Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի:

Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը տուրիստական հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես Սիցիլիայի Ռեալ-Մոնտե կոմունայի աղի քարանձավն է… Սրանով ես հետաքրքրություն եմ առաջացնում մեր աղի հանքերի նկատմամբ. ո՞վ կնախաձեռնի առաջին ուսումնական ճամփորդությունը, ինչպիսի՞ լուսանկարներ կհայտնվեն mskh.am-ում… Ինչպիսի՞ աղի հանքեր կան Հայաստանում, դրանց էկոլոգիական վիճակը, ազդեցությունը…

  • Ավստրիացի լուսանկարչի՝ շների գեղեցիկ լուսանկարները… Ես չեմ կարող շնասեր ընթերցողների կայուն բանակին հարգանքով չմոտենալ՝ սկսած Դավիթ Բլեյանից: Հատկապես, որ այսօրվա ֆոտոխմբագիրը սեբաստացի ութերորդ դասարանցի Արփի Սահակյանն է. Ինչ լավ է, որ Սուսան Մարկոսյանի միտքն այսպիսի տասնյակ լուծումների միջոցով ինձ միշտ պահում է իմ հասակակիցների-սերնդակիցների շրջանում… Հիմա էլ օրվա գրի ֆոտոխմբագիրները… Աննա Պետրոսյան (Քոլեջ), Արփի Սահակյան (Միջին դպրոց), Անի Աճեմյան (Ավագ դպրոց)… Հաճույքով ներկայացնում եմ. իմ օրագիրը սրանով դառնում է նաև մեր հեղինակային մանկավարժության պատվիրատու-կազմակերպիչ…

Հայաստան ջա˜ն…
Լուսանկարները` Էմմա Իսախանյանի:

Բանգլադեշ ջա˜ն… կամ  տանիքի վրա:
Լուսանկարները`Արփի Սահակյանի:

Հետգրություն

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները… Արփի Սահակյանին ես հանդիպեցի ձմեռ բերած առաջին ձյան օրը երկու անգամ` առավոտյան` Մայր դպրոցի տանիքին, հետո՝ օրվա վերջում, Մեդիակենտրոնում,  որպես իմ բլոգի ֆոտոխմբագիր:  Հիմա էլ, ինչպես երևում է ֆոտոշարքից, իր տատիկի գյուղում է: Իր ուսումնական աշխատանքն է՝ կյանք. նյութեր է հավաքում, գործում է, տեսնելու իր ունակությունն է կերտում… Այսպիսին են մեր ֆոտոխմբագիրները: Այսքանը տեսնել կարողանում եմ. ես էլ Արփիի ճշգրիտ ձևակերպած գործով եմ զբաղված… Տեսնո՞ւմ եք՝ ստացվում է և՛ ինձ մոտ, և՛ Արփիի, համ էլ իրար օգնում ենք։

Գյուղ ջա˜ն… կամ հայելին…
Լուսանկարները` Արփի Սահակյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան
#517

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա Շուշանը կգա՞…

Շուշան Բլեյանը Վիեննայից ինձ, որպես գաղտնիք, հավաստիացրել էր, որ դեկտեմբերի 18-ին կլինի Երևանում, և Նոր տարի ու Սուրբ Ծնունդ միասին կանցկացնենք։ Ու ես քանի՜ անգամ Դավթին բացատրել եմ, որ դեկտեմբերի

Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներ, սպասեք իմ օրագրում ձեր հերթին

Գիտե՞ք, մեկ ամսից ավելի հազում էի. մեկ էլ հանկարծ անտեղի բռնում էր այնպես, որ ուսումնական կաբինետը, դահլիճը պիտի լքեիր… Ամոթից 1-2 համերգ եմ բաց թողել ու ափսոսում եմ. երեկ Հանրային

Կարճ-զվարթ-անմոռուկ. տե՛ս դասը

Օրն իմ, մի ժամ ուշ, երկու ժամ շուտ, գիշերով-առտու, այգով-ցայգով, պիտի սկսվեր ու սկսվում է այսպես՝ համակարգչի առաջ, մեդիա-քաղաքական իմ պտույտով… Սովորական օր է։ Իմ պտույտն է ավելի ու ավելի