Խորհրդային Հայաստանում, հատկապես 1965-ից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումով և Հայոց եղեռնի 50-ամյա տարելիցի առիթով, ազգայնական-անկախական ձգտումների աշխուժացումը, ապրիլի 24-ը՝ որպես հայոց միավորող խորհուրդ, հասկանալի էին: Անկախություն չունեցող ժողովուրդը, որ Հայաստանում իր դպրոցով, որի ծրագրի տերը չէր, գիտնականով, գրողով, որ կենտրոնի գրաքննության կապանքների մեջ էին, անկախ պետականության վերականգնման երազով օգտագործում էր այս Հայաստան-սփյուռք համախմբող իրադարձությունը… Մեկը՝ ես, և՛ ուսանողական տարիների իմ ընկերների հետ, և՛ դպրոցում՝ 1979-ից սկսած, բազում-մարդաշատ հավաքների նախաձեռնող-մասնակից էի… Ապրիլի 24-ի խորհուրդն օրինականացված չէր, անգամ արգելված էր, օրը՝աշխատանքային. դա տեղ էր բացում հերոսանալու-ընդհատակից դուրս գալու, ընտանիքում-փսփսոցով պահվող ազգային պատմությունը հրապարակ բերելու, ցավի-անարդարության-պահանջի-երազի մասին բարձրաձայնելու… Համ էլ կարելի էր խմբով-դասարանով խիզախել, դպրոց-բուհ-աշխատանք լքել, երթ կազմակերպել, փողոց դուրս գալ՝ ռեժիմը սասանելու, նյարդայնացնելու, ելույթներ ունենալու, ինքնադրսևորվելու… թռուցիկ տպելու-տարածելու… Սա անվանենք ոչ պետական շրջանի գործելաձև: 1988-ի արցախյան թափ առած ազգային շարժման ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը։ Մեջ եմ բերում. «Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության գոհերի հիշատակի օր». ապիլի 24-ը ոչ աշխատանքային օր դարձավ։ 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի միաձայն ընդունածԱնկախության հռչակագիրն ազդարարեց պետականության շրջանի մեկնարկը, պետական ազգի վարքի սահման և ոչ պետական շրջանի ավանդույթի հաղթահարում պարտադրեց:

Հիմա, 25 տարի անց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով է աշխատատում, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր է ընդունում,  ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարություն

Ինչպե՞ս կարճ, օրագրային դարձնեմ այս հարցը, որ պիտի արծարծեմ առաջիկա իմ գրերում… Հատկապես որ լրագրողական-ընթերցողական ճնշումն իմ ինձ վրա օր օրի մեծանում է… Ախր, որոշել էի խաղաղ անցկացնել, ամբողջությամբ տրվել ուսումնական երկրագործությանը, հեծանվով այլ ընթացք հաղորդել ապրիլյան իմ երթին, չնկատելու-չլսելու տալ 100-ամյակի կարգախոսներն ու միջոցառումները՝ մտածելով, որ հոբելյանական շղթա է, ինչպես այս անձրևը, կկտրվի, մարտը անցավ, ապրիլն էլ կանցնի… կենդանի կմնանք, ապրողներիս կյանքը իր իրավունքների մեջ կմտնի, ի վերջո կդառնա թելադրող… Ինձ, իմ օրագրին չի սազի-չի հաջողվի խուսափել ցեղասպանության թեմայի առօրյա արծարծումից, որքան էլ որ իմ 1in.am-ի, Հ3-ի, «Կենտրոն»-ի ելույթներով անդրադարձել եմ։ Հետևեք իմ օրագրին։

ՀՀ Սփյուռի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ձնհալ է սկսվել, բոլոր անտարբերներն ուշքի են եկել» տեսանյութ-հարցազրույցում «Ապրիլի 25-ին ի՞նչ ենք անելու, երբ այս իրարանցումն ավարտվի» լրագրողի հարցին Հրանուշ Հակոբյանի պատասխանը մեջ եմ բերում . «Նախ ես կարծում եմ, որ ապրիլի 25-ին չի վերջանում, այլ սկսվում է մի նոր պայքար, որովհետև 100-րդ տարելիցն ընդամենը հանգրվան է մեր հետագա պայքարն ահագնացնելու համար։ Քանի որ Թուրքիան ցնցումների մեջ է, որտեղ չէին սպասում այսպիսի հակադարձումների։ Նրանց ոչ ճիշտ ու ոչ դիվանագիտական հայտարարություններն ավելի են բորբոքում կարևորագույն երկրներին, ու քաղաքակիրթ աշխարհը։ Մենք հայերս հասկացանք, որ ինչքան միավորվում ենք, մեր պայքարն այդքան հզորանում է։ Մենք պետք է շարունակենք պայքարն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունն ու կզբաղվի հետևանքների վերացման հարցերով։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք և լռել այլևս չենք կարող, իսկ 100-րդ տարելիցի և անցնող երեք տարիների ընթացքում, որոնք նախապատրաստական տարիներ էին, կարծում եմ, մեծ փորձ կուտակվեց հետագա քաղաքական, գիտական, քարոզչական, հրատարակչական, կրթամշակութային պայքարը շարունակելու համար»։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի ավագ դպրոցներից մեկում  բաց դաս-մեկնարկում բարձր դասարանցիներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած համահայկական հռչակագիրը, ասել է. «Հռչակագիրն աննախադեպ, համահայկական, պատմական մի իրադարձություն է, որի մասին պետք է իմանան մեր երեխաները: Այն յուրահատուկ փաստաթուղթ է մի քանի պատճառներով. նախևառաջ, համահայկական է, իսկ մեր երկրի նորագույն պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ի վիճակի ենք եղել ստեղծել համազգային բնույթի, իղձերի, պահանջատիրության և նպատակների միաձուլման միասնական փաստաթուղթ: Երևի թե, կարող ենք զուգահեռ անցկացնել բացառապես Անկախության հռչակագրի հետ, որն իր պատմական բնույթով կարևորագույն, ճակատագրական փաստաթուղթ է, բայց համահայկական չէ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սա՞ է ճանապարհը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կուբայի և Կուբայում՝ ԱՄՆ պետական դրոշների ծածանումը՝ դեսպանատների գործունեության պաշտոնական մեկնարկը, սպասվածից ավելի շուտ եղավ: Եվ լավ է: Երբ լուրջ-լուրջ շարունակում են խոսակցությունը հայ-իրանական նոր երկաթուղու մասին, ես

Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ

Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում… Պարույր Սևակն այսպիսի բանաձև ունի. «Ասել-ասում են, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իսկ ես պնդում եմ, որ լավ է

Հո դեմ չե՞ք

«Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, բայց թողնել նրան այդպիսի տեսքով՝ անթույլատրելի է»: Սա միայն կնոջ ասված, ասվելիք մտքերից է: Տղամարդուն, յուրաքանչյուրին հարկ է խնամել… Բերել եք, կյանք