Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… 

Ավագ ու Միջին դպրոց, օգնեք Դպրոց պարտեզին այսօր. վաղն անդրանիկ հեծանվահրապարակի բացումն է… Ի դեպ, այս տարածքը հարմար է նաև կրթական ֆլեշմոբերի, ներկայացումների համար։

Մի նախագիծ էլ մեր ավազե հրապարակներին նվիրված հիմնական դպրոցի տեսանյութն ու ավազադաշտերի տիրուհի Սյուզի Մարգարյանի ծննդյան բեմելը  առաջացրին… Սյուզին, ավազն ու ծնունդը անսպասելի են ու անընդհատ…

Բոլոր ավազե 6-8 հրապարակները տափակացնենք, գրատախտակ դարձնենք, ու թող մեր հինգ տարեկան հոկտեմբերիկները գրեն (նոր՝ ավազի գրիչներով). հերիք են, էլի, էլեկտրոնային գրիչ, մկնիկ, սենսորային գրիչներ… Ոչ էլ վերադարձ գնդիկավոր գրիչներին. լավագույն գրիչ, նկարիչ, քանդակիչ, ջնջիչները պիտի նախատեսված լինեն սպիտակ, սև ավազի վրա գրելու-նկարելու-ծեփելու համար… Սկսեցի՞նք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց տնտեսական ազատության

Երեկ «Բանգլադեշն անիվների վրա» երթի մասնակիցների հետ, տարատեսակ անիվների վրա, ես նրանց հասակակիցն էի. ի՜նչ զգացողություն է՝ ինչպես կրթահամալիրի մարզադահլիճի մեծ բատուտների վրա ճախրելիս… Ի՜նչ տարիք, ի՜նչ պաշտոն… իսկական հասակակիցների

Իմ կյանքի ամենա՛ ժամանակը

Քնել եմ 11-12-ի արանքում, իմ քնի ամենա…ժամանակ, ականջս՝ Բլեյան-Հովհաննիսյան Էդիտա, Աննա, Տաթև, Շուշան, Առնոլդ, Նազենի, Լիլիթ… մոնղոլ-թաթարական հորդայի ներխուժման աղմուկին, վստահ, որ, ի վերջո, կխնայեն ինձ… Ամեն ինչ՝ հա, բայց

Թող գա սովորելու նա…

Օստեոխոնդրոզի հետ խաղ չեն անի՝ այս մեկը լավ գիտեմ. դեմը պետք է առնել, քանի չի զարգացել, թե չէ սև «բեկում 2015» կբերի բոլորիս գլխին… Շաբաթ-կիրակին ես օգտագործում եմ նպատակային… Շաբաթ