Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ ուսուցման միասնական նախագծեր, որ ամեն անգամ մեկը նախօրոք կմշակի, կնախապատրաստի։

Շնորհակալ եմ Մարինե Մխիթարյանին, Մանուշակ Աբրահամյանին, Քնարիկ Ներսիսյանին նախաձեռնության համար. Հյուսիսի 5-6 տարեկանները՝ որպես մուտք, սեպտեմբերի 23-ին առաջին ճամփորդությունն արեցին։
Սեպտեմբերիկի շաբաթվա ծրագրով մյուս խմբերը ևս կլինեն Օշականում, այս ուխտագնացությունը օրացույցով ավանդական-ամենամյա կդառնա։

Որպեսզի ճամփորդությամբ ամբողջական ուսուցում դառնա, Մաշտոցի, գրի խորհրդի հետ, Սուրբ Մաշտոցի եկեղեցում «Այբ, բեն, գիմ», Հայր մեր» երգելու, օրհնություն ստանալու հետ ուխտագնացությունը պիտի ներառի և՛ «Գետը համայնքում» նախագիծը (Օշականի միջով հոսում է Քասախը), և՛ բարձունքի նվաճում, և՛ կրթական փոխանակում-գյուղի միջնակարգ դպրոցի, եկեղեցու, «Արի Օշական» երիտասարդական կազմակերպության հետ համագործակցություն։

Այս անգամ Օշականում կամփոփվենք նաև 2017-ի «Կոմիտասյան օրեր» ստուգատեսը։

Այս ամենը, գումարած «Օշական» ֆլեշմոբը նախապատրաստելու համար սեպտեմբերի 25-ի՝ երկուշաբթի օրվա աշխատակարգում ներառվել է կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, դպրոց-պարտեզների ղեկավարների, Սվետա Ճաղարյանի, Սյուզի Մարգարյանի, Մարալ Կարապետյանի, Անի Սարգսյանի և ընկերների աշխատանքային ճամփորդությունը Օշական։ Պատրաստ եղեք ճանապարհին նաև ներկայացնելու-քննարկելու 5-6 տարեկանների սեպտեմբերի նախապատրաստումը, ընթացքը։

Ճամփորդությունը կսկսենք ժամը 9.30, Մայր դպրոցից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական տարիների սահմանագծին

Հարգելի գործընկերներ, մինչև 2017թ. օգոստոսի 21-ը Ձեր բլոգում խնդրում եմ համառոտ, անհրաժեշտ հղումներով, հրապարակել հեղինակային կրթական ծրագիր մշակող-տարածող ուսուցչի Ձեր ամառային ուսումնական աշխատանքը՝ «Ուսումնական ամառ» նախագծերին Ձեր մասնակցությունը, 2017-2018 ուսումնական տարվա սովորողների  ընդունելության, դասարանների-խմբերի ձևավորման ուղղությամբ Ձեր

Նորից սեպտեմբեր, բարև…

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 30-ին։ Այդ օրը փորձարկվում-ճշտվում են կրթահամալիր բերող երթուղիները՝ իրենց պատասխանատուներով, ուղևորներով, կանգառներով-ժամանակացույցներով։ Ճշգրտումներ են

Աշխատանքային-ճամբարային-փառատոնային

Հարգելի գործընկերներ, օրը լեցուն էր, այնքան ուրախ, ծիսական, հոսող, խոսուն, որ կեցցենք մենք՝ բոլոր հարսանքավորներս։ Շարունակությունը՝ իմ վաղվա գրում։ Խաղաղվեք, անձնային դարձրեք շաբաթ-կիրակին։ Հունիսի 10-ից սկսվում է եռուն աշխատանքային-ճամբարային-փառատոնային շաբաթ։ Մի