Երևանում ուրիշ ի՞նչ կրթական հաստատություն կարող է հընթացս մուտք գործել ֆրանսիական «Paris match» շաբաթաթերթի խմբագրակազմը՝ հայտնի Ռուբեն Տեր-Մինասյանի թոռան՝ Վահե Տեր-Մինասյանի ու թարգմանչի ուղեկցությամբ, աշխատանքային օրվա վերջում, ազատ շրջել հաստատությունում, իրենց ընտրությամբ զրուցել սովորողի և ուսուցչի հետ՝ առանց տնօրենի ներկայության… Ես, Գրիգոր Խաչատրյանը, առանց իրար հետ պայամանավորվելու, այդպես էլ ուզում ենք. թող Հայոց ցեղասպանության շուրջ մեկ ժամ տևած զրույցը լինի առանց վարչական որևէ միջամտության, անկաշկանդ: Իսկ ես ուղեկցում էի մյուս ֆրանսիացիներին՝ սեբաստացիների ապրող-ստեղծող կրթահամալիրի Գեղարվեստիավագ ու կրտսեր դպրոցների կենդանի աշխարհը ցույց տալու համար. առիթ է՝ օտարի հետ, օտար հայացքով նայելու սեբաստացիական մեր նիստուկացին՝ սկսած 2-5 տարեկանների քնից, 6-10 տարեկանների երկարօրյայից, ավարտած Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, գծանկարի արվեստանոցներում պատանիների կլանված գործով…

Իսկ Գեղարվեստի վարչակազմը, կարծես ոչինչ չի եղել, ճարտարապետների հետ քննարկում-ներկայացնում է «Դպրոցն անիվների վրա» նախաձեռնության մանկավարժական պատվերը, պատրաստվում Գյումրիի «Ստիլ» ցուցասրահում ապրիլ 22-ի «Կամք առ կամք» ցուցահանդեսին, երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ՝  ապրիլի 22-ի ծառի օրվան… ամփոփում մաթեմատիկական ֆլեշմոբի արդյունքները… Շշմելու Գեղարվեստ ունենք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

Երկար ժամանակ Հայաստանն ասոցացվում էր Սպիտակի երկրաշարժի և նրա բերած թշվառության հետ, գումարած Արցախյան շարժման ու պատերազմի հումանիտար աղետները՝ բռնություն-վայրենություններ, մասսայական սպանություններ ու բռնագաղթ, ԽՍՀՄ փլուզման, երկարատև շրջափակման-պատերազմի հետևանքները, հիմա էլ՝ հայ-ադրբեջանական սաստկացող հակամարտությունն ու հայ-թուրքական լայնածավալ առճակատումը, մութ պատմության ու ներկայի շիլաշփոթը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ծավալվող իրադարձությունների ծրագրով… Ֆրանսիայի պատվիրակները տեսան ուրիշ՝ Նոր Հայաստան, որ, այո՛, զարմացրեց-հիացրեց…

Սեբաստացիների կենդանի կյանքի իրական մեդիահաշվիչներ կան. mskh.am-ի օգտատերերի թիվը մոտեցավ 6500-ի, իմ բլոգինը՝ հատեց նորից 500-ի սահմանը… Մերը երկրագործի ուղիղ ճանապարհն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեռել է հանրային, անծանոթին, պարզապե՛ս աջակցությունը, ապրումակցությունը, ոգևորվածությունը, խանդավառությունը

Արտեմ Խաչատրյանը՝ կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի ղեկավարը, որ նկատելի օգնում է ինձ պարտեզա-պուրակային աշխատանքներում, համակարգում գյուղացիական ուսումնական տնտեսության ստեղծման նախագիծը, կարևոր մի պատմություն արեց Քոլեջին հարող շենքերից մի բնակչի մասին, որ Քոլեջի

Խորհրդային Հայաստանի սահմանները վերջանում են ձեր տարածքներով

— Իհարկե, այո, իհարկե, այո, իհարկե, այո,- ասում է «Սեբաստացի» ռադիոյով Արսեն Մինասյանը Գեղարվեստի կրտսերից, ում  անհատական ցուցահանդեսը շարունակում է զարմացնել Գրիգոր Խաչատրյանին ու նրա նմաններին։ Մեր պարտեզներում՝ Քոլեջ-արհեստների, Գեղարվեստի, Դպրոց պարտեզի, Մայր դպրոցի,

Ես մոռանում եմ Հեղինակային մանկավարժությունը՝ իր ամառային ընթացքով

Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել:  2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն