Երբ համակարգը բաց է, աշխատողի՝ սիրելի Գայանե Առաքելյանի, Նարինե Պետրոսյանի, թե Անահիտ Բեկյանի ազատման, աշխատողի՝ Աղասի Մարգարյանի, Բաբկեն Փաշինյանի, թե Սամսոն Բուլղադարյանի… աշխատանքի ընդունման ողջ ընթացքը՝ թափանցիկ, բաց, իրավական-հիմնավորված, թե՛ ազատվող-ընդունվողի, թե՛ յուրաքանչյուր դասավանդողի, կրթահամալիրի մասնաժողովի ու խորհրդի, սովորողի և ծնողի համար, ի՞նչ է մնում անել կրթահամալիրի հիմնադիր տնօրենին՝ շնորհակալ լինել Գայանեին, Անահիտին, Նարինեին՝ համատեղ աշխատանքի համար, առողջություն մաղթել Գայանեի մայրիկին ու բարի բախտ՝ Անահիտին, նոր մեկնարկ՝ Նարինեին, թող չվախենան «անձնական կյանքում բեկում մտցնելուց և կյանքի ընթացքը փոխելուց», և լիարժեք ու շուտափույթ ներառման պայմաններ ապահովել Աղասիի և Բաբկենի համար… Երիտասարդ, իրենց կենսագրությունն ինքնուրույն ստեղծած, մասնագիտական վստահություն ներշնչող ակտիվ տղամարդ-մասնագետների երթը շարունակում է Բաբկեն Փաշինյանը… Տաթև Բլեյանի և Գևորգ Հակոբյանի ներկայացմանը, մրցութային կարգի փուլերի ապահովմանն ավելացնելու ի՞նչ ունեմ… մնաց աշխատանքային պայմանագրի կնքումը, որը հնարավորություն կտա, վերջապես, թափուր պաշտոնի հավակնորդին առերեսվելու գործատուի հետ… Ես իմ վիզուալ ընկալմանը չեմ վստահում. ընթացակարգի, շահառուների գործուն մասնակցության հրապարակային ապահովումն ավելին է… Խորեն Հազարումյան, Տիգրան …, Ստեփան Թորոյան, Վանիկ Գաբրիելյան, Միքայել Ղազարյան, Գևորգ Հազարումյան, Սամսոն Բուլղադարյան, Աղասի Մարգարյան, Բաբկեն Փաշինյան… կներեք, տղամարդկանց այս շարքը շեշտելու համար, այլ առիթով կներկայացնեմ երիտասարդ-ընդունակ-հմայիչ 2015-2016 ուստարվա նորեկ կին ուսուցիչ-դաստիարակների նույնքան տպավորիչ շարքը… Լավ է, որ երեսուներորդ տարին Բանգլադեշում սկսում եմ տղաների այսպիսի շարքով, ինչպես 1985-1987-ին՝ Մայիս Նիկողոսյան, Գևորգ Հակոբյան, Արթուր Շահնազարյան, Հակոբ Հակոբյան, Աշոտ Տիգրանյան, Տիգրան Աղաբեկյան, Ալիկ Մինասյան, Վարուժան Մնացականյան, Աշոտ Աշոտ, Բորիս Եղիազարյան….
Հիմնական դպրոցի բանջարեղենային դեմքերը:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի, Սեդա Խաչատրյանի:
Տեսեք՝ ինչ հետևողական, ճակատում և թիկունքում աննահանջ է Դավիթ Բլեյանը…
— Հեսա պապան կգնա կքնի, մենք ի՜նչ ուզենք՝ կանենք, մաˊմ:
— Մաˊմ, ուզո՞ւմ ես քեզ շատ սիրեմ…
— Հա, Դավիթ ջան, շատ-շա՜տ:
— Դու պապային մի՛ լսի, դու ի՛նձ լսի…
Այս գիշեր ես ու Դավիթն արթնացել ենք տասնհինգ րոպեի տարբերությամբ, ես՝ գիշերվա երեքին… լավ է, որ խորը քնած է քառասուն կիլոգրամանոց, էներգիայի, խելքի, նվիրումի կտոր իսկական արջուկը՝ Նազենի կրտսերը, որ Դավթի պնդմամբ-համառությամբ մնացել է մեր տանը։ Հիմնավորում ունի.
