– Փռշտացի երեք հատ, լսեցի՞ք, մի հատ էլ փռշտամ, թող չորս լինի:
– Արի արագ հաշվելով մրցենք  իրար հետ, հայրիկ…
Ու սկսում է՝ 1, 2, …., 11, .…, 29, …., 34, հաշվել Դավիթ Բլեյանը, այնքան արագ, որ առանց ծիծաղի չես լսի: Հետո էլ թե՝
– Ինձ համար արագ հետ հաշվի՝ լսեմ…
Հաշվում եմ՝ 34, 33, .…, 20, .…, 19…. Հետո ինքն է փորձում արագ հետ հաշվով 10-ից՝ 9, 8, …, 1, 0։
– Բա 0-ից հետո ի՞նչ է լինում, հայրիկ։
– 0-ից հետո ուրիշ աշխարհ է, Դավիթ։
– Ի՞նչ աշխարհ…
Աշխարհ եմ ասել, է՜… Պիտի տիար Գևորգի հետ քննարկենք, հասկանանք։ Հիմա ես չգիտեմ, չէ՞, այդ աշխարհի դռներն ինչպես բացեմ, երբ բախում են…
Ու նորից հարցեր. Դավիթը բոլոր բառերի բացատրությունն ուզում է իմանալ…
– Մայթը հետիոտնի համար է, Դավիթ, մարդու:
– Ի՞նչ ասել է հետնիոտն, հայրիկ: Արի միասին բառը քանդենք, հավաքենք…
Մենք քանդում ենք՝ քայլելով ու հավաքում՝ քայլելով…

Շուշանը-Արևիկը խելացի նվերներ են բերել Վիեննայից… տուփով շոկոլադ ավտոմեքենաներ, ինքնաթիռ, որ օճառաջուր է թափում…
– Դիր սառնարանում, որ չհալվի՝ տեսնեմ…
Մինչև քնելը մի քանի անգամ բացեց սառնարանը, որ տեսնի…
Ուզում էր՝ հանվեր-լողանար ինքնաթիռի հետ…

Առավոտյան, հենց աչքերը բացեց՝ պո՛ւկ, թռավ սառնարանի մոտ… Վերցրեց տուփը, ստուգեց, զմայլվեց…
– Ճոճվեմ, շոկոլադ ավտոբուսներից մեկը ուտեմ, հետո գնամ լողանամ…
Այդպես էլ արեց…. Պետք է տեսնել՝ ինչպես է վայելում… Շուշոն ու Արևիկը ինձ համար են բերել…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ե՛վ պահք է, և՛ վայելք…

Օրն իմ ավարտվում է բնապահպանական պահքով. NatGeoWild-ում՝ Վայրի բնության աշխարհում, կեսգիշերին մոտ, Դավիթ Բլեյանի հետ անվտանգ ու հիմնավոր ճանաչում ենք մամբա օձին… Դավիթը մեզ բաց չի թողնում. հարցեր ունի անվերջ,

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից

Մենք էլ Դավթից ենք գոհ և՛ տանը, և՛ դրսում

Դավիթ Բլեյանը, ինչպես հունիսի ցոգոլը Երևանում՝ թթի, բալի, ելակի, կեռասի, ծիրանի տեսքով, շուտ է հասունանում… – Արևով լցվում, հասունանում, համովանում է ցոգոլը, դառնում համեղ միրգ, ու ես ուտում եմ: Միրգ