Օրվա իմ փոստում

Ո՞վ է կնքահայրը… «Մանանա» ռադիոյի ունկնդիրներին և իմ օրագրի ընթերցողներին ներկայացնեմ Աստղիկ Բլեյանի կնքահորը՝ Արթուր Շահնազարյան… Եվ քանի որ մենք միասին ենք մեր կյանքով-գործով 1980-ից, ու ես Արթուրի հարսանիքի քավորն եմ, և քանի որ այն, ինչ կնունքով սկսվում է, շարունակվում ողջ կյանքի ընթացքում, ես ուզեցի՝ լինի մարդ, ումից ես ակնածում եմ… ով և՛ իմ, և՛ Արմինեի, և՛ Աստղիկի քույրիկների-եղբոր ուսուցիչն է…

«Դյուցազնապատում» ձայնասկավառակի, մկրտության «Աստղափայլ օրորներ» ձայնասկավառակի և շարակնոցի շնորհանդես-ծնունդները կնքահայր, իր կյանքով-գործով կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կյանքի գործի փառաբանումն են:

Այս շարքից է Գոհար Եղոյանի արձագանքը Արատեսի հետ ձմեռային իր հանդիպմանը… Գոհարի պսպղան տրամադրությունը չի մոռացվի…

Սիրելի տիար Բլեյան, ուզում եմ հիցմունքս ու հրճվանքս նաև խոսքերով փոխանցել արատեսյան արշավից: Որ Արատեսը սիրո նման մի բան է դարձել ինձ համար՝ արդեն համոզվեցի: Այն տեսարաններն ու զգացողությունները, որ ունեցել եմ ամռանը, աշնանը և հիմա էլ ձմռանը, խոսքերով պատմելու չեն, պիտի ապրես, կամ ցանկանաս ապրել: Արատեսում բոլորն են ջերմ, հարազատի նման դիմավորում, հյուրասիրում, օգնում, ճանապարհում. հենց հորական տան նման… Իսկ մեր Սևոյի ու Արջուկի ուրախությունից մի ուրիշ հուզմունք է փոխանցվում… գյուղի սկզբից մինչև վերջ ձների միջով, թռվռալով, գլորվելով վազում են… հրաշք են: Այս անգամ վայելեցի ոտք չդիպչած արատեսյան ձյունը, է՜ն ձորի թույլ ճլոցը, խորքերի լռությունը, սպիտակի փայլը… իսկական կորչելու ձորեր են: Սովորողների տպավորություններին վերջ չկար. ծնողներին պատմում ու պատմում էին… Արատեսը բոլորիս պարգևն է:
Չգիտեմ՝ կարողացա՞ արդյոք շնորհակալությանս չափը փոխանցել` մի ուրիշ աշխարհ ստեղծելու, այսպիսի զգացողությունների, այսպիսի պահապան թիմ մեզ նվիրելու համար: 
Շնորհակալ եմ:
Արատեսում լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Սենսեյ ու էկոզինվորների հրամանատար Հայկուհու անհամբեր-անդիմադիր առաջխաղացումը նույն այս շարքում է… Տեսեք՝ ինչպես է շրջապատում, օղակի մեջ առնում կրթահամալիրը իր ջոկատով, որ բոլորս հանձնվենք ու դառնանք էկո՝ իր զինվորները…

Ճամբարային օրերին էկո-զինվորները եղան վերամշակման գործարաններում, ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ թափոնները վերամշակման ուղարկելու համար: Խնդրում եմ՝ ձեր դպրոցների պահոցներից մեկը նախատեսեք որպես թափոնների պահոց՝ տեսակավորելով պլաստիկը, ստվարաթուղթը, ապակին (նաև ջարդոնը), մետաղը (թիթեղը…), ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակները, մեքենաների անվադողերը և մարտկոցները: Ամեն ինչ պահեստավորեք պարկերում՝ կշռելով: Ստեղծեք մի տեղեկանք, որի մեջ կգրանցեք, թե ինչից քանի կգ ունեք: Մյուս շաբաթվա մեջ մեքենան կմոտենա և կշռած պլաստիկն ու ստվարաթուղթը կտանի վերամշակման: Դարձրեք ուսումնական նախագիծ, որին կմասնակցեն սովորողների ընտանիքները: Հյուսիսում, կարելի է ասել, որ հաջողվեց նախագիծը: Սովորողներ ունենք, որ շենքով են հավաքում-տեսակավորում թափոնը և տեղափոխում դպրոց:
Անվադողերի և ապակու վերամշակման գործարաններում լինելու ենք հունվարի 30-ին, սակայն առայժմ անվադողերը մեզ պետք են՝ որպես մարզական գույք, իսկ գինու  շշերը՝ խաղողի և գինու դպրոցի լաբորատորիային:

