Միշտ հարգանքով եմ վերաբերում մարդու, բնակչի տեղեկացված լինելու իրավունքին, դրա ապահովմանը, մարդու՝ ընտրելու իրավունքին, այդ թվում՝ կրթական ծրագիր, ուսումնական հաստատություն ընտրելու։ Այսօր տարբեր խմբերի հետ ինքնաբուխ հանդիպման ժամանակ իմ արած բանավոր հայտարարությունները, հարցերին պատասխանները հակիրճ բերում եմ գրավոր տեսքի։

Մեր հեղինակային կրթական ծրագրով սովորելու համար սովորողները, նրանց ծնողները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընտրել, ընտրում են անհատապես, հատ-հատ կնքում ուսումնառության պայմանագիր։

Հարավարևմտյան Բ-1 թաղամասում գործող թիվ 181 դպրոցը, թթ 95, 93, 76 մանկապարտեզները չեն կարող գործել կրթահամալիրի կազմում։ Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, ինքներս այդպիսի առաջարկով չենք դիմել, այդ մասին չենք մտածել։ Ավելին՝ դեմ ենք։

Կրթահամալիրը սովորողի խնդիր չունի. տարեցտարի, սկսած 2 տարեկանից, կրթահամալիրի դպրոցների, նախակրթարանների սաների թիվը նկատելի ավելանում է։ Քանի որ մեր մանկավարժությունը ներկայացված է հիմա միայն Երևանի Հարավարևմտյան զանգվածում, մենք դիմել ենք Հայաստանի կառավարությանը, Երևանի քաղաքապետին՝ հեղինակային կրթական բաց ցանցով մեր մանկավարժությունը մոտեցնելու բնակչին, իր բնակավայրին, որպեսզի մեր մանկավարժությունն ընտրած երեխան ստիպված չլինի ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը անցնել։  Մեր այս առաջարկը, բնականաբար, չի վերաբերում Հարավարևմտյան Բ-1, Բ-4 թաղամասերին։

Հայաստանի կառավարությանը, ԿԳ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին դիմել ենք, դիմում ենք մեր կրթահամալիրի, մեր հեղինակած մանկավարժության զարգացմանն առնչվող հարցերով։ Մեր ծրագրերը, ինչպես մեր գործունեությունը, առօրյան, ինչպես մեր միջավայրը, բաց են, ներկայացված կրթահամալիրի կայքում, սոցցանցերում։

Ես օրագիր եմ վարում՝ սկսած 2014 թվականից, և դժվար չէ հետևել իմ գործունեությանը, ինձ բռնել հակասության մեջ։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր-իմ տոնին. ֆոտոպատում կրթահամալիրի տնօրենի բլոգում

Սեբաստացիներ՝ որտեղ էլ լինեք, և կրթահամալիրի տնօրենի բլոգի ընթերցողներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակի առթիվ  հայտարարում եմ «Մեր-իմ տոնին» ֆոտոպատումի ստուգատեսը։ Սրանով ուզում եմ իմ օրագրերի ֆոտոհերոսներ դարձնել յուրաքանչյուր սեբաստացու՝ իր

Մայիսյան հավաքի մանրամասն ծրագրի հրապարակում

Մայիսյան ամենամյա 13-րդ հավաքին ներկայացվել են հեղինակային մանկավարժության հեղինակ դասավանդողի հայտերը։ Դրանց հիման վրա, ներկայացված նախագծերը լրացնելով դպրոցի, մասնախմբի, լաբորատորիայի, ուսումնական կենտրոնի ղեկավարների կողմից, մայիսի 10-12-ը՝ կրթահամալիրի դպրոցների ղեկավարները ենթակայքերում հրապարակում են

Կոնկրետացնենք փետրվարի երկու բաց մեդիաուրբաթները

Կրթահամալիրում 2016թ. հունվարի 25-ից մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Գնել Հարությունյանը տեղեկացնում է, որ 2016թ ստուգատեսը գրանցել է հայտերի որակի և քանակի զգալի աճ, խնդրում է ավելացնել արդյունքների ամփոփման ժամանակը։  Հանրակթական Դիջիթեքի համակարգող Մարիետ