Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս լուրը ցնծություն առաջացրեց երեկ մեր ակումբում… Պատրաստվե՛նք, սեբաստացիներ:

Ես ամեն ինչ անում եմ, որ մեր Ակումբը՝ որպես սեբաստացիների հաղորդակցման մտերմիկ կերպ, սպասելի լինի, պարբերական, որպես գործող ակումբ… Լավ երաժիշտների թիվը գնալով ավելանում է: Երեկ նվեր էր ինձ համար Սաթենիկ Տոնիկյանի հմայքը, գումարած՝ ջութակի պարգևած երաժշտությունը… Մեր վոկալ քառյակի բեմելը… Մեր՝ իրար շարունակող հարազատ զրույցը, ճաշակով, համեղ, համեստ, լրացնող սուրճեղեն-թեյեղեն-գինեղենը… Չեմ ասում՝ ամեն օր, բայց շաբաթվա կոնկրետ օր, ամիսը մեկ-երկու անգամ, սա, ինչպես ճշգրիտ ասացի, առողջացնող (թերապիայի) նշանակություն կունենա… Որքան էլ բոլորս կրթահամալիրում աշխատանքով լիարժեք բավարարված ենք զգում… Մեր օրագրի ընթերցողներով մենք ակումբային այսպիսի հավաքներ նախաձեռնենք… Պարտադիր չէ 200-րդ կամ 1000-րդ համարին սպասելը, դա էլ իր ժամանակին կլինի…

Ես հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո դասընթացի պարապմունքին… Մեկնաբանեցի, պատասխանեցի հարցերին, ոգևորեցի… Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարող ձևական-արհեստական անցնել, չդառնալ ուսումնական աշխատանք՝ սրա լավագույն, մեր կողմից վերջին երկու տարում զարգացվող ուսումնական նախագծերի տեսքով… Սա մեր քաղաքի տոնին ընդառաջ ուսումնական նախագծերից առաջինն է. սպասեք երկրորդին, երրորդին… իմ օրագրի գրերում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կավե տիկնիկի առաջին պատումը շուրջերկրականից*

Սևանի շուրջ լրիվ պտույտ անելու մեր խոստումն այս կիրակի կատարվեց. առավոտյան 7-ից ճամփա ընկանք և իրիկունը ուշ, ջախջախված, թող ներեն ինձ Արմինեն ու Դավիթ Բլեյանը, տուն մտա-մահիճ մտա։ Միայն նման քնով

Ավազե ծածկով մարզահրապարակներում

Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում այցնող մեկ օրում նկատելի աշխատանք է կատարված.

Ի՞նչ մնաց ութ հազարի եզրագիծը հատելուն…

Վերջապես, կատարվեց այն, ինչի մասին այդքա՜ն խոսվում էր մեր ցեղում, մեր տանը, մեր Դպրոց-պարտեզում, խմբում, ամեն Աստծու առավոտ-իրիկուն՝ Արմինե մայրիկ Աբրահամյանի մեքենայում, ամեն հանդիպողի-ծանոթ-անծանոթի հետ… Դավիթ Բլեյանն իսկական Աշոտիկ է դարձել.