Գրիգոր Խաչատրյանը հիմա կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում է, կրթական միջավայրի մասնագետ դիզայները։ Կրթահամալիրի գեղարվեստ-արհեստների ուսումնական կենտրոնը ղեկավարում է Կարինե Մացակյանը։ Կրթահամալիրի դպրոցներում աշխատում են կերպարվեստի-դիզայնի տեխնոլոգ ուսուցիչներ։ Միջավայրի ձևավորման ծրագրով վերապատրաստում-մասնագիտական ուսուցում են անցել կրթահամալիրի մեծ թվով դասավանդողներ։

Կրթահամալիրում իրականացվում է «Միջավայր. փոխազդեցություններ. շարունակականություն» ուսումնական նախագիծը, որը ամենաընդգրկունն է՝ և՛ սովորողների, և՛ ուսուցիչների, և՛ աշխատանքի ծավալի առումով։ Ավելի ու ավելի մեծ թվով ծնողներ-մասնագետներ ներգրավվում են այս նախագծում։ Այսպիսով՝ միջավայրի շարունակական լավացումը ուսումնական նախագիծ է, որի մասնակիցները այդ միջավայրի կոնկրետ-անմիջական շահառուներն են՝ որպես նախաձեռնողներ և իրականացնողներ։ Պատվերը՝ որպես աշխատանք, որում օգտագործվում են սովորողների և աշխատողների ժամանակը, նյութական միջոցներ, տալիս է կրթահամալիրի տնօրենը՝ դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների հայտով։

Մենք խոսում ենք կրթական միջավայրի մասին, որն ուղիղ ազդում է յուրաքանչյուրիս վրա ու անընդհատ։ Չի կարող այդ ուսումնական նախագիծը սահմանված կարգով քննարկված-հաստատված չլինել։ Չի կարող ձևավորման նախագիծը մեկ մարդու անհատական որոշումը լինել, անգամ եթե այն մեկ մարդու աշխատանք է։ Այստեղից էլ՝ հրապարակայնությունը, քննարկման մինչև վերջ բաց ու մինչև վերջ հանդուրժող ռեժիմը, նախագծի իրականանացման բոլոր փուլերում՝ սկսած նախաձեռնությունից, մինչև մշակման և իրականացման ավարտը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջույն, սեբաստացի ուսումնական ամառ

Ես գրկում եմ քեզ ու որպես ճամբարական կյանքի մենթոր՝ ընդառաջ գալիս.  հասցեատերերին դուք որոշեք, որպես հասցեատեր ինքնորոշվեք։ Տիար մենթորի կարգավիճակը չի փոխել իմ վերաբերմունքը ամենասեբաստացիական հունիսի, ուսումնական ամառի բացառիկության նկատմամբ։ 

Կոնկրետացնենք փետրվարի երկու բաց մեդիաուրբաթները

Կրթահամալիրում 2016թ. հունվարի 25-ից մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Գնել Հարությունյանը տեղեկացնում է, որ 2016թ ստուգատեսը գրանցել է հայտերի որակի և քանակի զգալի աճ, խնդրում է ավելացնել արդյունքների ամփոփման ժամանակը։  Հանրակթական Դիջիթեքի համակարգող Մարիետ

Ողջույն, մայիսյան հավաք՝ իր հեղինակներով, կրթական ծրագիր ստեղծողներով…

Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք