Սոնա Հովհաննիսյան թոռնուհիս ու Դավիթ Բլեյան որդիս օրվա վերջում չբաժանվեցին, իրենց կրթահամալիրի Բանգլադեշի Դպրոց-պարտեզից հետո երեկոն անցկացրին մեր տանը… Մելինե-Մարիամ Մարտիրոսյան քույրիկները, այս օր օրի օրիորդացող-հմայքը բազմապատկող, սրանով քաղաքի ամենաերկվորյակները, հատուկ վերաբերմունք ունեն Սոնայի նկատմամբ: Մելինեն փրկեց երեկոն ու Արմինեին, առանցք դարձած՝ հավասարակշռություն հաղորդեց այս պայքարող քրոջն ու եղբորը:

Միասին լողացին, լա՜վ թափեցին… Սոնան պնդում է, որ Դավիթն է թափել, միայնակ, ու մանկավարժորեն հիմնավորում է, որ Դավիթն էլ պիտի հավաքի.
– Հո այսպես չի՞ մեծանալու, Աշոտ պապիկ…
Սոնան՝ ավելի ու ավելի հասուն… իսկական Սոնա. Լիլիթ Բլեյանն իմացել է՝ ում է բերում, ինչ անուն է դնում, գիտի նաև՝ ինչ է լինելու.. Իսկ Դավիթն էլ, որ հնազանդ  մեկ տարի առաջ հանձնվում էր Սոնայի սատանայություններին, ավելի ու ավելի տղա՝ պատրաստ ուժով դիմագրավելու  Սոնայի մանկավարժությանը, դիտակտիկային՝ թելադրանքին: Առանց Սոնայի չի կարող, չի ուզում, բայց չի՜ զիջի… տեսարա՜ն:

Սոնան շատ էներգիա ծախսեց, ուժասպառ եղավ ու քնեց ներքնակին:
Լիլի՜թ ջան… Ի՜նչ բարեխիղճ, քնքուշ է անում մայրությունը. հեշտ աշխատանք չէ դա Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի օգնականի, բառիս բուն, ոչ իրավական առումով օգնականի գործառույթների հետ մեկտեղելը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագիր-շնորհավորագիր-Դավթագիր-տոնագիր

— Հայրիկ, ես արդեն արթնացել եմ…  դեկտեմբերի 12-ը եկել է՞… Մորաքույրը տորթ թխել-վերջացրել է՞, գնում եմ՝ տեսնեմ… Մեծ դժվարությամբ ուշ քնեց և նույն դժվարությամբ աչքերը բացեց ժամը 8-ի մոտ մեր հոբելյար

Ինչով որ կզբաղվեք կյանքում, արեք դա ի սրտե

Ես այն չեմ, այն չեմ… Փոխվել եմ, իհարկե. ինձ համար եղել է շաբաթն աշխատանքային՝ իր շաբաթ-կիրակիով, անընդհատ, իսկ հիմա, երեկ, ողջ կիրակին, ինչպես պատվիրան, անցկացրեցի իմ հարազատների-մերձավորների-ազգականների հետ… Ես, որ

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-