Ծեսն այսպես, իրական-իսկական կյանքով է լինում․․․ իմ այս սեբաստացի կինոյի պես․․․ Աստղիկի արթնացումը, աչքերը բացելուց մինչև ծնողական անկողնուց սահել-իջնելը, մոր տաքուկ ծոցը բաց թողնելը, որպես վավերագրություն,  հակառակ Արմինեի սպառնալիքների (մարդու իրավունքների  պաշտպանը այսպիսի վարկանիշով իրական իշխանություն է), որպես դոկումենտ՝ ահա, տեսնում եք։ Աստղիկը նստում է հայելու առաջ, երգում է, գունդ է անում, քաքիկ է անում․․․ Հավաքում իր շորերն ու գիշերային արդուզարդով, քաքիկ-գնդիկներով․․․ երգելով առաջ գալիս։ 

Սեդա՛ Թևանյան ջան, քեզ գովելու էսպիսի առիթը բաց չեմ թողնի։  Ի՜նչ պակաս Արատես է մեր տան ծիսական հարթակը. դու էլ էն մեղվաբույծ Գոգինյանի նման քո ծիսական երգ-խաղիկներով մի մեղվապահ-մեղվաբույծ ես․․․ Թարսի պես հեռախոսս լիցքավորման է, բաղնիքը՝ Դավթի կողմից զբաղված, տեսնեմ՝ կհասցնե՞մ ծեսը կինոյի բերեմ. գունդ անեմ-գունդ անեմ, քաքիկը մաքրեմ՝ ջրիկը տանի․․․ 

Մեդիայում ինձ նվեր էին թողել Վահրամ Մխիթարյանի և Վահան Նիկողոսյանի «1001 խնդիր հետաքրքրասերների համար կամ ֆիզիկայի որակական խնդիրներ» գիրքը։ Վերջապե՜ս… Ամենալավ բանը, որ կարող էր անել մեր ընկեր Վահրամը Հայաստանի համար, երեխաների համար, իր կյանքի գործը կիրառելի վիճակի բերելն էր: Հուզեց մակագրությունը. չէի հիշում, որ ես եմ նախաձեռնել։ Պատրաստ եմ այսպիսի հարյուրավոր նախաձեռնությունների… 

#2053

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ թե հոգս ու հոգոց, այլ Ամանորի, Սուրբ Ծննդյան ուրախություն

Ուրախ չէ, որ տոնածառը Հանրապետության, գլխավորի կարգավիճակով դառնում է դեկտեմբերյան հանրային ամենաքննարկվող հարցը, այնպես, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետը ներկայացնում է կատարված ծախսերը մաս առ մաս՝ լույսեր, ճյուղեր, զարդեր,

Ուրախ-անկեղծ հաջողություններով մեկմեկու…

Մտահոգ-անկեղծ դժվարություններով մեկմեկու… Ու միշտ՝ ամբողջական ներառական…. «Ազատություն» ռադիոկայանում, մինչ իմ ուղիղ եթերը րոպեներ ունեի։ Մի վատ բան կա լրատվական-վերլուծական ինձ սիրելի այս միջավայրում՝ օդափոխությունը. այսպիսի անշարժ-ծանր-չթարմացվող օդում կարելի՞ է

Զանգի՛, Զանգի՛, քա՛ղցր իմ Զանգի․․․

Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան: