Ասում ենք՝ պարտություն-հանձնում (կապիտուլյացիա) չենք կապում ճանապարհի-ուղու հետ, որով 30 տարի, մեր հռչակած պետական անկախության շրջանին հակառակ անցել ենք․․․ 1990-ի իմ ու Կտրիճ Սարդարյանի կազմած, 30 հազար տպաքանակով (երեսուն հազար սպառված օրինակ) հրապարակված ժողովածուն հենց այդպես էլ կոչվում էր՝ «Որն է մեր ճանապարհը»:

Հիմա՝ 30 տարի անց հայերս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի 20-րդ դարասկզբի պարտության փոխանցած իներցիայով մեր մուսուլման հարևանների հետ պատերազմի հետևողական բացառման ճանապարհը չընտրեցինք, բռնեցինք հարատև կռվի՝ մեզ պարտության տարած ճանապարհը… Ու հիմա պատերազմի ճանապարհի հանրային քննումը թողած՝ անհատ դավաճաններ ենք երկու կողմից փնտրում-որոշում հրապարակային… Կգտնեք, հա՜ կգտնեք, և ի՞նչ… Սա՞ է ձեր ուղին… Իմը չի եղել ու չէ. ես եղել ու կամ Նոր ուղի։ 

Աշտարակ քաղաքով իմ առաջին քայլքը կրթահամալիրի մի խումբ պատանիների հետ անցած չորեքշաբթի և շաբաթ օրը՝ Ազնիվ Գալստյանի նախաձեռնությամբ, մի խումբ նշանավոր աշտարակցիներով ու նրանց բարեկամներով, նշանավոր քաղաքի հաջողության՝ ստեղծումի այսօրվա ճանապարհի հաստատումն էր… Սահմանափակ նյութական միջոցների մեր այս շրջանում հաջողության վրա վերականգնում-զարգացում-ձեռքբերումների կառուցումը, երբ յուրաքանչյուրը ընդհանուր՝ համայնքային կյանքի ծաղկումի մեջ ներդնում է իր ունեցածը… Ունեցածը գնահատելու, տեսնելու, ունեցածով՝ ձեռքբերումներով ոգևորվելու, հաջողվածի վրա կառուցելու-շարունակելու խնդիր ենք լուծում մեր Աշտարակ-Քասախի հունով քայլքով-շփումով-հանդիպումներով… Պատահական չէր Ազնիվի՝ կրթահամալիրի հասարակագետ-պատմաբան-հանրային գործիչ Ազնիվ Գալստյանի ընտրությունը՝ որպես ուղեկցորդ-առաջնորդ… Ազնիվը՝ Աշտարակում, աշտարակեցու ազնվական աշխատավոր ընտանիքում ծնված, մեծացած, ընտանիքով Աշտարակ ծննդավայրին սիրահարված, այդ սիրով, ընտանեկան երկրագործությամբ տնտեսություն կառուցած… 

Քաղաքով քայլում ենք երկար, մե՛կ Ազնիվի, մե՛կ Վիգենի ընտրած փողոցներով-տներով-կառույցներով… հայացքով միշտ դեպի Քասախի կիրճ, անհանդուրժող քաղաքաշինական անճաշակության նկատմամբ. Աշտարակին չի սազում, Աշտարակն իր դարավոր քաղաքային մշակույթով-բնակչով-քաղաքացի մենատնտեսով պահանջկոտություն է պարտադրում… Խմբի անդամների համաձայնությամբ կարճ դադարները քաղաքի փողոցների անկյուններում՝ միայն ձեռքբերումների, հաջողված ստարտափի (նախաձեռնության), ավարտված նախագծի քննարկումն է՝ հաջողության հանրայնացումը… Աշտարակը համայնքային կյանքի այնպիսի ներուժ ունի, որ տապանատուն-հուշարձանախումբ-գերեզմանների, եկեղեցիների, քաղաքային, քաղաքով մեկ ձգվող հինավուրց եզակի ջրագծի, առանձնատուն-ազգագրական-ժողովրդական տների՝ փողոց նայող պարիսպների-ծառերի, ներքաղաքային անցումների ծածկի (ասֆալտի բացառումով) նկատմամբ վերաբերմունքի կտրուկ, հետևողական շրջադարձով հանրապետությունում տրամադրություն կփոխի, քաղաքաշինական ճաշակ կհաղորդի… 

Մեզ համար նոր՝ ճանապարհորդ Լինչի փողոցով մեր խմբի անվերջ անցումը Լինչի դատաստան չդարձավ, այլ նոր ուղով ճամփորդություն՝ մի սպասված հանգրվանով Ազնիվենց տանը, այս անգամ լրիվ կազմով՝ տեր և տիկին Գալստյանների՝ Աշոտ և Թամար ամուսինների «ձեռագործ» սեղանի շուրջ… Նրանց տունը, որտեղ ես եղել էի 2019 թվին, մեկ տարում՝ կներեք, այսպիսի՜ փլուզումի-ավերի շրջանում, ընտանիքով ստեղծումի հանրային ներկայացում է՝ զարմանք, հարգանք, ուրախություն փոխանցող։ Միայն սերը կյանքի նկատմամբ, ընտանեկան-համախմբումը քրոջ-եղբոր-ծնողների, կարող էր այսպիսի արդյունքի բերել՝ ընտանեկան երկրագործությունը, մառանային գործը՝ գինեգործությամբ, անուշեղենով, մեղվաբուծությամբ, միջազգային համագործակցությամբ, բերել Աշտարակում հյուրասիրության-հանգստի-կենցաղավարության գողտրիկ՝ ընտանեկան պանդոկով կազմակերպման… Վարպետ Աշոտն իր կենդանի խոսքով-ձայնով, տիկին Թամարն՝ իր հմայքով-լեզվով, խոհարարի դիրքով, Ազնիվ սիրահարն իր ճառագումով-գրավիչ պատում- անցումներով-խելքով-տակտով… Վայելքի՜ օջախ… քաղաք Աշտարակ, Շիրազի փողոց, 33 տուն հասցեում: 

#1959

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․ — Տիա՛ր ջան,

Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա

Կիրակին եղավ ինչպես իմ օրվա  գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ… Հետո, երբ

Երբ շատ է դժվար․․․

Գործող սահմանադրությունն ո՞ւմ հագով է…