Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող այլ էներգետիկ տեխնոլոգիաների գործածումը Թուրքիայում… Ո՞ւմ է վաճառելու իր ռազմական ծախսերն ապահովող գազը Ռուսաստանը. հատկապես որ նավթի գները շարունակում են ընկնել: Մի նկատառում էլ` հօգուտ բարոյականության. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն էր, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի պատճառով Ռուսատանի դեմ Արևմուտքի հայտարարած պատժամիջոցներին չմիացավ:

Կովկասում խաղաղության վերականգնումը կախված է Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցությունից... Թուրքիան Ադրբեջանին կաջակցի մինչև բոլոր տարածքների վերադարձնելը։ Խնդիրները լուծվում են սահմանների փոխադարձ հարգանքի հիման վրա։ Սա հայտարարել է Թուրքիայի վարչապետը օրերս Ադրբեջանում պաշտոնական այցի ընթացքում։

Իսկ «Անդրանատոլիական» գազատարի՝ (TANAP) թուրք-ադրբեջանական համատեղ նախագծի կառուցումը, ըստ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարության, կարող է ավարտվել 2018 թվականից էլ շուտ. «Թուրքիան ու Եվրոպայի երկրներն այդ նախագծով իրենց կապահովեն գազի նոր աղբյուրով»։ Կարդացեք այս հրապարակումները, որ ես հետևողական-անաչառ բերում եմ իմ օրագիր զուտ որպես ամբողջական փաստացի տեղեկույթ՝ ճանաչելու համար մեր ու մեր տարածաշրջանի, մեր հարևան երկրների այսօրը, վաղը, նրանց գործողությունները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միլիարդներ բերող պլանկտոնն ու … Գնելի տպիչը…

Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում…

Առողջ հանրակրթություն՝ հայրենագիտական հոկտեմբերով…

— Պաˊպ, աˊյ պապ,- լողանալիս ցնցուղի տակից Դավիթ Բլեյանը շատախոսում-ամենախոսում է… Այսօրվա, այս օրերի հիմնական թեման նավերն են՝ մեծ ու փոքր… — Թույլ քամին ինչո՞ւ չի կարող խորտակել մեծ նավը: —

«Ապահովելու համար սերունդների ազատությունը»

Լրագրողները հիմա էլ ամենաշատն ինձ սկսում են հարցնել Սահմանադրական փոփոխությունների մասին… Մեկը չեղավ՝ լուրջ պատրաստված գար ու խոսեինք «Ամառային դպրոց» 2015-ի մեր նախագծերի, ամառային պարտեզների, անընդհատ բաց ու յուրաքանչյուրին ողջ