Արտակարգ, թարս իրավիճակ է իմ օրագրում. Դավիթ Բլեյանն էլի համարյա ինձ հետ է արթնանում՝ գիշերը 3.00-3.30-ի արանքում, երբ ես համակարգչի առաջ նոր-նոր եմ սկսում իմ առօրյա գիշերային աշխատանքը…
– Արի միասին կայքը նայենք, տեսնեմ՝ ինչ են անում Մայր դպրոցի կուկուները…
Մայր դպրոցը հավաքական անունն է կրթահամալիրի…
Սիրով նայում ենք… Կրթահամալիրի ողջ գործունեությունը հետաքրքիր է Դավթին: Օրապատումս այսպես որ շարունակվի, պիտի դառնա իմ ու Դավթի գիշերվա գործունեության մասին:

– Դավիթ,- ասում եմ,- գիշերը քնելու համար է, տե՛ս, մութ է:
Մենք շրջում ենք բնակարանով մեկ, նայում գիշերվա անթափանց մութին…
– Գիշերն աշխատելու համար է, հայրիկ…,- քմծիծաղում է…
Ես օգնության կարիք ունեմ. SOS եմ հնչեցնում…
– Դավիթ, այսպես չի լինի,- բողոքում է սենյակ մտած քնահարամ Արմինե մայրիկը,- ի՞նչ անենք:
– Դու սո՛ւրճ խմի…
Հիմա հյուրասենյակում Դավիթն ու Արմինեն թեյ ու սուրճ են խմում, հետո սկսում միասին գիրք կարդալ. Մարի Գաբանյան ջան, գիշերային ընթերցանություն է… Ես հնարավորություն եմ ստանում, վերջապես (ժամը 5-ն է), սկսելու իմ օրապատումը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պապ, իմ վրա մի ջղայնացի

Տուն մտա. Արմինեն է դիմավորում. Դավիթը հյուրասենյակում, խորքում, իմ համակարգչի առաջ մուլտեր է նայում…— Շան տղա, չես դիմավորո՞ւմ հորդ…,- լսում եմ հորս ձայնը, տնքոցը, հայրս տուն է մտել աշխատանքից, ու ես

Չթողնեք՝ ինչ-որ մեկը Ձեր օրը ամպամած դարձնի…

Նկարը Դավիթ Բլեյանի ստեղծագործությունն է. «Երկինքի, գետի և արևի ընկերությունը»։  Պատկերակյանքից մինչև դարձվածակյանք… Երբ հանդիսատեսներ չկան, ու կան միայն մասնակիցներ՝ իրար աջակցող, օրվա հերոսին կենտրոն բերող-կենտրոնում պահող աջակիցներ համերաշխ… Սեբաստացի

Ես գետնախնձոր եմ… Դու կարո՞ղ ես տիար տնօրենին բժշկել…

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց. — Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ… Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն