Հային անհրաժեշտ է գործել, լավ թե վատ, նա ամեն ինչ անում է, եւ կարող է պատահել, որ ոչ մի ազգ այնքան կրթության ու դաստիարակության կարիք չունի, ինչպես հայը, որի համար անգործունեությունը հավասար է մահվան։ Եվ այն պատճառով տգիտությունր նրանց ձեռքում մինա է (ական)…
Գևորգ Ախվերդյան
1861 թվականի նոյեմբերի 17-ին, 43 տարեկանում, Գևորգ Ախվերդյանը մահանում է: Նրա մարմինը Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանն է, Ղազարոս Աղայանի շիրիմի հարեւանությամբ:

«Խելքից պատուհասը», Աբովյանն ու Սայաթ-Նովայի «դավթարը» բժիշկ, բանասեր, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանի մասին Լիլիթ Ավագյանի այս հրապարակումն ինձ ուղարկել է Լիլիթ Բլեյանը… Հուզեց: Գևորգ Ախվերդյանի Սայաթ Նովայի «Դավթարը» իմ ու Սեյրան Ավագյանի անմոռանալի զրույցի առարկան էր Թիֆլիսում 2015 քանի թվի մարտին, նշանավոր սիրելի Ծղնետիում… երբ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ «Բրոյի-բրոյի» թափառումների մեջ էինք… Հիշում են մատներս… էջ առ էջ թերթում էի «Դավթարը», շոյում, մատներով երգում, ինչպես կույր երաժիշտ… Ո՜նց է գտել Ախվերդյան Գևորգը, ո՜նց է փրկել… Սեյրա՛ն ջան… Ադամոյի պես, Ադամոյի հետ, նրա «Ձյունի երգի» հետ հիմա եկար՝ գիշերվա մեկի-երկուսի արանքում ու խառնեցիր ամեն ինչ…

Մեր Փիրուզի այս տեղեկացումը Ադամոյի երգի եկող-հալվող ձյան հետ…

Հունվարի 22-ին պսակադրությանս արարողությունն  է: Խնդրում եմ հունվարի 21-ից  տալ  10 օր արձակուրդ: Ստացել  եմ Արևելյան դպրոցի  ղեկավարի՝  Նառա Նիկողոսյանի  համաձայնությունը: Ինձ կփոխարինի Սոնա Քեհեյանը:
Մեծ սիրով Ձեզ հրավիրում եմ իմ հարսանյաց հանդեսին։

Շնորհակալություն: Փիրուզ ջան, երջանիկ եղիր, իհարկե… Կեցցես, հիանում եմ քո շփթփով… Քո արձակումի 44 օրերը դու տնօրինում ես. սա տեղեկացում է: Շնորհակալ եմ:

Հյուսիսի ճամբարականները Ջրվեժի արգելոցում։
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի, Քրիստինա Հովհաննիսյանի։

Սոնա Փափազյանի հաղորդագրությունն իմ էլ փոստում այս շարքից է… Գժոտ-սեբաստացիական… «Ընկեր Միքայել ջան, Արևմտյան դպրոցի  4-րդ և 5-րդ դասարանի ճամբարական մարզիկների և ծնողական համայնքի կողմից Ձեզ մարզական ողջույններ և շնորհակալություն Ձեր հոգատար ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։ Իզուր չէր, որ Արևմուտքի փեսա եք ու մեր ջրահարսին ձեր օվկիանոսում լողալը վստահեցինք։ Հարգելի՛ տիար, շնորհակալ ենք լիարժեք ձմռան վայելքի հնարավորության համար»։ Ի՛նչ ավելացնեմ, դնում եմ Փիրուզի գրության տակ, հաջորդը, Սոնա՛ յար, այսպիսի մի բան թող լինի…

Շուշան Ալեքսանյանի տեղեկացումն էլ այս շարքում է. «Ներկայացնում եմ ջերմոց-ջերմատան նախագիծը՝ փուլ առ փուլ»… Ռուբինյան Կարոյի և Գևորգ Հակոբյանի հետ երեկ խոսեցինք, Շուշան ջան… Տեղը հայտնի է, մնացածը Կարոն ինձանից լավ գիտի: Ես քո հուսալի գործընկերն եմ «Ուսումնական ջերմոց Արևմուտքում» նախագծով… Լավ է, որ մեր հին ջերմոցը այսպիսի ծիլ է տալիս… Հուզիչ է: Շնորհակալ եմ…

Այսպիսի ուսումնական ճամբար կրթահամալիրի միջին դպրոցում, ու այսպիսի շրջադարձ. Աշոտ Տիգրանյանը Լուսինե Բուշի ու ճամբարի կանչով ընդհատում է արձակուրդն ու վերադառնում… Այսպիսի զարգացումներ,  то ли еще будет, ой-ёй-ёй…

