Կեցցեն մեր ուսուցիչները-մարզիչները՝ դահուկներով, իրենց պատրաստած-հարթեցրած վազքուղու վրա… Արամազդ Ղալամքարյանը փետրվարի 2-ի նիստում այնքա՜ն վստահ էր, որ իր հինգերորդցի սեբաստացի Լևոն-Հրաչյա զույգը իր ուսումնական նոր գործիքով՝ դահուկներով այնքա՜ն կհաջողի, որ կկարողանա  իրեն էլ կանգնեցնել դահուկների վրա։ Քանի մարդ՝ հարյուր-հազարներ տարատարիք, երբևէ չի վայելել այս, թվում է՝ Հայաստանի համար բնական, փոխադրամիջոցը-մարզաձևը։

Իսկ այս օրերին իմ ուշադրության կենտրոնում սեբաստացի սահադաշտի-սառցադաշտի վերականգնումն է։ Այո, մենք այդպիսի մի փորձ ձախողել ենք, բայց ձեռք բերել վճռականություն՝ հիմա, փետրվարին, իրականացնելու այդ նախագիծը, այնպես որ մեր նոր մարզադաշտը լիարժեք գործի դեկտեմբեր-փետրվար ամիսներին։ Երեկ մարզիչների հետ մեր ջանքերին միացավ նաև Գնել Հարությունյանը։ Համեցեք, լայն, նոր համագործակցության հարթակ է տարատարիք սովորողների, ուսուցիչների, ծնող մասնագետների համար։ Թե չէ քանի տարի մի հսկա քաղաքում բացօթյա մի սահադաշտով ապրե՞նք չտեսի պես…

Արևմտյան դպրոցում,  «Ձմեռային խաղերին» մասնակցության պատրաստություն են տեսնում: 

Իսկ իմ աչքը Երևանյան լճի հայելու վրա է. ի՜նչ ներառող սահքի աշխարհ կարող էր դառնալ… Սա էլ թող մեր բնապահպանական-մարզական նախագիծը լինի՝ որպես շարունակություն մեր դպրոցական սահադաշտերի… Տպավորիչ, ինչպես անիմացիոն լաբորատորիայի, կինոֆոտոյի համագործակցությամբ Արփի Սահակյանի այս խիզախումը։ Իսկական կրակի կտոր…

Պատշաճ մարդուն-նրա գործին-վաստակին՝ անպայման նաև ճանապարհումը ֆիզիկական կյանքից դեպի հավերժը, հանգրվանը մարդու անձեռնմխելի տարածքում, հիշողություն-երախտագիտություն-աջակցություն․․․ Ահա ինչու՝ շատ էլ բնական էր իմ ուղղումը տարբեր ժամանակների տարատարիք սեբաստացի ընթերցողների-գրադարանաստեղծների՝ Մարի Գաբանյանի այնքա՜ն շնորհքով-սիրով-պատեհ կազմակերպած հավաքին. ոչ թե լռության րոպեով, այլ անընդհատ ծափերով հարգենք հիշատակը մեր մազալու ընթերցող-մատենիկաստեղծ Աիդայի․․․ Լսեցի՞ք անընդհատ-ուժգնացող ծափերը ընթերցող-թաթիկներով․․․ Իսկ որքա՜ն հուզիչ ներխուժումներ էին, մեր շրջանավարտ գրադարանի աղջիկ-տղաների՝ Լիաննա Առաքելյան աշխատողի, Արտավազդ Սողոմոնյան զինվորական ծառայողի․․․ Որքա՜ն մտքեր չեն կարող չդառնալ ուսումնական նախագծեր հընթացս, որ ներկայացվեն մարտի 18-ին ամենամյա հայրենագիտական հանրակրթական նախագծերի ստուգատեսին, որ անցկացվում է այս տարի անգամ անընդմեջ 13-րդ անգամ անցկացվող «Տիգրան Հայրապետյան» օրերի շրջանակում․․․ «Հընթացս»-ն ու «անընդհատ»-ը որպես հոմանիշներ եմ գործածում․ չթողնենք, որ կտրվի կապը այնքա՜ն ջանքերով ստեղծածի, որ պատահարը արտակարգ կամ բնական, որ ընդմիջումը հանկարծ փլուզում չդառնա բաժանումի․․․ Թե չէ հետո՝ փլատակնե՞ր այս և այն կողմ, մոռացումի տված բլուրնե՞ր․․․

Արևմտյան և Արևելյան դպրոցների սովորողների մարմնակրթության ընտրությամբ պարապմունքները: 

Սյուզի Մարգարյանի հետ առաջին գործը հե՛նց դա եղավ՝ միասին-սրընթաց անցանք մեր Աիդայի ճանապարհով՝ Կենտրոնի մանկավարժական-հետազոտական-մեթոդական լաբորատորիայից, որ հիմա մանկավարժության կենտրոն է կոչվում մինչև քոլեջի մանկավարժական լաբորատորիա, որ հիմա դաստիարակի «Աիդա Պետրոսյան» սրահ կլինի․․․ Պարտեզի նախադպրոցականի, նրա դաստիարակի, ուսանող-դաստիարակի, ծնողի, «Պարտեզ» բլոգի, 2-4, 5-6 տարեկանների ամառային-ձմեռային, շուրջտարյա շրջաններով, Աիդա Պետրոսյանի տաղանդով-ջանքերով-նվիրումով կանգուն հեղինակային այս համակարգի համակարգումը-շարունակումը ստանձնեց Սյուզի Մարգարյանը։ Թարմ-գործունյա-արձագանքող, Աիդայի անձի-գործի, այս համակարգի, քոլեջի, Աիդայի «ճնճուղ» ուսանողների նկատմամբ հարգանքով-հավեսով, լեցուն շարունակական ծրագրերով տեսա ես Սյուզիին, վստահ եմ, որ առաջիկայում նաև դուք, պատվիրատու գործընկերներ։ Հուզմունքով-արցունքախառն էին ուսանող-դաստիարակները․․․ Վա՜յ, Աիդա ջան, որքա՜ն ես ջանացել, որքա՜ն ես ներկա-մարդկային․․․ ահա այսպիսի նորանոր պատումներում, որ չեն թողնի ընդհատվի կենդանի գործերով․․․ Որքա՜ն ճիշտ պիտի ապրես-գործես, որ արժանանաս Աշխեն Գրիգորյանի ու Քնարիկ Ներսիսյանի այս ձոներին։

Բոմը և պոնի Բոնին՝ ձմեռային մարզումներ անելիս: Լուսանկարները ՝ Լուսինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#926

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա էլ տանկով կրակոցի ներքո

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի հետ եկել էր ինձ օրվա վերջում Մեդիակենտրոնից տուն տանելու… Իր պարտեզում երկա՜ր, մինչև երեկոյան մութն ընկնելը՝ համարյա ժամը վեցը, քնել էր մեծացող մարդը… այնքա՜ն, որ մորաքույր-դաստիարակ

Լռությա՞ն, փիքրի-մտածումի՞, անկեղծությա՞ն, որոշումների՞… ինչի՞ օր…

Դե, խոսե՛ք, բան հասկանանք… Շաբաթ օրով, լույսը բացվելուն պես թաքնված տեսախցիկով-ձայնագրիչով անցնում եմ երևանյան բոլոր բակերի հավաքատեղիներով-տաղավարներով, նստած նարդու-թղթախաղի շուրջ, պարզապես խմբված մարդկանց տեղերով։ Այսպես՝ ամբողջ օրը։ Ինչի՞ մասին են

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․ Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն