— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք…
– Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ ես, ես Սասունցի Դավիթն եմ:
– Բազուկ, վե՜ր կաց, ուշանում եմ:
– Չէ՜, ես բազուկ չե՜մ, ես Դավիթն եմ, բազուկը դո՛ւ ես:
– Բազուկ ես, բազուկի պես կլոր, կարմիր, խորոտ, առողջ, համով…
– Չէ՜, ես կարմիր չե՜մ, գազարագույն եմ: Հայրիկ, ի՞նչ օր է այսօր:
– Երկուշաբթի է, Դավիթ, ես էլ եմ գործի, մայրիկն էլ, դու էլ: Ուշանալը լավ չէ:
– Դավիթը զինվորի պես արագ լողանա, հագնվի ու հասնի Բանգլադեշ: Էհե՜յ… Գալիս եմ՝ պարտեզը բացեմ…

Մեքենաների նոր շարք է ավելացրել իր ցուցադրությանը.
– Ուզում եմ հաշվեմ…,- սկսում է ցուցամատով,- 1, 2… 10… 18… 27… Արա, էս ինչքա՜ն շատ մեքենաներ են, չեմ կարողանում հաշվեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ չեն լսում, ի՞նչ է լինում

Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից. – Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում

Առանց փնթի Սեթի

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել… – Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է,

Չթողնեք՝ ինչ-որ մեկը Ձեր օրը ամպամած դարձնի…

Նկարը Դավիթ Բլեյանի ստեղծագործությունն է. «Երկինքի, գետի և արևի ընկերությունը»։  Պատկերակյանքից մինչև դարձվածակյանք… Երբ հանդիսատեսներ չկան, ու կան միայն մասնակիցներ՝ իրար աջակցող, օրվա հերոսին կենտրոն բերող-կենտրոնում պահող աջակիցներ համերաշխ… Սեբաստացի