Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Ասյա անունով այս տարբերվողը 19-ամյա իջել է տանիքից ու քայլում է… Մեզ ասելու ինչքա՜ն բան ունի այս աղջիկը կապույտ։ Տարբեր են լսողները՝ սեռով-տարիքով, լսելու ձևով, Հայաստանում ու Արցախում, բայց սկսել են լսել… Լսել կտա, ասելիք ունի այս ճամփորդը, հենց նեղացրինք՝ ինքը իր պաշտպանական համակարգն ունի՝ բարձրանում է տանիք։ Մենք մնում ենք առանց այս տարբերվողի… Հլը տեսեք՝ ի՜նչ սիրուն է… հետաքրքիր այս Ասյա Խաչատրյանը, ի՛նչ հասուն է իր հեռահար հարցադրումներում… այս ճամփորդը… Իսկ ճամփորդը հենց վիճակ է, որ դու ես որոշում սահմանները քո…

Դժվարն այս ուրբաթ օրն է, ու… Շուշան ճամփորդ աղջիկս կգա: Ե՛վ Ասյայի համար հեշտ կլինի, և՛ իմ, իհարկե: Այս ուրբաթն էլ ավելի շատ շաբաթի է նման, բայց շաբաթն էլ իր դիմացի Սուրբ Հարության կիրակիով-մեռելոց երկուշաբթիով ջնջում է սահմանները շաբաթվա բաժանումի… Մնում է՝ ուրբաթն անցնի: Իմ բախտից, օրը անձրևոտ է, մինչև մեկ ամսվա տեղումների ծավալով…Ես՝ հայտնի անձրևասերս, լիուլի օգտվում եմ Տիար-տնօրենի՝ օրացույցը մի կողմ դնելու, տանիք բարձրանալու իրավունքից… Համարյա Ասյա Խաչատրյան… Ես երեկ-այսօր ուրիշ եմ, տարբերվող… Մեկը մեզ քնած նկարեր պրոֆիլով՝ ինձ, Արմինեին, Դավթին… իրար կողքի: Շուշան Բլեյա՞նը կանի, Արևի՞կը Տատինցյան, Տաթև՞ը… Թե՞ սրա սելֆին էլ կա…

Տեսարան Հնաբերդից:

Թվում է՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներով» ամենամյա միասնական, Թիֆլիսիում մարտի այս օրերին, սեբաստացի ու գործընկեր Թբիլիսիի թիվ 98 դպրոցի պատանի բնապահպանների համատեղ էկո-պարապմունքներից  չէր կարելի ակնկալել ավելին, այլ արդյունք, քան պայմանավորվածությունը, որի մասնակիցը մենք դարձանք շնորհիվ «Մարթա և ընկերներ»՝ կրթահամալիրի ավագ դպրոցի նախագծային խմբի օպերատիվ-խոսուն մեդիայի… Ապրիլի օրացույցով մեկնարկող բնապահպանական հանրակրթական մեր ստուգատեսի շրջանակում Թբիլիսիի՝ Գիորգի Մոմցելիձեի դպրոցի սաները մեր կրթահամալիրի բնապահպանների հետ միասնական կանցնեն Հայաստանի հանքարդյունաբերության թեժ կետերով՝ Ամուլսարից մինչև Թեղուտ… Հիացած եմ: Իսկ մինչ այդ՝ այս օրերին, ես ունեմ ժամանակ Թբիլիսիում ձեր ներկայացրած ամբողջական-ուսումնական-ինքնաստեղծ (հեղինակային) բնապահպանական մեդիա-փաթեթը մեկիկ-մեկիկ նայելու, որքան էլ, թվում է, ծանոթ եմ… Հո բան բաց չե՞մ թողել… ասենք՝  Գիսանեի  «Ամուլսար, նոր  ձեռագիր ֆիլմի» վերլուծություն աշխատանքը… Հետո կանցնեմ ձեր Թբիլիսիում ստեղծած տեսանյութերին, ձեր նոր թափառումներին Վրաստանում… Ամեն մեկդ՝ մի-մի Ասյա…

