Հազվադեպ, բայց լինում է, վատառողջ եմ, բայց այս աշխատանքային ուրբաթը Գյումրիում՝ հայտարարված ծրագրով, փոխել չեմ կարող, պիտի օրն անցկացնեմ սիրելի իրադարձությունների կենտրոնում, Գյումրիում, որին, խոստովանում եմ, կարոտել եմ: Կապ է:

Ֆիզիկական ինքնազգացողության վատացումը, հայտնի բան է, ծանր եմ տանում. վա՜յ ինձ մոտ գտնվողներին… Չեմ ուզում ապրել… մինչև կանցնի: Ինչքա՜ն կարելի է լինել-ապրել իրադարձությունների կենտրոնում, ողջ գիտակից կյանքում… Կհիվանդանաս, էլի՛: Սրա թերապիան գոնե երբեմն անկյուն քաշվելն է, անկյունից հետևելը մասնակցելը: Այն էլ այնպիսի տպավորիչ ուրբաթի-հինգշաբթիի խառնումից ստացված սեբաստացի պատանիների բեմելից-համերգից հետո… Այդպիսի՜ Մարմարյա սրահ, իր առողջաբեր-ապրումի ազդեցիկ հաբերով՝  պարերգով, հետո պարերով, հետո համերգով-ծափերով, կայծիկներից, կայծերից առաջացող հրավառությամբ: Իսկակա՜ն հակաբացիլ տոնախմբություն… Շնորհակալ եմ:

Ընդհանուր պարապմունք-համերգի պատասխանատուն Ավագ դպրոցն է:
Լուսանկարները՝ Անուշ Սողոմոնյանի:

Պարզ է, որ ներս ու դուրսը մարդու, իմ, ուղիղ կապի մեջ են, պիտի շտկել՝ կշտկեմ, բա շաբաթ-կիրակին ինչի՞ համար են: Երկուշաբթին կբերի թարմ-ինքնավստահ Տիար:

Մինչ այդ ավելի խնայող լինենք մեկ մեկու նկատմամբ… ինչպես Լիլիթ Բլեյանը՝ իր երեկվա համերգ-աղոթքով… Կեցցե՛ս, Լիլի՛թ, այնքա՜ն տեղին հասար… Եղավ այդպիսի անկյուն՝ առանձնացումի. երգեց Լիլիթ Բլեյանը, ու ես իր հետ էի:
Կարոտել եմ մեծ աղջկաս…

Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարը՝ տիկին Շողիկին հյուր:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1178

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

400 ամենօրյա գիր՝ առանց կիրակիի ու տոն օրվա. հոբելյարը…

Հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են… Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —

Նախաձեռնություններին արձագանքելու ժամանակը

Սեբաստացիական օրացույցով վաղը՝ փետրվարի 9-ին, սեբաստացի կրթական համայնքի հետ առցանց հանդիպման օրն է՝ ժամը 19։00, թվային միջոցի առաջ․․․ Պատրաստվում ենք հանդիպմանը, սեբաստացի սովորող, ընտանիք, շրջանավարտ, մանկավարժական աշխատող, բարեկամ։ Մի շրջանում ենք, երբ ավելի ու