«Ուղղակի անկեղծ» շարքը պատումի իմ բլոգում ընդհատվեց, ինչպես սեպտեմբերի 27-ի պատերազմով շատ գործեր ընդհատվեցին շատերիս կյանքում։ Շարունակում եմ։ Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին, Զառա Առաքելյանին, Քնարիկ Ներսիսյանին՝ իմ նախաձեռնությամբ 1992թ—ի նոյեմբերին ստեղծված «Նոր ուղի» հասարակական—քաղաքական կազմակերպության, նրա ղեկավարի՝ իմ 1992-2000թթ գործունեությունը Հայաստանի, Արցախի, հայերի համար դրամատիկ այս փուլում կարևորելու, քաղաքական կազմակերպության 1992թ. ծրագիրը, 1998թ. ՀՀ նախագահի արտակարգ ընտրությունում ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի քաղաքական նախընտրական ծրագիրը շրջանառելու համար։ Հասանելի էր երեկ՝ շնորհիվ իմ հրապարակային գործունեության, հասանելի է հիմա՝ շնորհիվ իմ բլոգի մատչելիության։ 

Այս ընթացքում սերունդ է փոխվել, ծանր կորուստներով, իր փորձառությամբ հասունացել, ժամանակը ողբերգությամբ, պարտադրում է անդրադառնալ մեր նորագույն պատմության անկախ պետականության 1991թ. սկսվող շրջանին, քաղաքական անցուդարձի ամբողջական փաստերի վրա հիմնված իրատես հայացքի համար։ Միշտ շնորհակալ եմ պատմաբան, պետական քաղաքական գործիչ Կտրիճ Սարդարյանին՝ քաղաքական գործունեություն իմ 1989թ. մուտքի մենթորության համար։ 

Կարդացեք, շնորհակալությամբ կարձագանքեմ։ 

#1900

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համերգից առաջ, համերգին ու համերգից հետո

Համերգ, հանուն որի այս 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Ու «Սեբաստացիներ» երգչախմբով, բեմական նոր զգեստներով, մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ բեմ ես բարձրանում… Թբիլիսիի ազատ համալսարանի ու

Կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն էլ թույլ չտանք

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց: Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի

Դեպի վեր ճերմակ հեքիաթներ են․․․

Վերնագիրը միքս ստացվեց։ Թերթում էի արատեսյան ճամբարի բարեխիղճ-ծավալուն ամփոփումը Տաթև Աբրահամյանի, մեկ էլ Հասմիկ Գրիգորյանին հանդիպեցի՝ իր փափուկ ձյան տեսանյութով, վերնագրով․․․ Վերցրի։ Հետո Մարթայի հերթական փախուստը իր ընկեր-պատանիների հետ, Չարենցով, դեպի վեր․․․ մինուս 46-ի աշխարհ․․․ Արփի