— Դավիˊթ, պիտի քնենք, ես առավոտյան լուրջ գործի եմ… Գեղարվեստի երրորդ դասարանում եմ սովորում։
— Ես էլ չորրորդ դասարանում եմ, չորս տարեկան եմ…
Արմինեն է միջամտում հարկադրված…
— Ես ի՜նչ անեմ, է՜, իրար նման էս Բլեյանների ձեռքը…
Ես ու Դավիթը հիացանք լուսնով, Նորքի աշտարակով, աստղերով, ուսումնասիրեցինք մթությունը՝ իր բոլոր լուսավոր-խորհրդավոր դրսևորումներով…
Հիմնական դպրոցի՝ ամենշաբաթյա լողով կոփվող 5 տարեկանները:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի, Գայանե Սարգսյանի:
Հենց նոր կարդացի, որ գիշերը հաճախակի արթնանալը վնաս է առողջությանը… Իմն ուրիշ է. իմ օրն սկսվում է երեքին… մի՛ անհանգստացեք, հետևե՛ք ձեր քնին, ձեր ինքնազգացողությանը… Ես իմ ուժերի հերթական զարթոնքում եմ…
Հիմնական դպրոցի թթուն լա՜վ թթու է լինելու:
Լուսանկարները՝ Թամար Մարիմյանի, Տաթև Մելքոնյանի:
Ցերեկը երկու աշխատանքային պտույտ կատարեցի, մեկը՝ Մայր դպրոցի շուրջը, մարզադաշտի ողջ երկայնքով՝ հարավ-արևմուտքից հարավ, հետո՝ հյուսիսից արևելք ձգվող պարտեզի պարագծով, Գրիգոր Խաչատրյանի հետ… Ոտքով… հետո՝ հեծանվով… Խորեն Հազարումյանը՝ իր խմբով, Հրաչ Առաքելյանն ու այգեգործ Գևորգը շինարարների մեծ խմբով պատրաստում են նախագծով իմ խոստացած տոնական նվերը բոլոր սեբաստացիներին… Դուք կտեսնեք-կգնահատեք Մայր դպրոցը՝ իր շրջակա միջավայրով՝ կրթական, հետաքրքիր, խնամված… դինամիկ զարգացման մեջ… Շրջակա միջավայր, որ էապես կազդի Մայր դպրոց ոտք դնող տարատարիք սեբաստացու վրա, իսկ Միջին դպրոցի սովորողից կթրծի Ավագի ինքնավստահ-ինքնագործ պատանուն… Ափսո՜ս, որ հիմա Ավագ դպրոցի տղաները տխրեցնող համառությամբ չեն մոտենում այս գործին… Սրա կողքին՝ ոգևորող համառությամբ քոլեջի տղաները, կանանց համերաշխ եռյակի՝ Անահիտ Մելքոնյանի, Էլյայի, Նվարդի հոգածությամբ, շարունակում են «Սեբաստիա» այգու և Քոլեջի շենքի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքները… Ջա՜ն… Տղամարդկային համերաշխությունը, ուժը, գաղափարով համակվածությունը, տեսեք, ի՜նչ վստահություն են առաջացնում Քոլեջի հեռանկարի հանդեպ… Նվարդը կարո՛ղ է, պարտավո՛ր է այսպիսի ստեղծական վիճակում խիզախել իրագործելու տեխնոլոգիական վերազինում, տեխնոլոգիական նոր մակարդակով մասնագիտական կրթություն մասնագետի՝ ոչ թե անցյալի, գործազուրկ-խեղճ, այլ այսօրվա, ի՛ր կյանքի համար… Մասնագիտությամբ ինքնավստահ ու փող աշխատող շրջանավարտների պատրաստությունը սարերի ետևում չէ… Երբե՜ք այսքան բեղուն չի եղել մասնագիտական ուսուցման ծրագիրը կրթահամալիրում, այսքա՜ն վստահելի, հեղինակային…
Հիմնական դպրոցի 2-4 տարեկաններն արդեն իրենք են կարողանում լոշիկ թխել:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#488