Անունն այս դուրս կբերեք, հենց կարդաք կրթահամալիրի Արևմտյան դպրոց—պարտեզի 4-րդ դասարանցի Էվելին Սաֆարյանի ուսումնական բլոգում իր «Ինչպես դարձա սեբաստացի» հրապարակումը, որ տրամադրել է իմ կինը՝ հայտնի դարձող սովորողի մայրենիի ուսուցիչ Արմինե Աբրահամյանը։
Բլոգ ունեն ամեն մի սեբաստացի՝ սկսած երրորդ դասարանից, ու ամեն մի մանկավարժական աշխատող՝ իր գործի հեղինակը։ Արմինեին երեկ Դավիթ Բլեյանի ներկայությամբ մանկավարժության կենտրոնում առաջարկում էինք սկսել ուսմուցման առկա—հեռավար—ընտանեկան—ինքնակրթության համակցված կազմակերպման մանկավարժական փորձի հրապարակումների շարքը՝ օրացույցով նախատեսված կարանտինի—ռազմական շրջանի սեպտեմբեր—նոյեմբերի արդյունքներով։ Կենտրոնի ղեկավար մի ուրիշ Արմինե՝ Թոփչյանը, կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող Սուսանը Մարկոսյան չեն մոռացել Արմինե Աբրահամյան ուսուցչի 2020թ. մայիսի Մեր դպրոցն աշխարհի ամենաուրախ դպրոցն է հրապարակում—հոդվածը։ Շաբաթ օրվա իմ գրով մենթոր—տիարի ես էլ ահա խորհուրդ եմ տալիս, կարևորում այդպիսի նոյեմբերյան ձեռնարկը…
Մեր հեղինակած ուրախության մանկավարժության նոյեմբերյան խաղաղ անօդաչուներով մեր առաջնագծից՝ մեր հուսալի զբաղեցրած դիրքից, ռմբակոծման միտքը ծնվեց իմ մենթորական աշխատանքից երեկվա՝ հեծանվով, ոտքով, կանգառներով Հարավում, Մայր դպրոցի փառատոնային պուրակում, քոլեջում, Հյուսիսում… Կամեցանք մեր մանկավարժության ստեղծած բազում ԱԹՍ—ներով ռմբակոծել պարապությունից (պարտադրվա՞ծ, ումի՞ց) վերանվաճած, նոյեմբերի 13-ից դռները բացած՝ հանրապետության, մայրաքաղաքի մանկավարժական տարածքները՝ ֆիզիկական միջավայրով՝ առկա (1-4-րդ դասարանցիներ), թե 5-12-րդ դասարանցիների առցանց… որպես հումանիտար օգնություն հրադադարի փուլի՝ խաղաղապահների պարտադրած թիկունքի և ճակատի հանդիպման շրջանում։ Հա, մենք էլ այսպիսով վերադիրքավորվում ենք, փոխում ենք մեր տարբերանշանները, գործում Բլեյանի դպրոցի խաղաղապահների մանդատով… Չենք կարող օգտակար չլինել…
Հիշեցի իմ «Ապագա ունենալու համար ապրել է պետք» 1992-ի ժողովածուի առաջաբանը։
Օգտակար չլինել չեմ կարող։ Չեմ կարող հանդիաստես լինել, երբ աչքիս առաջ փլուզվում են տասնամյակներ գուրգուրած երազ ու ծրագիր, երբ վտանգված է Երկիր Նաիրին։
Ինչպե՞ս օգնել։ Այս ժողովածուով ուզում եմ հասկացված լինել ու ապացուցելի դարձնել իմ առաջարկները։
Չեմ կարող շնորհակալ չլինել Շամիրամին ու իր ընկերներին ինձ ցուցադրաբար խոցումի համար, Ավագ դպրոցին՝ Փառատոնային պուրակում բաց—բացօթյա ծիսական հուժկու հրավառության համար, Հյուսիսի 5 տարեկաններին՝ «Ողջույն, տիա՜ր» խանդավառության համար…
Այսպես հանդիպում ու չենք բաժանվում, որպես խաղաղապահ առաքելության «բանդաներ», կրթահամալիրի դպրոցներում, դպրոցից դպրոց անցումներում, Սարալանջին, Կրթական պարտեզում, ուսումնական ագարակում, թե մեր երթուղայինների կանգառում… Աշխարհ եմ ասել…
#1899