Բակային աշխատանք, Հարավային դպրոց-պարտեզ, 5 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Սեդա Խաչատրյանի:

Ա՜խ, այս գիշերներն ինչքա՜ն են երկար…
Շվեդներն իրենց «աղբով վազքով» մեզանից առաջ ընկան, սեբաստացիներ, բայց կարող էինք թույլ չտալ․․․ Նրանք վազքի են դուրս գալիս աղբի համար նախատեսված տոպրակներով, երբ մենք ամենաշատը այդ տոպրակներով քայլում ենք, այն էլ ոչ բոլորս, ոչ միշտ ու ալարկոտ․․․

Վրաստանը ամփոփել է Եվրոպական Միության հետ առանց վիզային ռեժիմի համաձայնության իրագործման առաջին տարվա արդյունքները․․․ Մեկ տարվա ընթացքում գործարկման համաձայնագրից օգտվել է Վրաստանի շուրջ 193 հազար քաղաքացի․․․ 2017թ. մարտի 27-ից ի վեր նրանք 259 հազար անգամ այցելել են Շենգենյան համաձայնագրի երկրներ․․․ Ու առաջացել են լիքը խնդիրնե՞ր՝ Վրաստանի ու Եվրոպական միության երկրների, օրինակ՝ Գերմանիայի միջև․․․ Անկախ հանրապետության իշխանությունը հենց դրա համար է՝ հասարակության հետ զարգացման ճանապարհին առաջացող խնդիրները լուծելու․․․ Թե չէ․․․ որտեղից որտեղ իմ ֆեյսբուքյան շրջայցի վերջում տնկվեց այս տեսանյութը նորից․․․ Թե չէ՝ ի՞նչ իրականություն է, ու ի՛նչ ժպիտ իշխանության․․․ «Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը»։ 2017-ին այնքան մարդ է արտագաղթել Հայաստանից, որքան 2015-2016-ին միասին վերցրած․․․ Որքան էլ հեշտ գործ չէ, ես կարդում եմ տնտեսագետ-վերլուծաբանների նման հրապարակումները․․․

Բնության շարքը՝ Նունե Խաչիկօղլյանի:

Կարդում եմ և այսպիսի քաղաքագիտական վերլուծություններ․ «Հայաստանի հանրային, քաղաքական շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց․․․

Պատերազմի վտանգը որևէ կերպ կապակցված չէ բանակցային գործընթացին․․․ Կապ ունի՞ այս ամենի հետ ապօրինի, նաև բացահայտ ծառահատումների ծավալի աճը Դիլիջանի արգելոցում անգամ, Ստեփանավանի անտառատնտեսության մասնաճյուղիի պահաբաժիններում․․․ Երևանում․․․ Ամենուր։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1343

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՜նչ ենք արգելում. ո՜ւմ ենք արգելում… Ի՞նչ է ստացվում…

Գիտե՞ք՝ Դավիթ Բլեյանն ամեն օր ինչ անվտանգ է անցնում իր ննջարանի անկողնուց* մինչև ծնողական սենյակ, մութի մեջ, զիգզագով, առանց պատին-անկյունին-բաց թողած դռանը դիպչելու… Հետաքրքրասեր հայրիկին հանկարծ ցուցադրում, պատմում… Ա՜յ քեզ

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց

Օր է՝ իր թարսով, գիրն էլ՝ նրա պես․․․ նրա հետևից․․․

Սա երկու օր իր գրին սպասող պատումի, համառորեն, այս անգամ դեպի բաղձալի 1500-րդը, ինչպես սառցե-ձյունե այս բարձունքը նվաճող արջուկը, վերնագիր է․․․ առաջին տողը իմ պատումի-գրի․․․ Իրականում ինձ հասած-խոցած հիվանդությունը իմ