Ես չգիտեի, իմ մտքով չէր էլ անցնում… Իսկ մեր չորս տարեկան իգիթը ժամը յոթին արթնացավ վճռական.
— Ես պիտի տեսնեմ էդ հովազին…
Ու նստեց էդ ինտերնետի առաջ… տեսավ… ֆոտոշարը, քննեց ինձ ու.
— Ես ուզում եմ «YouTube»-ում ֆիլմը նայել սրա:
Խոստացա փնտրել:
— Դավիթը հիմա պիտի լողա,- եզրակացրեց:
Ու լողաց մեկ ժամ…
— Դավիթ, ո՞վ է նկարել այս պատմությունը, ինչո՞վ է նկարել, ի՞նչ է արել…
— Քո նման մի խելառ է նկարել ֆոտոապարատով ու գցել ինտերնետ… Ո՜նց չի վախեցել, պա՛պ…
— Դավիթ, դու կնկարեի՞ր…
— Չէ, ես որ հովազին ու կոկորդիլոսին տեսնեի, կփախնեի-կմտնեի մայրիկի ծոցը…
Դավթի և ընկերների խոհարարական հմտությունները:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Դավիթն ամեն օր, ամեն անգամ մի կենդանի է՝ վայրի գազան, այդ կենդանու տեսքով, շարժումով, քայլքով, մռնչյունով, որսով… Հիմա վագր է դարձել (ենթադրում ենք) ու տնով մեկ շրջան անելով՝ վագրավարի մտնում է խոհանոց… Ո՜նց է մռնչում, խոհանոցում չորեքթաթ որս-ուտելիք փնտրում… գտնում է. մի անկյունում գետնի վրա ափսեով միս է դրված, ու վագրը խժռում է… Մայրը, փոխանակ նկարի, այլայլվում է.
— Դավի՜թ,- ճչում է… սաստում է… Վագրը հարձակվի Արմինե մայրիկի վրա, խժռի՞, որ իմանա՜ք, մայրեր, Դավիթ չէ, վա՜գր է իսկական… Այս անգամ… իհարկե…
Ես լսում եմ ամբողջությամբ «Սեբաստացի» ուսումնական ռադիոյի իրիկնային՝ ժամը 9-ին եթերում հայտնվող հերթական՝ 201-րդ թողարկումը, ինչպես բոլոր նախկինները, այոˊ, բոլոր երկու հարյուրը՝ բազմալեզու, բազմատարիք… Երկու հարյուր անգամ շուրջ քսան րոպե, հաշվենք՝ չորս հազար րոպե, վաթսունվեց ժամ, համարյա երեք օր… երկու հարյուր ռադիոեթեր… Շնորհակալ եմ յուրաքանչյուր րոպեի համար՝ որպես ունկնդիր: Կարևոր կլոր սեղան-քննարկում ունեցան ուսումնական ռադիոյի խորհրդատու-մասնակից մանկավարժական աշխատողները. ի՞նչ որոշեցին, մենք՝ ռադիոլսողներս, կիմանանք ռադիոյի ամենօրյա զարգացումներում-իրագործումներում՝ ընտանեկան-ակումբային-անհատական… մասնագիտական-ժամանցային, իհարկե, ծրագրերով ու խմբագրություններով… Ամանորի պատվերը կխթանի՞ մեր ուսումնական ռադիոյի այսպիսի՝ կենդանի զարգացումը… Ինչպիսի՞ նոր՝ թվային ռադիոգործիքներ, նոր ռադիոծրագրեր կան, ինչո՞ւ ենք դանդաղ արդիականացնում մեր ռադիոն… ես պատրաստ եմ ամենախիզախ-նորարար լուծումների… Սա էլ մի լաբորատորիա է խոսքի մշակման, հաղորդակցության ծավալման խելամիտ կազմակերպում, որ լայն դաշտ է ապահովում յուրաքանչյուրի՝ ծնող, սովորող թե այլ մեծահասակ ստեղծական կապի ու ժառանգության փոխացման համար…
Նոր դպրոցի ծնողական ակումբի պարապմունքը:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:
«Ինչու է Հիսուսը ծնվել դեկտեմբերի 25-ին». Միջին դպրոցի Շուշան Ադամյանի այս ուսումնասիրությունը «Այլընտրանքային պատմություն» նախագծի «Կրոնական զուգահեռներ» ծրագրով, ինձ անակնկալի բերեց. նախ՝ ես չէի մտածել այս մասին, ո՜նց չէի հասցրել-հետաքրքրվել մինչև հիմա… երբ ինձ համար իրոք հետաքրքիր-կարևոր է իմ ուսուցիչ Հիսուս Քրիստոսի կյանքն ու գործը՝ ողջ մանրամասնություններով… Հետո ես կլանված-հետաքրքրված էի տեսանյութի ողջ քսան րոպեի ընթացքում… Հետաքրքիր-գրավիչ-կլանված լինելը, համաձայնեք, կյանքի այնքա՜ն պակասող-արժեքավոր որակ է, ինքնին հիմնավորում, եթե կրթությունը քո կյանքն է իրական, քո ժամանակը, քո սեփական ներդրումը՝ ջանքերի, ժամանակի, նյութական միջոցների ձևով… Ահա այսպիսի հետաքրքիր-գրավիչ վայր դարձավ արդեն մեր բրուտանոցը, որտեղ Անի Հովհաննիսյանին ու իր ընկերներին հանդիպում ես տարերքի մեջ… Նոր տարվա տոներով-աշխույժով կլցվի մեր նոր արհեստանոց-ուսումնական կենտրոնը՝ մեր հայրենագիտական-երկրագիտականը… Չորս հարյուր քառակուսի մետրանոց այս տպավորիչ տարածքը մեր հայրենագետ մեծ ու փոքրի համար Ձմեռ պապի նվեր է….
Աշխեն Բախչինյանի հետ հանդիպում Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Արմինե մայրիկը ոգևորված պատմում էր Դավիթ Բլեյանի՝ Կարինե Խառատյանի խմբի կոլաժային առօրյայից… Դավթի՝ սիրով-անցավ տրամադրած խաղ-խաղալիք ավտոմեքենաները զվարթացրել-զվարճացրել են Դավթի ընկերներին… Աիդա Պետրոսյանի փորձով նորացվող ծննդյան ծեսը պիտի մեր բոլորիս ամանորյա շռայլությունը բերի՝ որպես կոլաժային նոր լուծումների-իրականության այլափոխման-անսովորականի ես ի՜նչ գիտեմ՝ ինչպիսի՜ ձևեր-թափեր ընդունող այս նոր ընթացքի մեջ. Աիդան ու մեր ոգևորված դաստիարակները թույլ չեն տա, որ սա միջոցառում դառնա, մի նոր պարապմունք, ընդամենը… Ո՛չ, պարտեզ-բնակարան նոր կապուղի է հաստատվում, մի տեսակ, նոր փոխադրամիջոց… երբ քո ձեռքի տակ եղած բոլոր իրերը, որպես պիտույքներ, սկսում են ոչ թե խանգարել, սոսկ լինել, այլ շարունակում են ապրել, այլ դառնալ, մտնել նոր կապերի մեջ… Շնորհավո՜ր Նոր տարի: Այդպիսի արվեստանոց կարող է լինել, ուզում ենք՝ լինի մեր մանկական ակումբը՝ այս անգամ՝ Դավիթ Բլեյանի հրավերով-առիթով, բայց, ամեն անգամ, սպոնտան անմիջականությամբ… հախուռն, իհարկե, ու թեթև-բաց՝ որպես իմպրովիզի-ուրախության թատրոն, երբ յուրաքանչյուրը մասնակից է դառնում, և ուր չկա հանդիսատես՝ արձանագրվելու համար եկածը…
Երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հանդիպումը Նոր և Հիմնական դպրոցներում:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի և Շամիրամ Պողոսյանի:
Մնաց՝ խոստովանեմ, որ այսօր երեկոյան ժամը յոթին ընտանիքներում մեկնարկող հայերենի դեկտեմբերյան ֆլեշմոբը ծիսական կարգավորում է սկսում ձեռք բերել… Պատրաստվում են հայերենի ուսումնական կենտրոնում, պատրաստության-անհամբերության գրգիռներ եմ ստանում… եթերից… մեդիայից. բոլոր տարիքի մարդկանց մայրենիի կենդանի-ստեղծական կյանքն այսպիսով կարող է միավորել-կապել… Սա էլ մի լաբորատորիա է՝ լաբորատորիաների ուրույն ցանց… Սեբաստացի ցանց: Շնորհակալ եմ…
Այլընտրանքային գազարների շքերթ Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Օրվա քաղաքականը
- Վրաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է վիզային ռեժիմի վերացման հարցով ԵՄ-ին դիմելու նախագծի օգտին։
- Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի սահմանին և կարող է նոր ռազմաճակատ բացել Մերձավոր Արևելքում։
- ԱՄՆ դեսպանատունը թուրք երաժիշտների է հրավիրել Երևան: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ռուսական Սու-24 կործանիչի խոցմամբ նոր ու ինքնուրույն նպատակ է հետապնդում… Ռուսական կործանիչը միջադեպ չէ, Թուրքիան իր համար տեղավորվում է Սիրիայի պատերազմի չվերջացող-ծավալվող ուղեծրում…
Տիգրան Հայրապետյան միջազգայնագետ-արևելագետի գրիչը որքա՜ն բեղուն ու կարևոր կգործեր Հայաստանյան այսօրի, իրականության համար…
Շուշան Բլեյանի կուրսային համերգը Վիեննայի կոնսերվատորիայում։
Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 522