Սկսեց իմ գիրն այս անգամ Արմինեն՝ դառնալով իմ 1213-րդ գրի վերնագրի հեղինակը․․․ Պարզապես ստացված նոյեմբեր է. շարունակում եմ ես․․․ Երևանում, երևանամերձ տարածքներում նոյեմբերի վերջին շաբաթվա-տասնօրյակի համար այնքա՜ն թափառումի, քայլքով անցնելու ուղիներ եմ նշել, որ արձակուրդ եմ վերցնում․․․ Մնա ի՞նչ անեմ․ նպատակային արձակուրդ, երևանյան ուսումնական նախագծեր կրթահամալիր բերելու համար, Երևանի 2800-րդ տարին լեցուն դարձնելու համար․․․ Սրա նախագծով մեկնարկն էլ երեկ սեբաստացիների մի խմբով-ընտանիքով տվեցինք Հանրապետության հրապարակից՝ Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Խորհրդային Հայաստանի 30-ամյակի հուշարձանով, այգիներով, Արարատյան զանգվածով հասնելով Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակ։ Երկու ժամվա անցում՝ հավեսով, դադարներով, նկարներով-սելֆիներով, պատումներով իմ հին երևանցու-բանգլադեշցու, իսկական հայրենագիտական, շրջակա միջավայրի ճանաչողական ոգևորումներով, որից ծնվեց նաև իմ արձակուրդը, և բազմամարտի մեր մարզիչ Անդրանիկ Մարգարյանի-Ջուլիի գծած-հայտարարած երթուղուց հրապարակ- Հաղթանակի կամուրջ հատվածը մնաց․․․

Մայրամուտ Հրազդանի կիրճում

Մոտակա հեռանկարում «Փարոսի» բարձունքով Ծիծեռնակաբերդ անցումն է․․․ Հետևեք իմ գրին, բլոգին՝ իջե՛ք միկրոավտոբուսից, մեքենաներից այլ, Երևանի հոբելյանի նախագծային պատրաստության ձեր անհատական-խմբային շրջանը սկսեք․․․ Ինձ համար Երևանում ապրել-չապրելու նշանակության  խնդիր եմ լուծում, որը ուղիղ առնչություն ունի իմ աշխատանքի, կրթահամալիրի Բանգլադեշի հետ իմ ֆիզիկական կապի հետ․․․ Իրադարձություններ են, իմ խոր աշունով պայմանավորված, կարող են սրընթաց զարգացումներ ունենալ․․․

Դավիթ Բլեյանը, երեկվա իմ գրով ներկայացված խոստումին հավատարիմ, ողջ ճամփեն առաջինն անցավ, իմ ականջներում է Դավթի պարբերաբար բացականչությունը.
— Ей, приятель, попробуй догнать!
Հիմա վստահ, որ արձակուրդային իմ շաբաթում, իմ ու իմ օգնական, իր թենիսի մարզիչ Հասմիկ Սիմոնյանի հետ հեծանվով է անցելու Բանգլադեշի իր Արևմուտքի դպրոցից Կենտրոն-Խանջյան դրախտի ճանապարհը․․․  Դավի՛թ Բլեյան, կեցցե՛ս, առա՜ջ․․․ հիացրիր հայրիկին և նվաճեցիր տոնական մարաթոնի համով շքանշանը։

Երևանյան աշնանային ծառեր-ծառուղիներ․․․

Ակնհայտ է, որ ծեսի բոլոր մասնակիցները՝ եկեղեցում, եկեղեցու բակում, դպրոցներում, հարիսայի սեղանների շուրջ, դպրոցական պարատներում, միջդպրոցական անցումներում, գոհ են. այդքա՜ն շատ շնորհակալություն, գոհունակություն երեկ՝ շաբաթ օրով, մի հեծանվային շրջագայությամբ, հարիսայի ծեսի ութ կենտրոնների վերածված կրթահամալիրի Բանգլադեշում, ճանապարհին-դադարներով դպրոցներում մեր, մեր բաց համայնքից՝ իսկապես բաց-ճանապարհներով-իրական հյուրերով, Երասխահունի, Մովսեսի, Օհանավանի, Ապարանի, Խաչիկի, Երևանի․․․  Համայնքային տոնը մեր ստացվեց. ո՛չ մասնակցի, այլ մոնիտորինգային վիճակում ակամա հայտնված Տիարի աչքով եմ ասում, օրվա վերջին, իրիկունով հեծանվային իմ թափառումով Երևանում․․․ Այդպես չէր եղել․ քշում եմ Երևանով՝ ուր պատահի, ամենաարգելված անցումներն անում. իմ ականջներում Սուրբ Երրորդության եկեղեցում մեր կրթական համայնքի շարական-աղոթքն է, գոհունակությունը ընթացքից մեր ու ․․․ խաղաղ-անկեղծ-ծիսական բազմությունները սեբաստացիների կրթահամալիրի Բանգլադեշով մեկ․․․ Իրիկունը ուշ, շնորհակալ եմ Միջին ու Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, այս պարատան համար, այս քո վարպետորեն «այֆոնով քաշած» ուրախությունը մնաց, որով և ավարտում եմ իմ շաբաթը, որ սկսեմ կիրակին, հերթական շաբաթվա առաջին օրը՝ միաշաբթին։

Հատվածներ Սուրբ Երրորդություն եկեղեցու միասնական հոգևոր կատարումներից։
Տեսագրումը՝ Արմինե Թոփչյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=kVL2QLdK9Zw]

Նկարաշարերը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից

#1213

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեղափոխություն, իմ սեր․․․

«Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում». Մելինե Մարտիրոսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 11-րդ դասարան: «Սա 21-րդ դարի հեղափոխություն է․ այստեղ հասարակարգ փոխելու խնդիր չկա։ Սա իսկապես իշխանությանն ուղղված

Սովորողի և ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագիր ներառման մասին է իմ գիրը…

Երեկվա օրը Գեղարվեստում՝ քանդակ-դիզայնի նորացված արվեստանոցի (լաբորատորիայի) նորամուտի առիթով երեկվա աշխույժը, ներկայացնում էր Գեղարվեստը նոր կարգավիճակով՝ որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն, որպես տարատարիք սովորողի ընտրությամբ գործունեության-լրացուցիչ կրթության դպրոց… Կրթահամալիրի Գեղարվեստն այլևս

Աստղային անձրև, գրավիչ ցուրտ ու ձյուն Սուրբ Ծննդյան օրերին

Հունվարի լույս 5-ի գիշերը մոլորակի բնակչության հետ կարողացա՞նք տեսնել Երկրի վրա տեղացող աստղային անձրևը… Այս կվադրանտիդներ կոչվող երկնաքարային մասնիկների հոսքի հետևից ես քանի անգամ մեր հարմարավետ պատշգամբ դուրս եկա։ Առանց