Քնեցի մեղքի զգացումով. Արմինեն՝ հագեցած ուսուցչական-ընտանեկան հոգսերով, գումարած այսպիսի երթևեկությամբ Երևանում մեքենայով, Դավիթ ու Արմեն երեխաներով ու Աշոտ Բլեյանով, Բանգլադեշից Խանջյան հասնելը. մա՜հ, կասեր Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերս… մնաց երկու կորյուն ախպեր Դավթի ու Արմեն Մարտիրոսյան եղբոր հետ մենակ… Ի՜նչ աներ մեղքի զգացումը, երբ ժամը իննին ես հանգել էի…. Արթնացա ուղիղ կեսգիշերին՝ արտակարգ իրավիճակի կանչով…

Մեղքի զգացումը քավելու ինչպիսի՜ հնարավորություն։ Դավթի սենյակում Արմենը հիմնավոր քնել է, Արմինեն ընթերցող-լսող-քննող Դավթի ճանկերում է, Դավթի մահճակալին։ Դավիթը պահանջում է շարունակել մեկ ժամից ավելի ձգվող ընթերցանությունը՝ շարունակելով ուղղել բանավոր պատումի անցած Արմինեի վրիպումները… Սա մեր ամենօրյա ընտանեկան ֆլեշմոբն է մայրենի-բնագիտություն-հայրենագիտությունից։ Այսպիսի ակնհայտ կարողություն՝ օրացույցով չորս տարեկան մեր հերոսը, բերանացի-ակտիվ կրում է մի ողջ գրական ժառանգություն…

Ա՜յ, խերվեն, հա՜, էս NatGeoWilde շուրջօրյա ալիք-ծրագրի ու ինտերնետի ստեղծողները. երեք ժամ, կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 3-ը ի՞նչ պիտի անեի այս կորյունի հետ…. Սա այն դեպքն է, որ կորյուն-ձագն է հոշոտում, բառիս հում-հում իմաստով, հորն էլ, մորն էլ… Դավիթը քնեց (չհանգավ, գիտակից քնեց) իմ կողքին, այդպես գիտակից էլ արթնացավ 6-7-ի արանքում, եկավ ուղիղ իմ գրասեղանի մոտ։ Մարդը հարց ունի, հարցերի շարք… ու հոր հետ պարզում է.
— Ինչպե՞ս են Աֆրիկայի ջունգլիներում մարդիկ գիշերը նկարահանումներ անում… Իրենց մեքենան որ փչանա, թաղվի ճանապարհին, ո՞նց է տեխնիկական աջակցության մեքենան հասնելու օգնության։
— Ինչո՞ւ է Պոչատ աղվեսը մենակ իջնում գյուղ, թող ընկերների հետ գա։ Թող ընկերներից չթաքցնի…
Ինքն իր ընկեր Օթարիկին ամեն ինչ պատմում է..

Ծննդյան ծես մեդիակենտրոնում:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի:

Ես էլ, իմ քույր Էմման էլ, որ Դավիթ կնքեց մեր ձագի անունը, նրա ծնված օրից գիտեինք՝ Սասունցի Դավիթ պիտի լինի-դառնա-գործի մեր հերոսը, Դավթի նման բնական ուժեղ լինի, Դավթի նման աստղով-հմայիչ, Դավթի նման խենթ-հասնող-պարզ… Ո՛չ մի արհեստական-կեղծ-փոքրոգի բան չլինի մեր կորյունի մեջ… Ահա, իմ օրն անցկացրի Դավթի հետ, իմ հայրական-սեբաստացիական պատգամը հաստատեցի-նորոգեցի… Եվ որ խորհրդանշական է՝ ծննդյան օրվա այսպիսի մեկնարկի մեջ…
Մնացածը տոնախմբություն է. մեր երախտագիտությունը բոլորիդ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի. այնքա՜ն ուշադիր եղաք, օրհնաշատ, կամեցող… Ձեր Դավիթը եղավ ու կա, ձեր ծուռը… իր Մեսիայով… Չի կարող չլինի, եթե ամեն օր պատրաստվում է…

Ծննդյան ծեսի  անցուդարձ:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

— Պապ, ինչո՞ւ ձմեռը հեծանիվ չեն քշում, ես չեմ տեսնում,- հանկարծ նկատեց մեր հերոսը…
Իսկապես՝ ինչո՞ւ, երբ հեծանիվը, ինչպես լողն ու … ֆուտբոլը հենց ձմեռային մարզաձևեր են, ինչպես նարդին, շախմատն ու խորոված անելը՝ ջրային մարզաձևեր… Տեսե՞լ եք՝ հայերը Սևանի ափ գնան առանց նարդու ու խորովածի։ Իսկ մեր 2015-ի ամառային ճամբարում կար շախմատն ու լողը միասնական աշխատակարգում, 2016-ին էլ կլինի… Հրեն, Դավիթը ողջ ձմեռ իր լողը չի ընդհատում… Այդպես այս ուսումնական տարում տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ՝ կրթահամալիրի լողավազանում։ Ես ձեզ օրինակ՝ այսօր հեծանվի վրա էի ողջ օրը։ Վայե՜լք… երբ հեծանվով մտա Դավթենց խումբ՝ իրենց կոլաժը տեսնելու, հեծանիվս Դավթի ընկերներին ցույց տալու… Ի՜նչ աշխարհ ենք ստեղծել սեբաստացի բոլոր նախակրթարաններում… Կեցցե՛ք դուք, առանց բացառության… Ի՜նչ լեն, զվարթ ու ինքնաբուխ կյանքով են ապրում մեր բոլոր 2-5 տարեկանները ձեր-մեր ստեղծած աշխարհում։ Հալա՜լ է։
Դավթի՝ մեդիայից հայտնի ընկերուհի Վարդուհին իմ հարցին, թե ինչ անեմ ձել համար, միանգամից պատասխանեց.
— Իջի՝ խաղանք…
Խաղի աշխարհ եք ստեղծել։ Մնացածը դուք ինձնից էլ, տիար Գևորգից էլ, տո Աիդա Պետրոսյանից էլ արդեն ավելի լավ գիտեք ու անում եք… Հալալ է…

Տոնական օրը մեկնարկել է։
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի։

Օրվա տեսարանը մի «ֆոտոշարով», որով ավարտեմ իմ գիրը. օրն է այդպիսին։

  • — Դու աշխարհի ամենավատ մարդն ես, տիար Բլեյան,- այսպես գնահատեց իմ հաստատակամությունը Դավիթը, երբ հանգցրի հեռուստացույցն էլ, համակարգչի էկրանն էլ, խաղաղ, հաստատուն, այո, իր աչքերի մեջ ուղիղ նայելով.
    – Ասված է, Դավիթ, այո-ն այո լինի, ու ոչ-ը՝ ոչ… Դրանից ավելին չարից է…
    Տեսա՞ք հայացքը…
  • Ես հեծանվով կանգնած էի Ավագ դպրոցի հեծանվորդ աղջիկների պարապմունքի առաջ, դաշտում… Տեսարա՜ն…
  • Տիար Գևորգը քիչ այն կողմ դաշտում ֆուտբոլ էր խաղում մարզահագուստով, Ավագ դպրոցի տղաների ֆուտբոլի ակումբի պարապմունքին… Դարպասապահ էր…
  • Մայր դպրոցի շենքում՝ թենիսի սրահում, մարզական հմայիչ Մարթա Ասատրյանն էր թենիսի ակումբի սաների հետ։ Տեսե՞լ եք կազմակերպիչ Լուսինե Սարգսյանին 11-րդ դասարանցու հետ, այս անգամ, թենիս խաղալիս…
  • Շենքի մյուս կողմում Հրաչյա Առաքելյանը հայրենագիտական կայանում դասավորում էր խմբային գույքն ու հանդերձանքը։
  • Քիչ հետո շինարարական տեխնիկան թափով սկսեց քանդել հեծանվի արհեստանոցի, մարզչական սենյակի, դրսի հանդերձարանների պատերը… Կառուցումը թափ է հավաքում. 2015-ին կիսատ չենք թողնի ոչ մի կառույց, 2016-ը նորի մեկնարկ է։

Շնորհավոր Նոր տարի։

Արփի Սահակյանի մեդիաբացիկը։

[youtube https://www.youtube.com/watch?v=zxtbFUmP64s?rel=0&controls=0&showinfo=0]

Քաղաքականը օրվա

ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում առկա քաղաքը Լիբիայում

Մեդիակենտրոնում։
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի, Արփի Սահակյանի։

Ֆոտոխմբագիր` Գոհար Սմբատյան
#522

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան․․․

Սա, որպես վերնագիր-սկիզբ, առանց որի չի լինում։ Ո՜նց էի մոռացել իմ օրագրի, իմ օրվա անընդհատ-ծիսական բլոգապատման մասին․․․ Մտահան էի արել․․․ Լավ է, բլոգումս բոլոր 1344-ը, նաև վերջինը, մարտի 31-ի, «Ինչ

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018

Ընկերությունը՝ վերածննդի քաղաքական կատեգորիա ու պայման

Ի՜նչ լավ իրիկուն եղավ մեր տանը։ Իմ վրաց ընկեր Գեորգի Մոմցելիձեի հետ մինչև կեսգիշեր, քանի թույլ տվեց իմ հասուն կյանքի վրա իշխող «Տաբու» քնի աստվածը, անկեղծ փոխըմբռնման սեղանի շուրջ մեր