Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»

Այսօրվա Հայաստանի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհական կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ինչ յուրացնի, որովհետև համարյա ամեն մի ծնողի նպատակը իր երեխային բուհ ուղարկելն է… Չկա ծնող, ով իր երեխային դպրոց ուղարկի միայն հանուն կրթության ու աչքի առաջ չունենա բուհական կրթությունը: Դպրոցի ուսուցիչներն էլ, աշակերտներն էլ ուղղորդվում եմ միայն ու միայն բուհերի ընդունելության պահանջներով: Ուրեմն, դպրոցական կրթության ռեֆորմներից առաջ պիտի անպայման իրագործվեն բուհական ռեֆորմները, թե չէ՝ դպրոցական կրթության ռեֆորմները կլինեն ինքնանպատակ ու անարդյունք:

Էս ես չեմ գրել. շնորհակալ եմ Մերուժան Հարությունյանին, որին անհասկանալի է, թե ինչու վաղուց չեմ հանդիպել, չնայած համաձայն եմ-անհամաձայն՝ միշտ կապի մեջ եմ, ու կարևոր է, որ իմ ընկեր-դասախոս ֆիզիկոս Մերուժանը զբաղվում է էս տեսակ հարյուր ու մի, իրար հետ կապված հանրակրթական-մշակութային հարցերով… Էս Մերուժանն է գրել մարտի 4-ին, «Առավոտ»-ում, ու ես, իմ օրը-գիրը-պատումը սկսում եմ Մերուժանին արտագրելով: Մերուժանն իհարկե գիտի, որ կա մի Գևորգ Հակոբյան ու մանկավարժական համակազմ, ստեղծագործական հավաքանի Բլեյանի դպրոցի տանիքի ներքո, որ, ի՛նչ համառություն է, է՜, էս բաները ոչ միայն գիտեն, այլև տառապանքը-տաղանդը-նվիրումը հեղինակային մանկավարժություն դարձրած՝ 30 տարի… ռեֆորմների միջով չկորցրին իրենց «երեխային»… Իմ մասին չասեմ… Համեստի բան չէ ասել-չասելը, ինձ էս չի սազում-զարդարում. ճիշտ տարին էլ չգիտեմ։ 1979-ի՞ց հաշվես, երբ կոմսոմոլում-համալսարանում կարիերան ընդհատած կարմրաթուշը հայտնվեց Երևանի թիվ 10 դպրոցում։ 1982-ի՞ց, երբ դարձա հայագիտական դասարանների ղեկավար Վարդգես Պետրոսյանի ու ՀՀ գրողների միության հովանու ներքո։ Ազգայնամոլության համար բանգլադեշյան աքսորի 1985-ի՞ց, երբ Գորբոչովյան վերակառուցման-перестойка-ի քամիները Հայաստանում դարձան Աշոտների դպրոց, հետո՝ երախտահիշատակ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի հովանու ներքո փորձարարական ուսումնադաստիարկչական հիմնարկ։ Թե՞ 1989-ից, երբ Արցախյան շարժման ազգային վերածնունդի ալիքների վրա, երախտահիշատակ Վլադիմիր Միհրանի Մովսիսյանի կառավարմամբ, ռուսերեն, այս իրավական որոշումը եղավ՝ որպես ծնունդ այլընտրանք, որ, Մերուժան, քո էսօրվա գրածի համաձայն, «պարտադրե՞ս» հայ հասարակությանը, ծնողին, իշխանությանը փոփոխվող… 30 տարի…

