Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ ուսուցման միասնական նախագծեր, որ ամեն անգամ մեկը նախօրոք կմշակի, կնախապատրաստի։

Շնորհակալ եմ Մարինե Մխիթարյանին, Մանուշակ Աբրահամյանին, Քնարիկ Ներսիսյանին նախաձեռնության համար. Հյուսիսի 5-6 տարեկանները՝ որպես մուտք, սեպտեմբերի 23-ին առաջին ճամփորդությունն արեցին։
Սեպտեմբերիկի շաբաթվա ծրագրով մյուս խմբերը ևս կլինեն Օշականում, այս ուխտագնացությունը օրացույցով ավանդական-ամենամյա կդառնա։

Որպեսզի ճամփորդությամբ ամբողջական ուսուցում դառնա, Մաշտոցի, գրի խորհրդի հետ, Սուրբ Մաշտոցի եկեղեցում «Այբ, բեն, գիմ», Հայր մեր» երգելու, օրհնություն ստանալու հետ ուխտագնացությունը պիտի ներառի և՛ «Գետը համայնքում» նախագիծը (Օշականի միջով հոսում է Քասախը), և՛ բարձունքի նվաճում, և՛ կրթական փոխանակում-գյուղի միջնակարգ դպրոցի, եկեղեցու, «Արի Օշական» երիտասարդական կազմակերպության հետ համագործակցություն։

Այս անգամ Օշականում կամփոփվենք նաև 2017-ի «Կոմիտասյան օրեր» ստուգատեսը։

Այս ամենը, գումարած «Օշական» ֆլեշմոբը նախապատրաստելու համար սեպտեմբերի 25-ի՝ երկուշաբթի օրվա աշխատակարգում ներառվել է կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, դպրոց-պարտեզների ղեկավարների, Սվետա Ճաղարյանի, Սյուզի Մարգարյանի, Մարալ Կարապետյանի, Անի Սարգսյանի և ընկերների աշխատանքային ճամփորդությունը Օշական։ Պատրաստ եղեք ճանապարհին նաև ներկայացնելու-քննարկելու 5-6 տարեկանների սեպտեմբերի նախապատրաստումը, ընթացքը։

Ճամփորդությունը կսկսենք ժամը 9.30, Մայր դպրոցից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը պատշաճ կազմակերպելու մասին

Դպրոցների հարգելի ղեկավարներ, դասավանդողներ, այլ աշխատողներ. Դպրոցների նորաստեղծ ճիմապատ տարածքների ոռոգումը և պահպանությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, հատկապես որ, ինչպես տեղեկացանք, առաջիկա չորս օրերին ոռոգման ջուր չենք ունենալու: Հիշեցնեմ, որ ճիմապատված

Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…

Միշտ հարգանքով եմ վերաբերում մարդու, բնակչի տեղեկացված լինելու իրավունքին, դրա ապահովմանը, մարդու՝ ընտրելու իրավունքին, այդ թվում՝ կրթական ծրագիր, ուսումնական հաստատություն ընտրելու։ Այսօր տարբեր խմբերի հետ ինքնաբուխ հանդիպման ժամանակ իմ արած

Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն

Գրիգոր Խաչատրյանը հիմա կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում է, կրթական միջավայրի մասնագետ դիզայները։ Կրթահամալիրի գեղարվեստ-արհեստների ուսումնական կենտրոնը ղեկավարում է Կարինե Մացակյանը։ Կրթահամալիրի դպրոցներում աշխատում են կերպարվեստի-դիզայնի տեխնոլոգ ուսուցիչներ։ Միջավայրի ձևավորման ծրագրով վերապատրաստում-մասնագիտական ուսուցում