Սեբաստացի հայրիկի սիրելի գործով եմ սկսում իմ շաբաթ օրը։ Դավիթ Բլեյանին Մեդիակենտրոնից, ստանալով Գևորգից և Սուսանից ճամփորդին ուղղվածչարենցյան խորհրդի նման մի բան, առիթ է, կարդացեք, շատ ենք ճամփորդում, Դավթին Հյուսիս-Սարալանջով ուղեկցում եմ Բաբաջանյան փողոցի կայանատեղի․․․ Արմինե Գոգինյան, Դիանա Ղազարյան, Գրետա Բակունց սիրելի եռյակը Արևմուտքի 5-րդցիներին տանում է Խոր Վիրապ․․․ Նվեր-ձյուն է, ու հայր ու որդի ձյան շաղով պատված սալարկված ուղով, կարևոր փոխանակումներով գնում ենք՝ Դավթի ուշադրության առարկա դարձնելով Միջին դպրոցի ու Հյուսիսի կապը։ 

Ի՜նչ հարմար անցումներ ենք ստեղծել․․․ Այնքան ձգում է ինձ ուղին, ձյունը, մենակությունը քայլքի, որ անշտապ մայր դպրոցի արևմուտքով, հարավով Արևելք անցում եմ անում, մինչև քոլեջ․․․ Այստեղ շաբաթ օրը հանդարտ ուսումնական է աշխատող ու երկրորդ մասնագիտություն ստացող նախադպրոցական դաստիարակների համար․․․ Ձեզ դժվար է նկատելը, բայց ես պատրաստված եմ իմ օրվա  հերոսի հետ հանդիպմանը։ Վստահ եմ, որ նա քոլեջում է՝ պարտեզում, ու շրջադարձին, ահա, նա․ հանդիպում եմ Գեորգի Դալլաքյան-պարտիզպանին, ինչպես ինքը ձևակերպեց՝ պարտիզպանի գործունեությամբ ստեղծված հոգևոր միայնության մեջ․․․ 

Անհնար է չզրուցելը տարիների իմ ընկերոջ հետ, որ այնքա՜ն ուշադիր է միշտ, նրբանկատ-աջակցող․․․ Իր ուրույն շնորհքով մեդիաաշխարհում հայտնի իմ գործընկերն ի՛նչ տպավորիչ-տեսանելի հասունության ճանապարհ անցավ սեբաստացիական մեր աշխարհում։ Ու հիմա էլ Գեորգին ու Էլյան անբաժան Արևելք-քոլեջի կարևոր խնամակալության խաչն են տանում սիրով, բարեխիղճ․․․ Ներքևի տեսանյութը՝ զրույցը իմ ու Գեորգիի, որ արված է, որ դիտեք մինչև վերջ, ոչ մի ճիգ-սարքած բան չունի. մեր ընկերային կյանքի աճի հաստատումն է․․․ Իմ այս վիճակից անցում արեցի ձնի մեջ կորած Արատես, որտեղ հիմա Սամվել Թամազյանն ու Գոհար Իսկանդարյանը մեր Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիների հետ են, հետո Գեորգիի հետ, մտքերով-ծրագրերով վերադարձ կրկին Սեբաստացի կրթական պարտեզ, նրա զարգացումներին․․․ Բոլորը տեսանյութում կա․․․ 

Ուսումնական օրացույց եկած «Ծառզարդարը կրթական պարտեզում» նախագիծը, որ ծնվեց Հյուսիս-գեղարվեստում՝ Դավիթ Քոչունցի գրասենյակում, հիմա նաև քոլեջի հարթակն ունի՝ իմ օրվա հերոս Գեորգի Դալլաքյանի անձնական պատասխանատվությամբ․․․ 

Իմ երկրորդ շրջանով քոլեջ-մայր դպրոց-մեդիակենտրոն ճանապարհին հանդիպեցի և՛ խեցեգործ վարպետ Մովսեսին՝ մեր բրուտանոցը «Ձոն» ստուգատեսին պատշաճ ներկայացնելու փութաջանությամբ, և՛ Հյուսիսի ուսուցչական-ծնողական մարզական-ծաղկեբույծների խմբերին՝ ձնով խանդավառ։ Սեբաստացի խմբերի գոհունակությունը մայր դպրոցի սեղանի թենիսի, հեծանվի, մարմնամարզության, քոլեջի բուսաբուծության լաբորատորիաներում այսպիսի հաջողված միքսից փոխանցեմ ձեզ, որ միանամ Գևորգ Սուսանի հետ եռյակի անխափան աշխատանքին… Ահա։ 

#1992

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ստեղծագործ խոսք ու Կենդանի գործողություն

Սա այն է, ինչ ապրիլ-մայիսին, հրապարակավ, բոլորիս աչքի առաջ, մեր յուրաքանչյուրի ակտիվ-պասիվ մասնակցությամբ ցուցադրում է բոլորինս դարձած Նիկոլը։ Թե երկու բառով ասենք՝ Նիկո՛լ ջան, կենա՜ցդ, մեկ բառով՝ շշմելո՜ւ է, ավելի

Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ…

Գևորգ հոպարը` մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, պիտի ընտրեր և ընտրեց հինգ տարեկան Դավիթ Բլեյանի նոր հեծանիվը… Ուռա՜… Տաթև քույրիկի նվիրած սիրուն հեծանիվը ծառայեց Դավթին երեք տարի անընդհատ, ա՜յ քեզ որակ…

Երկրի, դպրոցի պատմությունը՝ զուգահեռ

Իմ օրագիրը ես երկու անգամ չեմ գրելու. ինչ եղել է, ինչպես հիշում եմ, ինչ կա-կատարվում է՝ ամեն օր, մինչև 2015 թ. սեպտեմբերի 4-ը այս ձևաչափով կհանդիպեք իմ գրերից մեկում… Հետո-ն