Ես, գիտեք, ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ Դավիթի դիզայնով՝ ծիրանի նման, ծիրանագույն: Դավիթն էլ է ծիրանի նման, ծիրանագույն թվում ինձ…
Խրախուսենք, սովորեցնենք մեր երեխաներին հունիսին, հուլիսին առավոտ, սոված փորին ծիրան կրծել… Հետո կգա խաղողի հերթը… Շա՜տ, շա՜տ միրգ, ամենուր՝ բակերում, փողոցներում, այգիներում… Մինչև բարձրահարկ բնակելի զանգված դառնալը մեր Բանգլադեշում ծիրանի ու խաղողի այգիներ են եղել…
Մեր կասկադ կոչվող՝ այս տարվա տնկած մրգատու այգում եղա… Ջուրը լավն է, այգին՝ առողջ… Բայց դեռ ինչքա՜ն վատ մշակվող հող կա մեր խամքին-խղճին:
Հայրենիք-Բանգլադեշը՝ պարտեզ, այգի, ծիրանանոց դարձնենք նորից, թե չէ չի հասկացվի. եկանք, բնակվեցինք, ավերեցի՞նք…
Տեսա՞ք՝ ինչ առատ եղավ մեր կրթահամալիրի դպրոցների բակերում միրգը այս տարի, ուտում-ուտում ենք, դեռ կա… Մանկավարժական աշխատողների ճամբարը, որը ընթանում է դպրոց-դպրոց, մի կարևոր մասով մեր բերքի հավաքման-մշակմանն է նվիրված… Ես օրվա վերջում Մարմարյա սրահի ճամբարային մեդիաուրբաթից իմ հեծանվով անցա մեր դպրոցներով՝ համոզվելու համար, որ բերքը անկորուստ հավաքված է… Տանել չեմ կարողանում փչացող-լխկած ծիրանը գետնին… Իսկ մեկ-երկու օրվա բերք մեր ծառերին կա: Բարի վայելո՜ւմ ճամբարականներով՝ մեծով-պստիկով…
Մարմարյա սրահում ճամբարականներին իմ ակնոցը, խուրջինը, արագա-ժամաչափը, գիշերային երթի համար նախատեսված լույսերը… մտածված արտիստիկ եմ ներկայացնում, հետևողական. պատրաստ են Մայր դպրոցի, Գեղարվեստի, Հիմնականի, Նոր դպրոցի կայանատեղիները: Սովորողներից կազմված շինջոկատը հուլիսին կսկսի-կավարտի հեծանվահրապարակի-ուղու-հեծանվադպրոցի տարածքի շինարարությունը… Սեբաստացին՝ մոբիլ, իր ստեղծականությամբ անիվների վրա, 2015-ի սեպտեմբերի մեկից… Բանգլադեշն անիվների վրա. իմ ամառային գործը ես հո գիտե՛մ… Ո՛չ մի ծխող սեբաստացի, կենսունակ-արագագործ՝ յուրաքանչյուրը…
Ստացվեց. հունիսի վերջին տպավորիչ հաջողությամբ Արաքս Պողոսյանն ու Սուրեն Զոլյանը տվեցին հուլիսի 1-ով սկսվող Ամառային դպրոցի մեկնարկը: Ամառային կրթահամալիրի կրտսեր դպրոցներում գործող լողափնյա ճամբարները կգործեն ողջ հուլիսին-օգոստոսին, ինչպես տեսաք՝ դրանք կան-եղան հունիսին՝ հավես-պաղ ջրի բերկրանք հաղորդելով տասնյակ ու տասնյակ սեբաստացի-ոչ սեբաստացիների…
Ամեն ուսուցիչ սեբաստացի որպես որպես ճամբարային գործի կազմակերպիչ պիտի կայանա-լինի-գործի… Նկատի ունեմ ստուգատեսյան արտագնա ճամբարները՝ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում թե Արցախում…, աշխատանքային ջոկատ-ճամբարները կրթահամալիրի Բանգլադեշում։ Տեսեք՝ երեկ Թբիլիսիից վերադարձավՎարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի ճամբարը, այս գիշեր՝ 4-ին Բաթում շարժվեց Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի ճամբարը: Բարի ճանապարհ և բարի վերադարձ: Մեր գյուղացիական տնտեսությունում բերք են հավաքում, մեր ծածկած լողավազանում կոփվում, Մարմարյա սրահում պարում-երգում… Իզմիրի տիեզերագիտական ճամբարի սովորողները… Մեկնարկը հուլիսի 26-ին է, բայց տեսեք՝ ոնց են պատրաստվում միջազգային հարթակում սեբաստացիական ողջ ուժով ներկայանալու… Անահիտ Մելքոնյանի նախաձեռնությամբ Արհեստագործականում գործող աշխատանքային ջոկատը կշարունակի աշխատել հուլիսին մինչև կավարտի նախագիծը, որից հետո կճանապարհենք արտագնա ճամբար Լաստիվեր… Հունիսի 29-ից Գեղարվեստում կմեկնարկի ավագ դպրոց սովորող Բագրատ Մարտիրոսյանի շինարարական ջոկատը։ Հունիսի 29-ին Արցախի «Ասպետ» ճամբարի բանգլադեշյան փուլի 2-րդ ջոկատի մեկնարկն է… Առաջին ջոկատը երեկ Արագածի գագաթը նվաճելու փորձ էր անում։ Այսպիսի հայրենասիրությունը կրթական է, արժեք է, ապրեցնող է, մարդկային խթան է:
Իմ մտահոգությունների կիզակետում այսօր, լսեք, ամառային դպրոցն է հենց Բանգլադեշի կրթահամալիրւմ, ամառային սովորել-սովորել-սովորելի կազմակերպումը…Սա էլ՝ սեբաստացի ուսուցչի այլընտրանքը սոսկ դասատուին… Գտնես ամառվա սովորեցնողներ, ամառը սովորողներ, ստեղծես ամառային ուսուցման գրավիչ միջավայր: Արդարացի լինել պարտավոր եմ. իմ պաշտոնը, կենսագրությունը ինձ այլ ընտրություն չեն թողնում: Սեբաստացի ուսուցիչ՝ անընդհատ սովորեցնող, սովորող, ամառային ճամբարի-դպրոցի կազմակերպիչ…