Փաստորեն ես նորից գրող եմ, երկարատև, այս էլ 499-րդ անգամ անընդհատ գրում եմ… Իմ անունով բլոգ ունեմ, հայտնի mskh.am-ի գլխավոր էջում տեղ ունեմ, մենյուում՝ տող, ֆեյսբուքում՝ մշտական… Ընթերցող ունեմ՝ այնքան ակտիվ, որ այս էլ որերորդ գրական հավաքն է նախաձեռնում… Խնդրեմ, ինչպես վաղը… «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խումբը չմիջամտի՝ հավաքվելու ենք, նշելու ենք… Ո՞վ այսպիսի յուրային-ստեղծագործող-մոբիլ ընթերցողական կազմ ունի… Էն հայտնի չուկչայի նման, «читатель» չեմ, «писатель» եմ… Չնայած, արդար լինենք, որ միայն իմ գրերի հղումներն էլ կարդացած լինե՜մ… Ասում եմ՝ նորից գրող եմ, նկատի ունեմ 1999-2001-ի կալանավոր-գրողի շրջանը… Ո՞վ է իմ չափ գրել, մեկ էլ երևի ոչ անհայտ գրող Սերո Խանզադյանը… Արդար լինենք, հո Սերոն այսօր իմ չափ հայտնի չէ՜… Հլը դուրս եկեք Ծովակալ Իսակով… Այս ամեն հեղինակություն տեսած-ճանապարհած տարածքն իմ ամենօրյա գրողական հսկողության ներքո է, ես պատմում եմ՝ հեծանվի վրա… Իմ գրողական ապագա՞ն է անհայտ… Արդար լինենք, ի՞նչն է մեր օրերում հայտնի, Արևմուտքի վաղը, թե՞ հայաստանյան հասարակության վաղը չէ մեկէլ օրը… Վաղվա մասին չեմ խոսում. այդ օրը տրված է «հլը տեսնանք՝ ինչ է լինելու»-ի, այդպես էլ չվերջացող «հետո»-ի համար… Այսպիսով, դեռ 500-րդ համարը հորով-մորով անենք, հետո կիմացվի…
Տոնական խոհանոց Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի, Լուսինե Գասպարյանի:
Դավիթ Բլեյանը, ձնծաղիկների մեջ, արժանի տոկունություն է ցուցաբերում: Արմինեն ու ես մտավախություն ունեինք, թե կխեղճանանք-ազդի-ցավացնի… Չէˊ. Դավիթն է՝ Շուշան քույրիկի նվիրած թուրը ձեռքին, աջ ու ձախ թրատելով, Տաթև քույրիկի հեծանվով դեպի… դեկտեմբերի 12… Խնդրեմ, քնելուց առաջ մոտենում է.
— Ուզում եմ լողանամ, պա՛պ, որ էս քորը ջուրը տանի, հանգիստ քնեմ… Մեկ է, առավոտը ես չեմ հասցնի, քնած եմ…
Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիները Բուսաբանական այգում:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:
Մտել եմ տուն, համակարգչով կիթառահար է նվագում՝ հայտնի՝ դատելով տեսանյութի որակից, դահլիճից… Կրտսեր Նազենին Դավթի հետ նրա սենյակում է, Սուսան քույրիկն ու Արմինեն՝ խոհանոցում… Ես ուզում եմ ներառվել որևէ խմբում. սկսում եմ ավելի մատչելիից, հանդուրժողից.
— Դավիթ, էս ո՞վ է նվագում, ինչո՞ւ չեք լսում, որ միացրել եք…
— Դու չես ճանաչում, պա՛պ, դու «Եվրոնյուզդ» միացրու, համակարգիչն անջատի…
Ինձ ուրիշ բան չի մնում անելու…
Սեբաստացու օրը Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Այդպես լինում է, պատումը մի տեղ լռվում է, մայրս կասեր՝ ասըռում… ու ոչ մի կերպ առաջ չի գնում: Ինտերնետը չի փրկի, չկա… Ու ես գազարի պահանջ ունեցա: Գուսանագյուղի գազարն ու … սխտորը Դավթի մոտ կերպափոխություն առաջացրին. չի մոռացել, մի ցերեկ է անցկացրել, ու տեսեք՝ ո՜նց մեր տղան բացեց իր մանկության դռները…
— Էն տունը, հայրիկ…
Ու պատմեց Աղասի Մարգարյանենց տանն անցկացրած իր օրը… Այսպիսի գազարից-վայելքից հետո ինքն իրեն է գրվում…
