Հրդեհը mskh.am մեդիայում իր սև գործն արել է, ու մենք երեկ-այսօր այլ բան չունենք անելու, քան առաջնահերթ դրա հետևանքները վերացնելը, մեր մեդիան բնականոն վիճակի բերելը: Սեբաստացի ծնողի այս գրառումը, վստահ եմ, արտահայտում է շատերիս սրտում-մտքում կատարվածը. «Շատ տխուր էր… Տխուր էր, որովհետև mskh-ը չկար: Ու Ձեր զայրույթը, անհանգստությունն ու հուզմունքը տեղին էին: Սա էլ կարծես մի երեխա լինի, որին պահում ես, փայփայում,գուրգուրում ու… հիվանդանում է: Այնքան ցավ էի ապրում, երբ օրվա մեջ, երևի չափազանցություն չլինի, հարյուր անգամ բացում էի, ու էլի… լռություն: Փառք Աստծո, ամենի ավարտը բարի եղավ»:

Տարիքը զգա՞լ է տալիս, թե՞ հուզիչ են, իրոք, Մանեի Հովհաննիսյան-Նունեի-Էրիկ Թելունցի խոստովանությունները «Շողակնում»… «Էթիկետի» վարժարանային (գիմնազիական) ընթացքը… Էրիկի՝ Տերյանի «Հոգևոր Հայաստանը» հաղթահարելու փորձը… Ընթերցասերների ակումբի հերթական, մարգարիտսարգսյանական շնորհքով արվող«Իրականությունից հեքիաթ» նախագիծը, նրա առաջին խիզախ դրսևորումը, որ հուզելու աստիճան անմիջական է՝ Ֆրեդ Սահակյանի պատումով…

Որևէ ստուգում, վարկանիշավորում, որևէ ձևաթղթեր՝ իրենց արհեստականություն պարտադրող գործակիցներով չեն կարող մեզ շեղել ապրելուց, կյանքից՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տանը, փողոցում…

Սեբաստացիներ, 2015-ին ուղղված ամեն ինչ ասվել է իրականություն դառնալու և բեկում առաջացնելու վճռականությամբ… mskh.am-ի մուտքերի հաշվիչները կարծես՝ այսպիսի վիճակի համար են: Փետրվարի 11-ին գրանցվել է 5400-ի չափ մուտք և 400-ից ավելի մուտք ունեցել է իմ բլոգը. ասել է թե՝ կայքի կարոտը, պահանջը այնքան զորեղ է, որ գործարկելուց հետո, մի քանի ժամում այսպիսի ցուցանիշներ է արձանագրում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրի տնօրենի կոչը

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային…  Ավագ ու Միջին դպրոց, օգնեք Դպրոց պարտեզին այսօր. վաղն անդրանիկ հեծանվահրապարակի բացումն է… Ի դեպ, այս տարածքը հարմար

Հաշվեք, որ դուք արդեն տանն եք…

Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը

Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի նախագիծը

Ի՞նչ չի կարելի անել հիմա. չի կարելի սպասելը գործ, առoրյա դարձնել: Գործե´ք օրը: Մարտի 1-ն անսովոր զգացողությունների խառնուրդ ստացվեց. աշխատանքային օր էր իմ ու մեծ թվով սեբաստացի աշխատողների-սովորողների համար: Այսպիսի