Սոնա Հովհաննիսյան թոռնուհիս ու Դավիթ Բլեյան որդիս օրվա վերջում չբաժանվեցին, իրենց կրթահամալիրի Բանգլադեշի Դպրոց-պարտեզից հետո երեկոն անցկացրին մեր տանը… Մելինե-Մարիամ Մարտիրոսյան քույրիկները, այս օր օրի օրիորդացող-հմայքը բազմապատկող, սրանով քաղաքի ամենաերկվորյակները, հատուկ վերաբերմունք ունեն Սոնայի նկատմամբ: Մելինեն փրկեց երեկոն ու Արմինեին, առանցք դարձած՝ հավասարակշռություն հաղորդեց այս պայքարող քրոջն ու եղբորը:

Միասին լողացին, լա՜վ թափեցին… Սոնան պնդում է, որ Դավիթն է թափել, միայնակ, ու մանկավարժորեն հիմնավորում է, որ Դավիթն էլ պիտի հավաքի.
– Հո այսպես չի՞ մեծանալու, Աշոտ պապիկ…
Սոնան՝ ավելի ու ավելի հասուն… իսկական Սոնա. Լիլիթ Բլեյանն իմացել է՝ ում է բերում, ինչ անուն է դնում, գիտի նաև՝ ինչ է լինելու.. Իսկ Դավիթն էլ, որ հնազանդ  մեկ տարի առաջ հանձնվում էր Սոնայի սատանայություններին, ավելի ու ավելի տղա՝ պատրաստ ուժով դիմագրավելու  Սոնայի մանկավարժությանը, դիտակտիկային՝ թելադրանքին: Առանց Սոնայի չի կարող, չի ուզում, բայց չի՜ զիջի… տեսարա՜ն:

Սոնան շատ էներգիա ծախսեց, ուժասպառ եղավ ու քնեց ներքնակին:
Լիլի՜թ ջան… Ի՜նչ բարեխիղճ, քնքուշ է անում մայրությունը. հեշտ աշխատանք չէ դա Աժ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի օգնականի, բառիս բուն, ոչ իրավական առումով օգնականի գործառույթների հետ մեկտեղելը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Առանց փնթի Սեթի

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել… – Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է,

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ դարձած գիշերն այս…

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ է գիշերն իմ կյանքում, ինչպես մեր 9-րդ դասարանցի Նորայր Ասատրյանի կյանքում… Դե, չեք կարող համառել հին տարում-նոր տարում ու չկարդաք, ձեր օրը չսկսեք կամ չավարտեք մեր պատանեկան