Տեսնո՞ւմ եք, Հայաստանը՝ իր Գյումրու, Աշտարակ-Արագածոտնի, Արտաշատ-Խոր Վիրապի, Այնթապ-Փարաքարի ուսումնական-հայրենագիտական, «Բարեկամություն» ճամբարը՝ իր հայաստանյան մարզերի, Թիֆլիսի, Բակուրիանիի, Ջավախքի… Ստամբուլի մանկավարժական նորարարության փոխանակման նախագծերով հանձնել եմ ձեզ, սեբաստացի գործընկերներ, ինձ պահել քայլքը-ուսուցումը կրթահամալիրի Բանգլադեշով․․․ Հայաստանի կրթության տեսչության մարմնի նոր ղեկավարի, կրթության նախարարության հանրակրթական վարչության պետի, մայրաքաղաքի վարչական շրջանի ղեկավարի, փոքր ու մեծ սեբաստացի-ոչ սեբաստացի վերապատրաստվողների խմբերի՝ տարբեր երթուղիներով, մշակած, տարբեր տևողությամբ, նույն սիրով քայլում եմ, պատմում, տեսցնում։ Երեկ այդպիսի շրջայց կատարեցի Ստամբուլից նոր ժամանած՝ Կարագյոզյան վարժարանի երիտասարդ-հմայիչ տնօրեն Արուսյակ Գոչ Մոնեի հետ․․․ Առանց դադարի, տեսնում եք, չի լինի։ Վստահ կարող եմ ասել, որ մանկավարժությամբ, որպես մասնագիտական գործունեություն, խանդավառ զբաղվող հետաքրքիր կնոջ հետ մեր գործընկերությունը հեռանկար ունի. 2018-ի հունիսյան ուսումնական ճամբարը Ստամբուլի հայտնի վարժարանի սովորողների խմբի հետ միասին անցկացնելու իմ հրավերն Արուսյակը ընդունեց։ Եվ ճիշտ արեց։ Ուսումնական ճամբարը մանկավարժության նորարարության փոխանակման ոչ միայն լավագույն միջավայրն է, այլև մեր գործընկերության երկարատևության պայմանը։

Շրջայցի լուսանկարները՝ Հերմինե Անտոնյանի։

Գլուխս կպել ա*․․․ Մորս լեզվով (մայրենի եմ ասել, է՜․․․) այս առեղծի առաջ եմ միայնակ․․․ քույրերս, ավագ եղբայրս ու ավագ հարսս կարող էին օգնել, ավա՜ղ, մենակ են թողել․․․ Ինչ նկատի ուներ մայրս՝ անհայտ մնաց, հատկապես որ մեզանից ոչ ոք չէր հավատում, որ մորս գլուխը կարող է անգամ ցավել… Իմ գլուխը կպել ա, թե չէ, բայց համակել է մի ցավ, որ մինչ այժմ խորթ է եղել ինձ, անծանոթ, ու հիմա միջոցներ ենք փնտրում ազատվելու․․․ Այսպիսի պայմաններում, այսպիսի կպած գլխով գրելու լազաթը ո՛չ ես գիտեմ, ո՛չ դու կիմանաս, ընթերցող․․․ Շուշան աղջիկը գիշերով ժամանեց, թող արթնանա ու սկսի հոր գլխով զբաղվել։ Մինչ այդ պրոֆիլակտիկ օրեր հայտարարենք իմ գլխում-գրում-բլոգում․․․ Տիարի միտքը կրթահամալիրի՝ նրանում ստեղծվող մանկավարժության տարածման ամենապահանջարկով այս շրջանում հարություն կառնի, ապրիլյան թարմությամբ վերսկսենք մեր կապը։

Մնաց տեղավորեմ վաղվա գրի կարևոր մեկ-երկու ասելիք։

Մեր ագարակում առաջին քուռակն է ծնվել. այցելեցի, Խորենին շնորհավորեցի, զմայլվեցի, մի քանի ֆոտո արեցի (Թոփչիկը մեր հավանի՝ կդնի)։

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Սենսեյին ու խմբին Փարաքարի այգու ստեղծմանը ճանապարհելուց առաջ  խմբի հետ շրջեցի Մայր դպրոցի մեծ պուրակով, մարզահրապարակով-մարզադաշտերով։ Ընթերցողին եմ թողնում մեկնաբանությունը, բայց արձանագրում եմ, որ կրթահամալիրի Բանգլադեշում այսօր ամենաանխնամը այս տարածքներն են։

Բ-4 թաղամասում վարձակալությամբ բնակվող Հովհաննես անունով երիտասարդի նախաձեռնությամբ մաքրվում, կանաչապատվում է բակի աղբանոցի վերածված մի տարածք։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

 

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1344

* Գլուխը կպչել — բրբ. զարմանալ, ցնցվել, իրեն կորցնել
Աղբյուրը՝ հայոց լեզվի դարձվածաբանական բառարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց

Սովորական դարձած իմ այսօրվա գիրը`արտակարգ իրավիճակի մասին է…

Դավիթ Բլեյանին քույրիկ Տաթեւիկը մեծ, նարնջագույն, բեռնատար բետոնախառնիչ (ուշադիր եղեք, որ Դավթի ոչ մի բնութագրիչ բաց չթողնեմ) մեքենա է նվիրել, ու Դավիթն այս օրերին անբաժան է, քնում, արթնանում, լողանում է սրանով: Ահա

Չի լինի էսպես, պա՛պ… Չի լինի, Դավի՛թ։

— Տիար ջան, ասում ես… Էս տաքսիստին նայի, ինչ ա անում, լրիվ գժվել են մեր տաքսիստները, ոնց եմ փողոց դուրս գալիս ամեն օր… — Բա տես, տես՝ ոստիկանական մեքենան ոնց