– Արի հաշվելով ճոճվենք,- կիրակի առտու հիշեցնում-հրավիրում է Դավիթը:
Մենք պատշգամբում լավ ենք զգում, ինչպես վարդերը` առողջ, բացվող-գնացող թերթերով, եկող կոկոններով, բազմագույն ու շա՜տ…
– Հայրի´կ, ինչո՞ւ է ամեն օրը գալիս ու գնում, չի մնո՞ւմ…,- հարցնում է, երբ արդեն լողավազանում է: Վայե՜լք՝ ավազանում պատշգամբում հաշվով ուղեկցվող ճոճից հետո…
– Ի՞նչ ես ուզում, ուզում ես`  գա ու մնա՞: Բա մյուս օրը ո՞նց գա. խցանում կլինի:
Ծիծաղում է նշանավոր:
– Հա, ուզում եմ: Երեկվա օրը գար ու մնար: Այսօրն էլ թող գար…
Ագահ է մեր տղան: Շաբաթ օրը հորեղբայր Ստեփանը նշանավոր է դարձրել իր խոստումը կատարելով. 3-4 ժամ մեծ խմբով անցկացրել են գազանանոցում: Դանիել Սեբաստացին, որպես ավագ եղբայր, ինչպես միշտ, իր ուշադրությամբ առանձնացել է… Դավիթն ինքնուրույն այսպիսի ֆոտոշարք է արել. նրա օբյեկտիվում իր ամենասիրելիներն են հայտնվել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թող հայրիկն էլ մնա տանը, երեքով մեր համար ապրենք…

Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝

Որպես Աշոտիկ

Դավիթ Բլեյանն էլ ունի իր արթնանալու պատճառը. ահա, գիշերը 5-ին մոտ, երբ ես երկրորդ անգամ, թվում է, վերջնական վեր եմ կենում, թփթփալով-աչքերը փակ, որպես Աշոտիկ, գալիս, զբաղեցնում է իմ տեղը…

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն