Իսկ Բլեյան Դավիթն ի՜նչ խոստումներ է տալիս ու չի կատարում. երեկ ո՛չ չորսին լողացավ, ո՛չ էլ տասին. մրսկա՜ն տղա է, «մամայի բալա»՝
— Մամա, արի միասին լողանանք, դու էլ՝ տկլոր, ես էլ…
Հետո էլ՝
— Պապ, դու ինձնից նեղացե՞լ ես:
— Հա,- ասում եմ,- դու պիտի ամեն առավոտ Դավթի պես կանգնես ջուր-ցնցուղի տակ, որ ուժեղանաս, մաքրվես…

Լկստվեց, երկար խոսեց Շուշանի հետ…
— Որտե՞ղ կուզես ապրել, Դավիթ, Վիեննայու՞մ, թե՞ Բանգլադեշում…
— Վիեննայում և Բանգլադեշում… Ինքնաթիռով կգնամ, կգամ՝ Շուշանից շուտ-շուտ կարող եմ…

Իսկ եղունգները տեսնես (սա մեզ պահողը չէ. խոր ծերություն չտեսնեմ հանկարծ)՝ իսկական ագռավի կամ սատանի ճտի չանչեր… Ձեռքի եղունգները՝ համեցեք… ոտքին՝ մոտենալ չի թողնում… Այս «ճագարը»՝ Բլեյան:

— Պապ, արի գնանք, ես զուգարանում նստեմ քաքիկ անեմ, իսկ դու ինձ համար «Սասունցի Դավիթ» կարդա, թող մաման էլ մեզ չխանգարի։
Գնացինք։
— Հայրիկ, գիտե՞ս՝ ես որ քաքիկ եմ անում, էլ դրա հետևիցչեմ գնում տեսնեմ, թե ջուրը ոնց ա քշում-տանում։ Ո՞ւր ա տանում, հայրիկ, ջուրը իմ քաքիկը։
Գնաց քնելու՝ մտքերի մեջ…
— Պապա, ինձ մեծերի խմբից չե՞ն հանի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց փնթի Սեթի

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել… – Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է,

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր հեծանիվը պարտեզում է

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր՝ շղթայով ու երկանիվ հեծանիվը պարտեզում է, տուն չի հասել… Դավիթն իրիկունը հաշվում է իր հեծանիվները՝ կարմիրը, որ տանն է՝ երեք անիվով ու խցով, դեղինը, որ

Օրինակները կանոններից օգտակար են…

Նազենի կրտսեր Հովհաննիսյանն ու Դավիթն առցանց ուսումնական շաբաթի շրջանակում կիրակի օրը լավ նախագիծ սկսեցին. «Կերպարվեստ-տեխնոլոգիական հմտությունների զարգացում իմ ջիգյարով եղբոր հետ»… Դավիթը հաստատ ջիգյարով է. նախ՝ ամբողջ մի օր սպասում