Նկարչական պերֆորմանս նոր արվեստանոց-աշխատարանում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Միքայել Ղազարյանի և Շամիրամի երկխոսությանը միանում եմ՝ Շամիրամին ընդառաջելով, ու Հարավի դպրոցի՝ սահադաշտ մեկնած խմբին պարգևատրում լիարժեք մի այցով… Ձմեռ պապը սեբաստացիական հունվարին իր իրավունքների մեջ է…

Վիգեն Ավետիսից հաղորդում, որ իր հետ Ֆլորենցիայից է բերել. Ալբերտո Տորսելո ճարտարապետը կմասնակցի Արատեսի վանքային համալիրի վերականգնմանը… Վանքի վերականգնման աջակցության հիմնադրամի մասին խոսեցի միտքը հուշող անձի՝ Մեծամորի թանգարանի ղեկավար-հնագետ Արտավազդ Զաքյանի, մեր գործընկեր Ռուբեն Խաչատրյանի հետ… Սիրելի՛ Սմբատ Պետրոսյան, Սիրանո՛ւյշ՝ թռչունների մեծ բարեկամ, հապաղում ենք… Չի կարելի: Սուրբ Ծննդյան խոստումներից է, ոչ որպես Տաղ ծննդյան, այլ որպես պարտավորություն 2019-ի՝ անխախտ:

Բաբուջի դասարանի Դավիթ Գասպարյանն իր «Երեք եղբայրներով», Անի Սարգսյանի Սեբաստացի TV, նախագծային «Դիջիգովազդ» և «Ձմեռը Ջրվեժում» ֆիլմերը ևս երեք են դառնում, երեք կետ մեր անվերջ մանկավարժության, որ մեր կյանքով մենք հավերժ ենք դառնում…

Արատեսյան…
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ավարտեմ իմ յուրօրինակ գիրը, որ գիր չէ, զարդ է մեր մանկավարժության, գովք,  Նվարդ Սարգսյանի նամակին իմ արձագանքով՝ մեր խաղողի ու գինու դպրոցի մասին.

Շնորհակալ եմ, Նվարդ, օպերատիվ արձագանքի համար։ Փետրվարի օրացույցով հետևեք խաղողի և գինու դպրոցի շնորհանդեսին՝ հանրային ներկայացմանը։ Կրթահամալիրի քոլեջում լիցենզավորման է  ներկայացված 2019-2020 ուստարվա համար միջին մասնագիտական կրթությամբ նոր մասնագիտություն։
Խաղողի և գինու դպրոցի՝ կրթահամալիրի նոր մասնաճյուղի կանոնադրության նախագծին, տիար Գևորգի ներկայացմամբ և առաջին ընթերցումն անցած, ծանոթացեք, կրթահամալիրի խորհրդի՝ նոր կազմով առաջիկա նիստում ես այն ներկայացնում եմ հաստատման։ Մասնակցեք կանոնադրության բարելավմանը։ Ձեր ուշադրությանն եմ արժանացնում մասնաճյուղի խաղողի և գինու դպրոցի ղեկավարի թեկնածությունը՝ Արտակ Ռշտունի։
Հունվարի օրացույցով շարունակվում են սովորողների և ուսուցիչների խմբերի ուսումնական այցելությունները հանրապետության գինու գործարաններ և դրանց կից խաղողի այգիներ։ Բոլորս ունենք հնարավորություն մասնակցելու խաղողի և գինու դպրոցի համար արդիական ուսումնաարտադրական պայմանների ստեղծմանը։ Կարևոր է, որ բոլորիս այսպիսի գործունեությունը գրավիչ ու ամբողջական արտացոլվի խաղողի և գինու դպրոցի մեդիատարածքում։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1556

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր նոր տունը լավն ա, պա՜պ․․․

Փարվանա լճի արևմտյան ափին, Փոկա և Վլադիմիրովկա գյուղերի միջև, երկտեղանոց մեր նոր վրանում ճամփորդական ընտանիքով՝ Արմինեն, Դավիթն ու ես, հուլիսի 23-24-ին, արքայավայել տեղավորվել էինք․․․ Մեր նոր տունը հուլիսի 22-23-ի գիշերը

Կենսախինդ, առույգ պատանին՝ որպես նվեր հանրապետությանը

Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի

Ուղևորություն Սևան, առանց լիճը տեսնելու

Շաբաթ, աշխատանքային ուղևորություն Շուշան Բլեյանի հետ․․․ Գագարինով Սևան, Սարհատ Պետրոսյանի սիրալիր ուղեկցությամբ, աշխույժ զրույցով ողջ ճանապարհին, Սարհատն ու ես էլ, հեռահար կապի մեջ, հիմա շնորհիվ Արսեն Աղաջանյանի «Գագարին» պրոյեկտի, որում Սարհատն իր «Ուրբանլաբով», նախագծային