Իսկ Բլեյան Դավիթն ի՜նչ խոստումներ է տալիս ու չի կատարում. երեկ ո՛չ չորսին լողացավ, ո՛չ էլ տասին. մրսկա՜ն տղա է, «մամայի բալա»՝
— Մամա, արի միասին լողանանք, դու էլ՝ տկլոր, ես էլ…
Հետո էլ՝
— Պապ, դու ինձնից նեղացե՞լ ես:
— Հա,- ասում եմ,- դու պիտի ամեն առավոտ Դավթի պես կանգնես ջուր-ցնցուղի տակ, որ ուժեղանաս, մաքրվես…

Լկստվեց, երկար խոսեց Շուշանի հետ…
— Որտե՞ղ կուզես ապրել, Դավիթ, Վիեննայու՞մ, թե՞ Բանգլադեշում…
— Վիեննայում և Բանգլադեշում… Ինքնաթիռով կգնամ, կգամ՝ Շուշանից շուտ-շուտ կարող եմ…

Իսկ եղունգները տեսնես (սա մեզ պահողը չէ. խոր ծերություն չտեսնեմ հանկարծ)՝ իսկական ագռավի կամ սատանի ճտի չանչեր… Ձեռքի եղունգները՝ համեցեք… ոտքին՝ մոտենալ չի թողնում… Այս «ճագարը»՝ Բլեյան:

— Պապ, արի գնանք, ես զուգարանում նստեմ քաքիկ անեմ, իսկ դու ինձ համար «Սասունցի Դավիթ» կարդա, թող մաման էլ մեզ չխանգարի։
Գնացինք։
— Հայրիկ, գիտե՞ս՝ ես որ քաքիկ եմ անում, էլ դրա հետևիցչեմ գնում տեսնեմ, թե ջուրը ոնց ա քշում-տանում։ Ո՞ւր ա տանում, հայրիկ, ջուրը իմ քաքիկը։
Գնաց քնելու՝ մտքերի մեջ…
— Պապա, ինձ մեծերի խմբից չե՞ն հանի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մհեր-Դավիթ միջակայքում

Դավիթ Բլեյանը շարունակ ուզում է հասկանալ՝ ոնց է, որ ապրիլի 24-ը կիրակի չէ, բայց հայրիկը տանն է… Ուշադիր հսկում է, որ հանկարծ չանհետանամ։ Իսկ ես այս ծավալվող-սաստկացող խոնավությունից խեղճացել եմ,

Բոլոր պղպջակներն այս մատիկով պայթեցնել

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա:— Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ ես,

Մասրենուց հայրենիքն է կաթում

Առավոտ կանուխը, երբ նոր-նոր է լույսը բացվում՝ Դավթի հետ, այսպես, Արթուր Ռուբինշտեյնի և Մերի Առաքելյանի մատուցմամբ՝ Մոցարտի 21-րդ և 23-րդ դաշնամուրային կոնցերտներով… Դավիթը՝ հենց նոր ցնցուղով իստակված-թարմացած-պայծառ, ինչպես այս առավոտը բացվող… Աստծու