Խաղարկային դատարանը նոյեմբերի 12-ի իր որոշմամբ հետաձգել է դատը՝ կողմերին հաշտության գալու հնարավորություն տալով։ Որպեսզի հաշտություն լինի, պիտի համաձայնություն լինի, չէ՞։ Խնդիրը, հարգելիˊ դատարան, միայն ծխել-չծխելը չէ, կրթահամալիրի տնօրեն-փոխտնօրենից, կրթահամալիրի կադաստրային տարածքից ներս, թե դուրս թաքուն ծխելն էլ չէ… Ուսուցիչը սովորողին ինչպե՞ս պիտի առողջ կենսակերպ փոխանցի. միայն ապրելով այդպիսի կյանքով, ներառելով դրա մեջ, դրա կազմակերպիչը դառնալով: Կամ ի՞նչ, ուզում եք որպես միջոցառում — վճարովի ծառայություն՝ հայրենագիտական ճամփորդությունների տանել, բարձունքներ նվաճել, բայց դպրոցից հինգ հարյուր մետր հեռավորությամբ նստել-սպասել ավտոբուսում, որ սովորողները ցուցակով հավաքվեն, որ հետո ավտոբուսով Բաբաջանյան-Զորավար Անդրանիկով երկու «կոլցևոյ» անցնեք, չգիտեմ՝ քանի՜ խաչմերուկ ու շենքերի արանքով՝ երկար-բարակ ոլորաններով Նոր դպրոց հասնե՞ք Մայր դպրոցից… Կամ երբ արթնանաք, ոնց ուզեք, երբ ուզեք, դպրոց գաք, ու դպրոցի գրասենյակն էլ, կազմակերպիչներն էլ վախից-ամոթից-գործ չունեմ-ից ձայն չհանե՞ն… Կամ ձեր աչքի առաջ մարզիչ գործընկերները բարեկարգման աշխատանքների մասնակցեն օրերով, ողջ ծանրաբեռնվածությամբ, իսկ դուք կարևոր ելումուտ անե՞ք, ինչպես ձեր սովորողնե՞րը… Բա ո՞ւր մնաց մանկավարժությունը, որի մշակման-իրականացման-տարածման համար 1989-ից գործում է այս կրթահամալիրը, և կրթահամալիրի տնօրենը՝ որպես գործատու պայմանագրով աշխատանքի է ընդունում դասավանդողների։
Նկարների ցուցահանդես Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Ես իմ տոնի բացումն արեցի։ Գիտեի ու չարչարվել էի երկար, որ չսխալվեի. նոյեմբերի 16-ի առավոտյան իմ հեծանվով ես ոչ միայն քսան րոպեում անցա Խանջյան-Բաբաջանյան ճանապարհը, այլև միայնակ բացեցի Հայաստանի ամենաերկար, ամենա-ամենահանրակրթական հեծանվաուղին՝ այդ հեծանվաուղով երեք շրջան անելով Մայր դպրոցի շուրջ… Խնդիրը հեծանվային ուսումնական պարապմունքները չեն, կամ էլ փողկապով կամ առանց փողկապի ուսուցիչները, հարգելի Գնել Հարությունյան, մայրաքաղաքի կենտրոնում հեծանվաերթով զարմացնելը… հետո էլ դատողություններով արդարանալ տնօրեն-բարեկամի առաջ՝ ծխախոտից կապը չկտրելու մասին… Եվ նոյեմբերի 20-ը տոնի ծրագրով մանկավարժների մարզական հերթապահ հավաքը չէ: Այոˊ, մենք սեբաստացի ուսուցիչներով սկսում ենք կանոնավոր թիմային անհատական մարզական բաց պարապմունքները՝ ունենալով դրա համար մեր արդար-հալալ մարզա-առողջարարական համալիրը՝ անընդհատ լավացող պայմաններով… Այո՛, այս տոներին մենք տղամարդ-ուսուցիչներով ձևավորում ենք պարի մեր խումբը, ներառվում, վերջապես, սովորող-ուսուցչուհիների պարային համույթների մեջ… Եվ ուսուցչական երգչախմբի ճգնաժամի հաղթահարման մեր քայլն ենք անում. ինչո՞ւ չխնդրենք պարոն Թոփիկյանին՝ մեր ձայները ստուգել… Հաշվեցի՝ վաթսունչորս տղամարդ աշխատող ունենք, նրանցից 33-ը՝ մանկավարժական:
Հլը սրա՛նց տեսեք… այոˊ, նախագծի ղեկավար Մարինե Մկրտչյանին, նվագակցող Մերի Առաքելյանին, Սյուզի Մարգարյանին, Տաթև Ստեփանյանին, Լիանա Տեր-Պողոսյանին… Վերցրել են իրենց ընտրությամբ Կոմիտասի գրառած ու չերգած երգերը (Կոմիտասի հատորյակներում դրանց թիվը հարյուրներով է հաշվում), ու սկսել են որպես համերգ երգել, մեզ էլ կանչել ծափ տալու, լսելու, հիանալու… Մենք էլ, ահա, շփոթված ենք անսովորությունից նախագծի, պարզությունից, անվերջությունից… Հլը սրանց տեսե՜ք… Դահլիճի միջոցով համերգ են ստեղծում և Կոմիտասի ժողովուրդ… Կեցցեք։
Կլոր սեղան Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի, Շամիրամ Պողոսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#499