Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի Սուսան, Էդիտա, Նազենի Հովհաննիսյան-Բլեյան քույրիկների հոգատարությամբ շրջապատված… Ու ոչ մի կասկած, Էմման միշտ կլինի այսպիսին, քանի մենք կանք, մեզ այսպես կհավաքի, խնամված կլինեն և՛ իր գերեզմանը, և՛ իր համար մտածված Օհանավանի տունն ու այգին… Շնորհակալ եմ, քույրիկնե´ր:
Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր
16.03.2015
0 Comments
Explore More
Ես ու իմ աղջիկները
Հոր և աղջկա կապն ուրիշ է. Շուշան, Տաթև, Լիլիթ ջաներ, այլ է մեր կապը, այլ կերպ եմ զգում, հետևում, տագնապում… Բայց այլ է կարոտն իմ անհուն… Էս Դավիթը «ղզօղլան է», մոր
Ինքնուրույնությունը ենթադրում է նաև տնտեսական ինքնուրույնություն…
Այս որոշման մասին մենք երեկ հայտնեցինք Շուշանին, ով դեմ չէր Վիեննայի մոտի անտառները տրամադրել Դավթի ընկեր հերոսներին. տեսնենք, մեկ էլ տեսար` ամանորյա տոներն անցկացնեն Ավստրիայում: Մենք սկայպով ծանոթացանք Շուշանի կացարանում
Իսկական փորձարարական տնտեսություն
Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն