Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի:

Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը տուրիստական հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես Սիցիլիայի Ռեալ-Մոնտե կոմունայի աղի քարանձավն է… Սրանով ես հետաքրքրություն եմ առաջացնում մեր աղի հանքերի նկատմամբ. ո՞վ կնախաձեռնի առաջին ուսումնական ճամփորդությունը, ինչպիսի՞ լուսանկարներ կհայտնվեն mskh.am-ում… Ինչպիսի՞ աղի հանքեր կան Հայաստանում, դրանց էկոլոգիական վիճակը, ազդեցությունը…

  • Ավստրիացի լուսանկարչի՝ շների գեղեցիկ լուսանկարները… Ես չեմ կարող շնասեր ընթերցողների կայուն բանակին հարգանքով չմոտենալ՝ սկսած Դավիթ Բլեյանից: Հատկապես, որ այսօրվա ֆոտոխմբագիրը սեբաստացի ութերորդ դասարանցի Արփի Սահակյանն է. Ինչ լավ է, որ Սուսան Մարկոսյանի միտքն այսպիսի տասնյակ լուծումների միջոցով ինձ միշտ պահում է իմ հասակակիցների-սերնդակիցների շրջանում… Հիմա էլ օրվա գրի ֆոտոխմբագիրները… Աննա Պետրոսյան (Քոլեջ), Արփի Սահակյան (Միջին դպրոց), Անի Աճեմյան (Ավագ դպրոց)… Հաճույքով ներկայացնում եմ. իմ օրագիրը սրանով դառնում է նաև մեր հեղինակային մանկավարժության պատվիրատու-կազմակերպիչ…

Հայաստան ջա˜ն…
Լուսանկարները` Էմմա Իսախանյանի:

Բանգլադեշ ջա˜ն… կամ  տանիքի վրա:
Լուսանկարները`Արփի Սահակյանի:

Հետգրություն

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները… Արփի Սահակյանին ես հանդիպեցի ձմեռ բերած առաջին ձյան օրը երկու անգամ` առավոտյան` Մայր դպրոցի տանիքին, հետո՝ օրվա վերջում, Մեդիակենտրոնում,  որպես իմ բլոգի ֆոտոխմբագիր:  Հիմա էլ, ինչպես երևում է ֆոտոշարքից, իր տատիկի գյուղում է: Իր ուսումնական աշխատանքն է՝ կյանք. նյութեր է հավաքում, գործում է, տեսնելու իր ունակությունն է կերտում… Այսպիսին են մեր ֆոտոխմբագիրները: Այսքանը տեսնել կարողանում եմ. ես էլ Արփիի ճշգրիտ ձևակերպած գործով եմ զբաղված… Տեսնո՞ւմ եք՝ ստացվում է և՛ ինձ մոտ, և՛ Արփիի, համ էլ իրար օգնում ենք։

Գյուղ ջա˜ն… կամ հայելին…
Լուսանկարները` Արփի Սահակյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան
#517

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գեղարվեստի էստրադայից Կրթական կասկադի պոդիում…

Կոմիտասն ասում էր. «Բերնեն ականջ շատ է մոտ, խոսքեն գործ՝ շա՜տ երկար ճանապարհ կա անցնելու»,-այն էլ բազում ինստալյացիոն լուծումների, արտ ներխուժումների,  պուրակային խճանկարների միջով… Լավ է, որ արթնանում ես ինչպես

Երկու իրադարձություն մեկ օրում

Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ու Մելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է

Շնորհակալություն, այսպիսի զրույցի ներկա լինելու համար

Օրերս իր կանոնավոր գործունեությունը կսկսի կրթահամալիրի աստղացուցարանը… Նոր տեսքով կներկայանա Մեդիակենտրոնի պատշգամբը… Այո, այո, մենք ավելի ու ավելի սպասումով ենք մոտենում մեր կարևոր մի օրվա… իրադարձության… Այս մասին՝ իմ կիրակնօրյա գրում…