Արևելյան դպրոցի ճանապարհին. կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Գաղափարի մարդը պիտի իր հայտարարծ գաղափարին, գործին ծառայի… Ինձ հիացնում է Սիրանուշ Թումանյանի թռչնասիրությունը… Ինքը՝ թռչունի նման, մեկ էլ հայտնվեց այլ նոր ճամփով իր՝ ԱրԱվես հասարակական կազմակերպությամբ-նախաձեռնությամբ, իր հանձնարարությամբ… ո՛նց չես ենթարկվի:

Կազմակերպում ենք նոր էկոակումբ: Ուսումնասիրության հիմնական նյութը՝ թռչունները՝ իրենց վարքագծով, ադապտացիայով, դերով… և թռչունների միջոցով բնության ճանաչումը: Էկոակումբի առաջին փուլը իրականացնում ենք հունվար-ապրիլ ամիսներին. այն իր մեջ կներառի 10-12 դաս և 3 ճամփորդություն: 
Սա սկիզբն է, հուսով եմ համագործակցությունը կկրի պարբերական և շարունակական բնույթ:

Սիրով, Սիրանուշ ջան…

Շուրջտարյա լողուսուցում կրթահամալիրում. լողավազանում Հարավի 1-ին դասարանցիներն են:

Դե, ծառայության մեջ իր գործի, մեր շրջապատում կա մեկը, որ, մեկ է, առանձնանում է իր սուսիկ-փուսիկությամբ, որ կա իր ջանքերով յուրաքանչյուրիս հաջողությունների-նախաձեռնությունների մեջ… ում ծննդյան օրն է այս օրը, ու կստանա աղմկոտ շնորհավորանքներ: Արժանին է մեր:

Երբ գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում, երբ հայտարարում է մի բան ու հետո մի տեղ ծռվում… շեղվում… թողնում է… հակառակն է անում… ա՛յ, մեր շփոթ կյանքը, մեր հախուռն այսօրը սրա արդյունքում են…

Իսկ Կոմիտասն ու Թումանյանը հենց բացառիկ են, ինձ համար ամենա-ամենա հայերը, որ ինձ այսքան մոտ-հարազատ են որպես Ուսուցիչ, իրենց կյանքով-ործով, գաղափարին ինձ ընդունելի իրենց ծառայությամբ: Ողջ տարին ու ողջ կյանքս՝ շնորհավոր, իմ կնքահայրեր… Ահա ինչու՝ ինձ ոգևորում են և՛ Արթուր Շահնազարյանի ու իր սանիկների՝ Անի Նավասարդյանի, Մարինե Մկրտչյանի, մեզ այսօր անծանոթ խմբավարների նախագիծը՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի օրինակով մարզերում մանկավարժական եգչախմբերի (մարզի դպրոցների երաժշտության ուսուցիչների, մեթոդիստների, մանկապարտեզների երաժշտության դաստիարակների համար մասնագիտական զարգացման միջավայր կլինի), և՛ հոկտեմբեր-նոյեմբերին «Կոմիտաս 150» ծրագրով մարզային երգչախմբերի միասնական համերգը, Կոմիտասի հակաբացիլ երգերով…

Արևմուտքի 5-6 տարեկանների մարզական ցուցադրություն-ֆոտոսեսիա:

Իսկ մեր թիվ 39 երթուղու՝ վարորդ Հայկի ավտոբուսում՝ ինձ հարազատ միջավայր դարձած, երեկ մենք ֆլեշմոբի խնդիր էինք ձևակերպում… Ո՞վ է ներկաներից մայրական ծիծը-կաթը հիշում, ով որքա՞ն (ծավալով ու տևողությամբ) մայրական կաթ է կերել… Ա՜յ քեզ ծառայություն… Դավիթ Բլեյանը՝ երկուսուկես տարի, Աստղիկը՝ օրը տասն անգամ, քանի՞ անգամ, քանի միլի գրամով… Հաշվեցինք… Գոնե 1000 լիտր ստացվեց… Ինքներդ հաշվեք:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1561

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով

Առանց ծուռտուքշիի, բարեխիղճ հետևողականությամբ…

Իմ գիրը, որպես պատում, երեկվա շարունակությունն է, ինչպես երեկվա իմ գործը… այսպես, օր օրի, անընդհատ ու բարեխիղճ, որ կայանա, խնամքով հաստատվի կյանքում, զարգանա… Թվում է՝ ո՛ւր սովորողի արձակուրդի անհոգությունը, ճամբարային

Երազ, թե իրոք. այդ միթե մի՞ն չէ…

Մեր ավագ դպրոցի Նանե Սարգսյանը վարպետության դաս էր անցկացնում Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ VR (վիրտուալ իրականություն) խաղեր… Նշանավոր Նարեկը Ավետիսյան վիրտուալ իրականությունից իր արձագանքներով աջակցում էր Նանեին՝ վիրտուալ իրականությունից դուրս