Նախօրոք մանրակրկիտ մշակած պլանով՝ ռազմավարություն-մարտավարությամբ, այս անգամ «Թումանյանական խառնաշփոթ» ծածկանունով, որ հեղինակային մանկավարժությամբ կանոն ունի՝ որպես ուսումնական նախագիծ, կրթահամալիրի Բանգլադեշի Հարավից, մինչև սեբաստացի օրացույցով որոշված ամենշաբաթյա ուրբաթ-համերգի 15։15-ը, марш бросок-ով՝ մեծով-պստիկով, ուսուցչով-սովորողով-ծնողով․․․ շրջանավարտով, նվաճել էին մայր դպրոցի կենտրոնը՝ մարմարյա սրահը, հարմար դիրքավորվել, պահակակետեր կարգել, ամեն ինչ հսկողության տակ առել գլխավոր ելույթից առաջ․․․ Ես, որ մայր դպրոց մտա, անակնկալի եկա․ այսքան մարդ իրական Շամիրամ տիրուհին հավաքել էր մեկ էլ մեր Արայի նվաճումը որպես հարսանիք նշելու համար․․․
Օհո՜, ասացի, թումանյանական խրախճանք կլինի։ Կուզեկուզ անցա Հարավի մարդկային անվերջանալի շարքերի միջով՝ համոզվելու, որ ոչ մի խոցելի անկյուն չեն թողել։ Բերդի նման անառիկ կանգնել են․․․ Սյուզին՝ ծեսերի մեր կախարդը, բոլոր թույները թողել էր, հիացում էր ապրում վայելումի․․․
– Տիա՜ր,- շշնջում է իմ ականջին՝ վերջին կաթիլ որպես․․․- տեսնես՝ ո՞ւմ են թողել Հարավի դպրոցում պահակ․ գոնե մեկ-երկուսին թողնեին ապահովության համար․․․
Չլսելու տվեցի։
Սրահի արևմուտքը ծածկված էր հարավի կրտսեր տարիքով, արևելքը՝ ավագով, հյուսիս-հարավը թողել էին աջակից-սպասարկող-ոգևորող խալխին։ Կենտրոնում վստահ կեցվածքով տիրություն էին անում ուսուցիչ-դասվար-դաստիարակ-կազմակերպիչները՝ ջահել-գեղանի, թումանյանական պարզության մեջ՝ հրեղեն, Շամիրամի առաջնորդությամբ․․․ Մնացածը՝ տեսաք, եթե ոչ, տեսեք-լսեք տեսագրությունները՝ իսկական ժողովրդական թամաշա, խրախճանք-խաղ, որի հոմանիշը ժամանակակից հայերենում օպերան է, հանդիսությունը, ներկայացումը, համերգը․․․ Ողջ ընթացքում այս ամբողջը՝ որպես մի անսամբլ՝ իր Մարիամ Մնացականյան երաժշտության ուսուցչի խմբավարությամբ․․․ բերանացի, անգիր արած ջրի պես, որպես հանդիսավար-ասացողներ, սիմֆոնիկ ելույթով՝ անթերի, ուրախ, մի շնչով․․․ Տեղում եղան փորձեր՝ առանձնացնելու, առանձին մարդկանց կենտրոն բերելու… Ես էլ տրվեցի այդ գայթակղությանը։
Գաղտնի պլանի մանրամասները Հարավից դեռ կիմանաք․․․
Էս պատմությունը՝ մեր օրով Թումանյանի հետ, Սասնալանջում երրորդ դասարանցիների թումանյան-շքերթով, Բլեյան դպրոցով մեկ թումանյանական խաղերով-ընթերցումով, գիրք նվիրումներով, կիսատ չի մնա, իրիկունը սեբաստացիների տներ կմտնի ու ազնվականության, իմաստունության, կենսուրախության, ճաշակի զուլալ աղբյուր Պապի՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետ ընտանեկան դպրոցներում մեր շաբաթ-կիրակի օրով սեղանի շուրջ կգա․․․ Թումանյանը այսպես ամեն տարի մեզ հավաքում է, ուշքի բերում․․․ Այս անգամ, կեցցեք, մեծ ու փոքր, կենտրոնը սեբաստացիների Հարավային դպրոց-պարտեզի հավաքանին էր՝ իր ստեղծագործության-համերաշխության-ոգևորվածության տպավորիչ պաշարով՝ Օրվա հերոս որպես։ Ու հասցրեցին, ետդարձ դիրքեր արեցին, հետո՝ հավաք ավտոբուսներով-երթուղիներով․․․ ու դբա տներ․․․
Իսկ էս զուլում-կրակից հետո մարմարյա սրահի կենտրոնը երկար գրավել էր Լաերտը՝ մեծ խումբ տարատարիք սեբաստացիներով, շրջանավարտներով։ Պարատունը այսպես է առաջանում՝ մեր կյանքից, մեզանից․․․
#1991