2022թ. օգոստոսի 16, կլոր սեղան Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային մանկավարժական ճամբարում

Ժամը 15։00-16։30

Քննարկումը վարում է Աշոտ Բլեյանը։

  • Ուսումնական բաց կենտրոններ՝ ուսումնական ճամբար, արշավախմբային ճամբար, հայրենագիտական-մշակութային ճամփորդություն, բնապահպանական ակումբներ, դպրոց բնության գրկում, կրթական փոխանակումներ….
  • Գործունեությունը՝ բնապահպանական խնդրի ուսումնասիրում, հանրայնացում, համագործակցություն, խնդրի վերածում ուսումնական նախագծի, նախագծի կազմակերպում

  • Բլեյան դպրոցը՝
    • կրթական պարտեզ՝ ուսումնական կենտրոններով՝ խաղողի և գինու դպրոց, ուսումնական ագարակ,
    • Արատեսի դպրոց բնության գրկում՝ երկրագործությամբ, անտառի, գետի, կիրճի խնդիրների ուսումնական նախագծերով, նոր կենցաղավարությամբ
    • Վաղաշենի արշավախմբային ճամբար՝ Սևանի  ափի, անտառի ամենօրյա մաքրումով, հանրային ափի ընդարձակմամբ, ճամբարային նոր կենցաղավարությամբ
    • Կրթական փոխանակումներ՝ համայնքի բնապահպանական խնդիրների ուսումնական նախագծերով, համագործակցությամբ
    • Ուսումնական ճամփորդություններ. բնության, պատմության հուշարձանների տարածքում, հայրենագիտական կանգառներում մաքրությամբ, խնամքով, էկոլուր-առաջարկներով
  • Մեր գործընկերները
    • «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ», «ԱրԱվես»
    • «Դար» տարածաշրջանային մրցունակության հիմնադրամ
    • «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
    • «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ինֆոտներ
    • Մարզպետարաններ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի…
    • Համայնքներ՝ Սևան, Մարտունի, Եղեգիս, Վայք…
    • «Սևան» ազգային պարկ
    • Բնապահպանական ՀԿ-ներ
    • Շրջակա միջավայրի նախարարություն
    • Անհատներ

Մինչև կլոր սեղանը՝ ժամը 14։00՝ ծանոթացում ճամբարին։ Մանկավարժական ճամբարի ծրագրին կարող եք ծանոթանալ հղումով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրվա իմ գիրը՝ հինգհարյուրերորդը

Անհաղթ, ինչպես Նոբունագա զորավարը, ու ամենահաս՝ մտքի պես… որ ճակատագիրը միշտ լինի մեր ձեռքում, որ հաղթանակի արծիվը լինի մետաղադրամի երկու կողմում էլ, որ ճակատագիրը միշտ օգնի… Ինքդ քո գործն արա, և Աստված

Եթե-ի և եթերի արանքում… կամ երկուսը՝ մեկում

Անմեղ-խաղաղ ինձ համար (կիրակի է, Դավիթն ու Արմինեն իրավական քնի մեջ են) կարդում եմ mskh.am-ի կիրակիի նյութերը. ահա «Գրապտույտ»-ը, Ավագ դպրոցի Անտուան Մելքոնյանի «Երազ, աստրալ մարմին, թե՞ իրականություն» գրառումը… Գլխավորը,

Մարդկային գործոնը

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն