Ես հայտարարում եմ ուսումնական նոր նախագծի մեկնարկի մասին՝ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից». մի քանի նախագծեր ես ներկայացրի «Սեբաստացի TV»-ին, Սուսան Մարկոսյանին, Նառա Նիկողոսյանին և Սուսան Ամուջանյանի «կինոֆոտո» ակումբին՝ «Մեդիա» կենտրոնում, Գեղարվեստի ավագ դպրոցի կինոֆոտո դասընթացի պարապմունքին… Մեկնաբանեցի, պատասխանեցի հարցերին, ոգևորեցի… Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարող ձևական-արհեստական անցնել, չդառնալ ուսումնական աշխատանք՝ սրա լավագույն, մեր կողմից վերջին երկու տարում զարգացվող ուսումնական նախագծերի տեսքով… Սա մեր քաղաքի տոնին ընդառաջ ուսումնական նախագծերից առաջինն է. սպասեք երկրորդին, երրորդին… իմ օրագրի գրերում…
Էրեբունի-Երևան տոնակատարությունը չի կարղ ձևական անցնել
01.03.2014
0 Comments
Explore More
Աշխատանքից ի՜նչ հոգնել, ես լիցքաթափվում եմ զայրույթից…
Ուրծի լեռներում, այսօր… Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի։ Երեկվա օրը՝ հոկտեմբերի 22-ը, անզայրույթ էր, ու վերջը տեսեք. երեկոյան 5.30 ես դուրս եմ գալիս Մեդիայից իմ երկանիվ նժույգով, Մայր դպրոցում զմայլվում եմ օրվա մեր
Շուշան ծաղիկն ու ծաղիկ Շուշոն
Շուշան ծաղիկը, տեսեք՝ ոնց է բացվել, Դավթի պատուհանի գոգին ինչ լավ է զգում, ոնց որ Դավթի թալիսման-պաշտպան, գիշեր-ցերեկ հսկում ու հիշեցնում… Շուշան ծաղիկ-աղջիկս՝ Վիեննայում. ես այսպես տեսա-լսեցի viber-ով, ես այսպես
Ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին
Իսկ «Հանավանք»-ի գյուղացուն, որ, ավա՜ղ, կենդանի է իր բնավորություն-մտածողությամբ, ես վերջին անգամ հանդիպել եմ Հրազդանի կիրճում, Բջնիում, Քաղսիում, Սոլակում… Երբ շինականը, որն իր քրտինքով 30 տարի առաջ Երևան քաղաքի սրտի մեջ