Տեսանյութս կիրակի առավոտվա նպատակային քայլքից է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի հյուսիսի տանից դեպի հարավ․․․ Հետաքրքրությո՞ւն առաջացրի թրթուռների նկատմամբ, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհի, սրատես Էվան վերադարձին նկատեց․ – Թրթուռներից թիթեռներ են ծնվում, ոչնչացնում ենք թրթուրները՝ չեն լինի թիթեռներ… Իսկ առանց թիթեռներ կարելի՞ է, ինչպե՞ս․․․ 

Էլի հարցեր, որ թողնում եմ մասնագետներին։ Սեբաստացի կենսաբան, բուսաբան-տեխնոլոգ Շուշան Ալեքսանյանը, որ այսօր Արատեսում է Սոնա Փափազյանի նախագծային խմբի հետ, գումարած Ազատանի մեր հարազատները Տեր Մակարի հետ, կշարունակեն, իհարկե․․․ Կառաջանան նոր հարցեր։  Արատեսի դպրոցը բնության գրկում հենց հարցեր ծնելու և հարցերը միասին քննարկելու համար է։

Վերադարձին, Եվան, Կատրինը, Տաթևը… մտածում էին մի այնպիսի նախագծի մասին, որ թույլ կտա  Արատեսում ապրել տասը ճամբարային օր․․․
– Կարելի է՞, տիա՛ր,- հարցնում են․․․
– Իհարկե,- ասում եմ,- սկսեք ուսուցիչների-մեծերի փնտրտուքից․․․
– Չի՞ կարելի, որ առանց մեծերի լինենք, առանց ջրի, հացի, արտակարգ իրավիճակներ ստեղծվեն, մենք էլ ինքնուրույն հաղթահարենք, լուծումներ գտնենք,- մեր աղջկական զրույցին միացան տղաները Արևմուտքի․․․
Աշոտ Տիգրանյանին հիշեցի․․․ 

Առանց թրթուր, շա՜տ, բազմազան ծաղիկներով, ջրառատ, շարունակ փոփոխական իմ Արատեսը․․․ Մնացածը․․․ դուք գիտեք․․․ Իմ օբյեկտիվում Արատեսի երկինքներն են ու Արատեսի կարմիր ծաղիկը․․․ փառատոնային Արատեսը․․․ Կարինե Մացակյանի հետ համաձայնության եկանք «Արտմիջավայր Արատեսում» օբյեկտների մասին։ Արատեսի դրսի զուգարանները, բոլոր աղբամանները, տեսակավորման տարաները, ցուցանակները․․․ դաշտային ավանը․․․ 

Արատեսն իր զարգացումների դինամիկ շրջանում է․․․ Հասե՛ք, հետ մի՛ մնացեք։ 

Քնապարկ տեսած, եռօրյա արատեսյան արշավից վերադարձած երեք տարեկան դարձող Աստղիկ Բլեյանը, տեսեք, ոնց է արթնանում Երևանում։

#2078

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանգիստ, միայն հանգիստ

Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․

Լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը

Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս

Իմ օրն ու գիրը. ինչպես ջուրն ու գնդակը

Ես, գիտեք, տպավորվում եմ այնպես, որ ազդեցությունն ինձ չի լքում երկար, ինչպես երեկ՝ կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 24 դպրոցի պատանիների ջրագնդակի խաղը մեր ծածկած լողավազանում: