Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով ստեղծված այս տեսազրույցը սոսկ հղում դառնա․․․ Հետո հարցրի՝ ինչի  համար, նայեցի ընթերցողի աչքերով, կարդացի-տեսազրույցի`  Սիրանույշ-լրագրողի սեղմագիրը, հավանեցի, ու Նունե Մովսիսյանի ՝ «բրախի՛, Տիար»-ը  դարձավ նոր որոշում․ ով կուզի թող սեղմագիրն այս կարդա, ով` տեսազրույցով կանցնի,  ով` դդումով կմարսի ամբողջը․․․ Քաղաքական համերգը ԱԺ ընտրությունների տեսքով նո՜ր-նո՜ր սկսվում է, ինչ չեմ ասել՝ կասեմ․ ուր էր թե իմ վատ-լավ ասելով լիներ․․․

Կրթահամալիրի վրացախոսների ակումբը թարմ, քաղաքական տարի է սկսում։ Տեսեք տպավորիչ հանդիպումը Հայաստանոմ Վրաստանի դեսպանի տիկնոջ` Եկատերինե Բաքրաձերի հետ, որի արձագանքները դուք դեռ վայլում եք կայքում։ Հիմա էլ ակումբը մեր նոր գործընկերոջ` «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հորդորով ներկայացնում է առաջին ընթերցում անցած, իմ սկզբունքային հավանությունը ստածած հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատեսի նախագիծը։ Եվ որպեսզի դա մտնի կրթահամալիրի 2017-ի ուսումնական օրացույց, դառնա ուսումնական աշխատանք ոչ միայն վրացախոսների ակումբի համար, անհրաժեշտ է, որ հիմա յուրաքանչյուր դպրոց, ակումբ, խումբ, օղակ, սեբաստացի ընտանիք, կրթահամակիր մասնակցի նախագծի երկրորդ ընթերցմանը, իրենը դարձնի` իր անելիքի պարտավորությամբ…

Բարի կիրակի…

Ղափամայի տոնախմբություն կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

#934

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսքան սպասված, խաղաղված, իմաստալից օրերով, հանդիպումներով հունվարյան արձակուրդ ես չեմ հիշում…

Ամենակրտսեր Բլեյանը Դավիթը չէ, և դա լավ է. Էդվարդ` Արամի որդի, Թաթոսի թոռ և Էդվարդի ծոռ Բլեյանը 2015-ի փետրվարին կդառնա երկու տարեկան: 2015-ի հունվարի 3-ին Դավիթն այցելեց իր կրտսեր եղբորը:

Այլ փրկեա զմեզ ի չարէն՝ յերկիւղէ փրկեա զմեզ

Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո

Եվ ամեն կողմից ձայներ ու տեսիլներ…

Հայր ու որդի երեկ երեկոյան իննի ու տասի արանքում հանկարծ, ասես պայմանավորված, իրար հրաժեշտ տվեցինք, Արմինեին թողեցինք մենակ… Դավիթ Բլեյանն իր ընտրած կիսելն այդպես էլ չխմեց, պառկեց բազմոցին, վրան քաշեց