Կրթահամալիրի դաստիարակ Սոնա Կարապետյանի օբյեկտիվից…

Այդ արանքում՝ հանրակրթության ռեֆորմատոր նախարար «Նոր ուղու» ալիքի վրա, չգիտեմ որտեղից հայտնված, հետո կալանավոր, շուրջ երեք տարի քո դպրոցի հետ քրեական հետապնդման մեջ, հետո 2003-2004-ին անարդարության ապաշխարանքի հովանու ներքո… Իննաձև մարմինս քարշում եմ ութաձև… Ու ինձ մտքումս ասում եմ… չասես… Ե՛վ նախարար Սերգո Երիցյանին չասես 2004-ին, Նիկոլ Փաշինյան խմբագիր-ընկերոջդ կոռուպցիո՞ն միջամտությամբ, որ սովորող թվով ֆինանսավորման խոփի տակ չմնա հեղինակած մանկավարժությունդ, և՛ հիմա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության կասկածների (այդպես էլ չհասկացանք՝ ինչը-ինչպես է ուզում), հասարակության, նրա իշխանության ու նրա բուհի դիպլոմ տված գրագետի չձևակերպած պատվերի տակ չտրորվի՝ հազիվ հասակ առած-բոյ քաշած… Էս ի՞նչ անեծք է…

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ… կբռնեմ ուղին հեռավոր քո տան… Ես ամեն օր ավելի ու ավելի պանդուխտ եմ… Իմ կյանքը աղմուկի մեջ անցավ… Թումանյան Հովհաննեսի կյանքը. բողոքո՞ւմ էր… Մի կարգին ժամանակ չունեցա… Գրականությամբ զբաղվեր, Սասունցի Դավթին ամուսնացներ, Հազարան Բլբուլի ետևից հասներ, միայն Շեքսպիրի նման դրամաներ գրելով զբաղված լիներ, ու Թիֆլիսի Բեհբության փողոցում Պուշկինի մեծություն ունեցող վիթխարի մարդուն ոչ միայն Կովկասում, այլև Եվրոպայում ճանաչեին… Իմ կյանքն էլ մանկավարժության-քաղաքական պայքարի մեջ անցավ, ու ես այդ լարման մեջ իմ տաղանդը մսխեցի… Իմ ասած-չասածը… Հիմա ինձ ուժ ու ժամանակ է պետք Մաղաքի Օրմանյանի «Խոհք եւ խօսքը» տող-տող կարդալու համար… հերիք է՝ ինչ գիրք եմ թերթում… Ընթերցողական կալանքի պահանջ ունեմ:

Երևանյան ծառաշարը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Ի՜նչ լավ է, որ էս ամենը, Վահագն Պողոսյան ջան, իրական է, ինչպես շաբաթներ առաջ, որ իմ գործընկերների մի խմբով այցելել էի քեզ՝ Ինստիգեյթում քո հեղինակած դպրոցի իրական լինելու մեջ համոզված լինելու, տեսնելու, լսելու քեզ, քո բաժակին գինու խփելու, Հայոց բանակի օրվա առիթով քեզ շնորհավորելու… Ի՜նչ բարեբախտություն է, որ իրական ես, այսպիսին… Ու երեկվա իմ օրը գիշերով ես սկսեցի մեկ ժամ անընդհատ քեզ լսելով, եղբա՛յր պատվական, շնորհակալ եմ: Արդարացի լինելու համար չմոռանանք միայն, որ Գագիկ Գինոսյանից առաջ «Ակունքն» է եղել՝ իր Հայրիկ Մուրադյանով, նրա աղջիկ Մարոյով, պարուսույց Ռուդիկ Հարոյանով… Դրանից առաջ էլ Վահրամ Արիստակեսյան է եղել, Սրբուհի Լիսիցյան՝ իր աշակերտներով…

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի աշխատանքներ կրթահամալիրի Հյուսիսում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

#1592

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ…

Մարդու գիր է․․․ Թումանյան Հովհաննեսի «Տպավորությունները» ամենաշատ հղումներ կհավաքեր, թե իմ բանավոր ու գրավոր ասված-չասվածը գրանցելու հաշվիչը լիներ… Այստեղից է և վերին գիր-վերնագիրը և վերջին գիրը, թե չէ վերջնագիրն ուրիշ

Պայծառակերպություն. դու այսպիսին ես

Մենուա Հարությունյանը սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արայի լեռ՝ Ապարանի, անտառոտ կողմից… Ես, Արմինեն, Դավիթը միանում ենք, իհարկե, սեբաստացիական այս նվաճմանը… Դավիթը այսպիսով արդարացի է, որ պատրաստվում է արդեն Կովկասի լեռնաշխարհ

Միջազգային ծրագրեր փնտրողներին… Համեցեք…

— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային… Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի