Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս լուրը ցնծություն առաջացրեց երեկ մեր ակումբում… Պատրաստվե՛նք, սեբաստացիներ:

Ես ամեն ինչ անում եմ, որ մեր Ակումբը՝ որպես սեբաստացիների հաղորդակցման մտերմիկ կերպ, սպասելի լինի, պարբերական, որպես գործող ակումբ… Լավ երաժիշտների թիվը գնալով ավելանում է: Երեկ նվեր էր ինձ համար Սաթենիկ Տոնիկյանի հմայքը, գումարած՝ ջութակի պարգևած երաժշտությունը… Մեր վոկալ քառյակի բեմելը… Մեր՝ իրար շարունակող հարազատ զրույցը, ճաշակով, համեղ, համեստ, լրացնող սուրճեղեն-թեյեղեն-գինեղենը… Չեմ ասում՝ ամեն օր, բայց շաբաթվա կոնկրետ օր, ամիսը մեկ-երկու անգամ, սա, ինչպես ճշգրիտ ասացի, առողջացնող (թերապիայի) նշանակություն կունենա… Որքան էլ բոլորս կրթահամալիրում աշխատանքով լիարժեք բավարարված ենք զգում… Մեր օրագրի ընթերցողներով մենք ակումբային այսպիսի հավաքներ նախաձեռնենք… Պարտադիր չէ 200-րդ կամ 1000-րդ համարին սպասելը, դա էլ իր ժամանակին կլինի…

Ես հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո դասընթացի պարապմունքին… Մեկնաբանեցի, պատասխանեցի հարցերին, ոգևորեցի… Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարող ձևական-արհեստական անցնել, չդառնալ ուսումնական աշխատանք՝ սրա լավագույն, մեր կողմից վերջին երկու տարում զարգացվող ուսումնական նախագծերի տեսքով… Սա մեր քաղաքի տոնին ընդառաջ ուսումնական նախագծերից առաջինն է. սպասեք երկրորդին, երրորդին… իմ օրագրի գրերում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