2022թ. օգոստոսի 19, 15։00-16։30։

Կլոր սեղան Արտավանի մանկավարժական ճամբարում։ 

Քննարկումը վարում է Աշոտ Բլեյանը։

Առաջարկներ հարցադրումների ձևով։

  1. Դպրոցը մարզամշակութային գործունեության, հանրային կյանքի կազմակերպիչ՝
    • նախադպրոցական,
    • գրադարանային,
    • ակումբային,
    • ճամբարային,
    • լրացուցիչ կրթության՝ մարզական,  երաժշտական, կերպարվեստի, արհեստների, այլ,
    • հանրային կյանքի կազմակերպում՝ ծեսեր, տոմներ, հայրենագիտական արշավներ
    • անհատի ինքնակրթության
    • մեծահասակների կրթության։
  2. Դպրոցում առկա, տնային, հեռավար ուսուցումը՝ սովորողի ազատ ընտրությամբ եղանակ։ Համակցված ուսուցում։
  3. Փոքրաքանակ դպրոցների ընկերակցություն։
  4. Մի գոտում դպրոցների համակեցություն, կրթական կլաստեր։ Մի գյուղի դպրոցում այլ գյուղերից սովորողների հնարավորություն։ Սովորողների համար կրթության բազմազանության ապահովում։
  5. Կրթական փոխանակումներ։ Ընտանեկան կացարաններ։
  6. Փոքրաքանակ դպրոցում ուսուցման կազմակերպումը՝ որպես մանկավարժական նորարարություն, հեղինակային մանկավարժություն։ Ընթերցարան՝ Մոնտեսորի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում», Սելեստեն Ֆրենե «Ֆրանսիական նոր դպրոց»,  «Մանկավարժական ինվարիանտներ», պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիր («Դպիր»)։

Բոլորի՝ կառավարության, ԿԳՄՍ նախարարության, մարզպետարանի, համայնքի, դպրոցի, անհատների, ֆոնդի ջանքերն ու միջոցները ուղղված պիտի լինեն այսպիսի՝ գյուղի զարգացման կենտրոն — դպրոց ստեղծելուն՝ որպես խնամված, կանաչ, հարմար, անվտանգ, զարգացնող, գրավիչ, բոլորին հասանելի՝ ներառական միջավայր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք իրար հետ ենք սովորում

Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա: Միասին ապրում ենք, միասին սովորում, իրար հետ՝ առանց իր գործից՝ ավտոպարկից կտրվելու։ Նոր մեծ բեռնատար-քարշակ է ստացել շաբաթ օրը Մեդիակենտրոնում ապրած իր

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Ինչով որ կզբաղվեք կյանքում, արեք դա ի սրտե

Ես այն չեմ, այն չեմ… Փոխվել եմ, իհարկե. ինձ համար եղել է շաբաթն աշխատանքային՝ իր շաբաթ-կիրակիով, անընդհատ, իսկ հիմա, երեկ, ողջ կիրակին, ինչպես պատվիրան, անցկացրեցի իմ հարազատների-մերձավորների-ազգականների հետ… Ես, որ