Մնացածը՝ Նելի Արղությանի ֆեյսբուքյան էջում, սենսեյ Հայկուհու և սեբաստացի կարող դաստիարակների բահով պարը Նելի Արղությանի սցենարով բեմադրության այս ֆիլմով դիտեք… Վերջ. 2019-ի հունիսյան բանգլադեշյան պլեների մի ուղղությունը հեղինակային TV-ների փառատոնն է, մեկը՝ Վիգեն Ավետիսի քանդակի սիմպոզիումը, մյուսը՝ երաժշտական-ազգագրական-ծիսական-թատերական թամաշան՝ մի հերթական աչքալուսանք մեր Թումանյան-Կոմիտասի ավազանի ծնունդ սիրասուն ազգիս հոբելյանական տարում…

Բայց Դուք տնօրեն-տիարի զավեշտի հասնող երկվությունը տեսեք… Հունվարի առաջին առատ ձյունն է, ու ես մի ձեռով վաղ առավոտ այս գիր-կոչն եմ բաց թողնում… մյուսով բոլորիդ ձեռը խոթում բահերը… Հետո էլ զգուշացնում եմ Կարո Ռուբինյան գործընկերոջս, դպրոցների ղեկավարներին՝ հարթ տանիքները ձնից բահերով չքերեն, փափուկ ծածկը չվնասեն հանկարծ… Տնօրենի մտածումներ… Մի քանի ժամից անցնում եմ Արևելքով Հյուսիս-Մեդիա կենտրոն ու Հյուսիսի անցումից տեսնում գեղարվեստի կենտրոնական տանիքում բահերով աշխատող սենսեյին, Նելիին ու դաստիարակներին… Այնքան զայրանամ, որ չմոտենամ. խե՜ղճ Քնար… պատկերացրի՞ք իմ մի զանգով, մի ձայնով փոխանցած զայրույթը… Ես ի՜նչ իմանայի, որ Բանգլադեշյան պլեների հեղինակային TV փառատոնի ստեղծագործական թիմի աշխատանքին եմ միջամտում… Քնարի՛կ, սենսե՛յ Հայկուհի, Նելի՛… ինձ մի՛ լսեք, դուք շարունակեք ձեր կյանքի մանկավարժությունը գեղարվեստ դարձնել, TV բերել… Իսկ Տիար-տնօրենը թող երկվությունը հաղթահարի… Ներեցեք:

Հունվարի 19․ Շիրակի մարզի Ազատան գյուղում։

«Սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները՝ արտացոլված «Աղեղի և նժույգի արահետում», հետագայում դարձան սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը»: Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, որ ուներ սամուրայի ոգի և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին… Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»

Համացանցում շրջանավառվող «Ուսուցչի վարքի կանոնները» կարծես այսպիսի յուրահատուկ սամուրայ խավ ձևավորելու նպատակ ունեն մեր հեղափոխական, հեղափոխվող հասարակության մեջ, ոչ թե քայլ առաջ, ոչ թե իմ քայլը, այլ լոնքով՝ հանրակրթական համակարգով… Սուպե՜ր… Սա էլ՝ իմ լուրջ պատասխանը նրանց, որ համառորեն ուզում են իմ վերաբերմունքն իմանալ ուսուցչի վարքին ու դրա կանոնագրմանը…

Ես ավելի հավանում եմ մեր Նելի Արղությանի սկսած՝ դաստիարակի վարքի կանոնները… Միայն թե շարունակի՝ բահով, հեծանվով… շերեփով…

Կոմիտասով գործող մաեստրոներ Հարություն Թոփիկյան, Արթուր Շահնազարյան․
մշակութային հեղափոխության վճռականությամբ կրթամշակութային այց Շիրակի մարզ․ Ազատան, Գյումրի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1557

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկինքը վրան եմ դարձրել, տարերքին եմ լսում-հետևում…

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և

Իմ գիրը՝ որպես ուղիղ եթեր…

Եզակի է մեկ տարի, ութ ամիս տևող իմ կենսապատումում 582-րդ անընդհատ գիրը. այն ես պատմում եմ Մեդիակենտրոնի իմ անկյունում…. Հանրային 1-ին հեռուստատեսության լրագրող Մարիաննային երեկ կրթահամալիրում իրականացվող նկարահանումների ժամանակ ասացի՝

Սա իմ հայրենի հողն է. ինչի՞ եմ ապրում, եթե այն չպիտի ծաղկեցնեմ

Ուրախանանք միասին, որ տնօրենի բլոգի ֆոտոստուգատեսն արդեն 2-րդ հրապարակումն ունի, կեցցեն առաջին համարձակները՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզից. տոն փոխանցելը էլ ո՞նց է լինում։ Հիմա  խաղանք վերնագրով. շա՞տ չէ պաթետիկ-եթերային… Սա քո հայրենի հո՞ղն