Որևէ ստուգում, վարկանիշավորում, որևէ ձևաթղթեր՝ իրենց արհեստականություն պարտադրող գործակիցներով չեն կարող մեզ շեղել ապրելուց, կյանքից՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տանը, փողոցում…

«Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը»: Վ. Տերյան

Մեդիայում աշխարհի խելառության ամբողջականության ընկալման հնարավորություն ունես: Տեսեք, նույն օրում.

  • Եգիպտոսում մոլեգնող ավազե փոթորկի պատճառով նավագնացության համար փակվել է Սուեզի ջրանցքը, ինչպես նաև Կարմիր ծովի նավահանգիստների մեծամասնությունը…
    Դադարեցված է ծովային հաղորդակցությունը Սաուդյան Արաբիայի հետ (1in.am, 12.02.2015):
  • Հյուսիսայի Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային սպառնացել են «ամենադժբախտ վերջաբանով», եթե այն Փխենյանի դեմ «ագրեսիվ պատերազմում» միանա ԱՄՆ-ին:
    Կորեան նախազգուշացրել է նաև, որ կարող է պատասխանել Հարավային Կորեայի կողմից հարվածներին (1in.am, 12.02.2015):
  • «Նորմանդական քառյակի» բանակցությունները Մինսկում շարունակվում են նեղ կազմով, «Նորմանդական ձևաչափով», որին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները (1in.am, 12.02.2015):

Ես ներկայացրի փետրվարի 12-ի առավոտի մեդիայի «թոփ եռյակը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չեմ պահանջում դիմացինից այն, ինչ ես չեմ անում կամ հակառակն եմ անում

Թե չէ, անլուրջ բան է ստացվում, մարդը գաղափարազրկվում է. լավ մարդ է, բայց գաղափարները չեմ ընդունո՞ւմ, բա՞յց…   Ես քաղաքականության մեջ եմ եղել միշտ ու կամ որպես գաղափարներ յուրացնող, գեներացնող, կրող-տարածող

Սեբաստացի ընթերցողի մասին ու նրա համար

Կրթահամալիրի հոմանիշներին ավելացնում եմ ութերորդը՝ կրթահամալիր-գրադարան-ընթերցարան, ու դնում եմ այն առաջին տեղում, որքան էլ այն բոլոր յոթի մեջ ներառված է… Տպագիր, մեդիա, խառը, սեբաստացին՝ մեծ ու պստիկ, ընթերցող պիտի լինի… Բոլոր ժամանակներում,

Զառա, քույր իմ, լսո՞ւմ ես, կարդո՞ւմ ես…

Այսպիսի վիճակ՝ ցնցում, որ քեզ կտրում է աշխարհից, Դավթից ու գամում կենտրոնի՝ «Եվրոնյուզ»-ի, Փարիզի իրադարձությունների վրա, մեկ էլ ունեցել եմ 2001-ի սեպտեմբերի 11-ին. «Հայկական ժամանակ» օրաթերթում ինձ բռնեց նյույորքյան երկնաքերերի