Լազեան Ենովք

Պարոն Բլէեան, ներող եղէք որ առանց ինքզինքս նախապէս ներկայացնելու ձեզի կ’ուղղեմ հարցումս։ Համաձա՞յն էք որ մեր ազգը մէ’կ ուղղագրութիւն ունի, եւ այդ ուղղագրութիւնը դարերէ եկող մեր ազգային ուղղագրութիւնն է։

Հարգելի Ենովք Լազեան,

Ձեր բարձրացրած հարցին բազմիցս անդրադարձել եմ իմ մանկավարժական գործունեության ընթացքում: 1989-1990թթ Ռաֆայել Իշխանյանի հետ Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարի մասնաժողով ներկայացրինք Հայոց ավանդական դպրոցի նորոգման ծրագիրը, որով ընդգծում էինք, մեջ եմ բերում՝ որպես իմ պատասխանը մի նախադասությամբ. «Միասնական դասական ուղղագրության վերականգնումը Հայոց դպրոցում կենսական հարց է: Հակամանկավարժական է և երեխայի ընդհանուր ուսուցմանը վնասող այսօրվա արևելահայերենի համար ուսուցանել նոր ուղղագրություն, իսկ գրաբարի, միջին հայերենի ու արևմտահայերենի համար՝ դասական: Հայոց դպրոցում պետք է առաջին դասարանից սկսել երեխայի գրագիտությունը դասական ուղղությամբ և ամբողջ ուսուցումը տանել դասական ուղղագրությամբ»: Այդ ծրագիրն անկատար մնաց մեզանից անկախ պատճառներով: Այսօր այս նոր կոչվող ուղղագրությունն էլ արդեն երկար պատմություն ունի,և աշխարհաքաղաքական պատճառներով շատ հետևորդներ ունի նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս: Չեմ  կարծում, որ հայաստանցիների և հայկական սփյուռքի փոխադարձ անվստահության պատճառը ուղղագրությունն է:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որի հիմնադիր ղեկավարը լինելու պատիվն ունեմ, մշակվում, կազմակերպվում և տարածվում են հեղինակային կրթական ծրագրեր, որոնցով որպես մայրենի լեզու, նրա մաս, ուսուցանվում են նաև գրաբարը, արևմտահայերենը: Մենք խրախուսում ենք սովորողին, նրա գրելու-կարդալու մղումը, ասելիք ունենալը և արտահայտելու ցանկությունը, արտահայտվելը` դասական կամ ժամանակակից ուղղագրությամբ:

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արման Միքայելյանին

Հարգելի Արման Միքայելյան, որ հարցեր եք ուղղում թ. 181 դպրոցի ծնողական խորհրդի անունից, Ձեր հարցերին պատասխանել եմ մեր հանդիպման օրը բանավոր, նույն օրը՝  նաև գրավոր, համեցեք, ծանոթացեք, տարածեք. Օրվա ինքնաբուխ հավաքի

Գիր գրոց

Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից Ես գրել էի. …. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծում

Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 12:00-ին հրավիրում ենք մամուլի ասուլիսի, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն