Ինձ որ լսեք, Հրազդան քաղաքի կողմից Զովաբեր գյուղ մտնելով՝  Գագարին պրոյեկտով մեր լավ ուղեկից-գործընկերը դարձած Արմեն Սահակյանի գոմի մոտ մեքենայից կիջնեք, աջ կանեք, ծաղկած-մամռոտ քարերով կքայլեք, կանաչ-սիրուն արահետ է, ու կհայտնվեք  նույնպիսի՝ բնության հուշարձան անհամար քարերի խոռոչ-ձոր կազմած խլխլի աշխարհում․․․ 

Կզմայլվեք, կանշարժանաք, ինչպես մենք՝ աշխատանքային նախագծային սեբաստացի ուսուցիչների խմբով։ Շուրջ բոլորը՝ ծաղիկներ, ընդարձակ մարգագետիններ, քայլեք վեր, շրջանցեք խոռոչ-ձորակը… էսպիսի թաքստոց ուրիշ որտե՞ղ տեսած կաք, անկրկնելի են յուրաքանչյուր քարն ու ամբողջը․․․ 

Մասնակիցների դժկամությունը, իհարկե, հաղթահարեցի, աշխատանք է, պիտի բարեխիղճ կատարվի, մեզ սպասում են պրոյեկտի դպրոցներում Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի, Գագարին ավանի դպրոցներում, Հրազդան գետով վեր՝ Սևան քաղաքում՝ գյուղ առ գյուղ կանգառներով ճանապարհեցի գործի, ետ դարձի ճանապարհին անկորուստ, ժամանակին միկրոավտոբուսով հավաքեցի․․․ Ի՜նչ լավն են մերոնք, ոգևորվող՝ և՛ բնությամբ, և՛ մարդկանցով, և՛ գործով-անելիքով. սիրուն ճանապարհին՝ աջ ու ձախ ծաղկած դաշտեր, պատմում են պրոյեկտով գործընկեր դպրոցների ուսուցիչների, պատանիների, գյուղի մարդկանց հետ ճամբարային-ստեղծագործական  համատեղ հունիսը ստեղծող աշխատանքների մասին․․․ Որքա՜ն բան ենք հասցրել այս արանքում անել, ու որքա՜ն անելիք կա առաջներս․․․ Մի ամբողջ ուսումնական ամառ․․․ 

Հաջորդ փուլում՝ որպես արվածի շարունակություն, ես հրավիրում եմ պրոյեկտի բնակավայրի դպրոցների տնօրեններին այցելել առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի  կրթահամալիր, տեղում ծանոթանալ-յուրացնել հունիսյան ուսումնական-ճամբարային-լողափային մեր փորձը, քննարկել Բանգլադեշյան պլեների, գյուղական ամառային ճամբարի, Արատեսի ռազմամարզական ճամբարի, Հազարան հավք փառատոնի մեր համատեղ անելիքները․․․ Շնորհակալ եմ, ամենուր սիրով են ընդունել մերոնց, խանդավառել ամառային գործերի շարունակությամբ․․․ Հարուստ օր էր՝ և՛ մարդկային, և՛ աշխատանքային ձեռքբերումներով․․․  Ստեղծագործական աշխատանքում ընկղմվելը մեղք չհամարի ընթերցողը, չարանա մեր հեղինակային գործին նվիրվածությամբ, սեբաստացիների ու մերը դարձող Գագարին պրոյեկտի գործընկերությամբ․․․ 

#2076

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արաբո քաջ ֆիդայապետի ու խոնարհ Հիսուսի միջև․․․ընտրությո՜ւն եմ ասել․․․

Երուսաղեմում, ողջ ուխտում այս, Պաղեստինի բոլոր ուղտերից ամենահետաքրքիրն, իհարկե, Դավիթ Բլեյանն է․․․ Որքան էլ ավտոբուսային ճամփորդությունը երկար` Թաբոր-Գալիլեան Դավթի հասունության ցուցադրման-հայրացման հարթակը դարձավ։ Ես Դավթով այսպիսի հիացում ապրած չէի։ Հասուն է

Տարի առանց ակնոցի՝ ակնհայտ, առանց մահանայի

Ես, գիտեք, ակնոց չեմ դնում ո՛չ օպտիկական, ո՛չ արևային, ո՛չ դեկորատիվ… Երբևէ փորձ չեմ արել: Սիրում եմ ակնոցով խաղալ՝ որևէ մեկի, երբ սեղանին է… Կալանատանը, 2000-ին, հանկարծ իմ տեսողությունը վատացավ,

Իսկապես ուզում եմ խոսել կարևորից…

Հիանալի է, արի նստիր, խոսենք, թե չէ խռովելս որն է… Վիկա Նավասարդյանն այսպիսի տրամադրություն փոխանցեց ինձ, ու ես իմ հունվարի 16-20-ի կարևոր անելիքի՝ խոստացած-պահանջված իմ նախագծով գնում-գալիս էի, տալիս-առնում… Թողեցի